One_Way_Ticket-ի խոսքերից
Ըստ էության դուք այստեղ վիճում եք կապիտալիզմն է ավելի լավ բան թե սոցիալիզմը:
Ֆրիմանի ասածը զուտ կապիտալիստական մոտեցումն է, աշխատանքը դիտարկվում է որպես ապրանք ազատ շուկայում: Աշխատողը վաճառում է ապրանքը, գործատուն այն գնում է: Կամ չի գնում, առանց որևէ մեկին հաշվետվություն տալու: Կամ գնում է, մի տարի հետո որոշում է հրաժարվել:
Վիշապի ու StrangeLittleGirl-ի առաջարկածը ավելի սոցիալիստական մոտեցում է: Աշխատողը դիտարկվում է որպես թույլ օղակ, ու պետությունը միջամտում է ազատ շուկային, տալով աշխատողին լրացուցիչ իրավունքներ, իսկ գործատուին` սահմանափակումներ: Աշխատողը իրավունք ունի դադարեցնել աշխատանքային պայմանագիրը որովհետև "այդպես է ուզում", իսկ գործատուն նման իրավունք չունի, և այլն:
Էջանիշներ