Ինչ վերաբերում ա կին գիտնականներ դաստիարակելուն, ապա լրիվ համաձայն եմ, որ տղաներին էլ կարելի ա տանել, լաբորատորիաներ-բաներ ցույց տալ: Վերջիվերջո, տղաներն էլ սովորաբար գիտությունը պրիստիժնի գործ չեն համարում: Բայց էդ քվոտաներն ըստ սեռի մի տեսակ անկապ ա էլի: Ոլորտներ կան, որտեղ տղամարդիկ են շատություն անում, ոլորտներ կան՝ կանայք: Նայի, մեր բնագավառում՝ կլինիկական լեզվաբանությունում, համարյա սաղ կանայք են, մատների վրա հաշված տղամարդիկ կան: Էդքանով հանդերձ, հենց հասնում ես PhD-ի, տղամարդկանց ու կանանց թիվը հավասարվում ա: Ու սա էրեխա ունենալու-բանի հետ կապ չունի: Ուղղակի կանայք բավարարվում են նրանով, ինչին հասել են, անցնում աշխատանքի, իսկ տղամարդիկ ուզում են ավելի մեծ բարձունքներ նվաճել:

Մեֆ, տղամարդիկ ու կանայք կարող ա ֆիզիկապես տարբեր հնարավորություններ ունեն (չնայած լավ մարզված կինը ճլորած հայ տղերքին կցխի), բայց թույլ տուր մտավորի մասով չհամաձայնել: Ու խնդրում եմ՝ աչքս չխոթես, թե տղամարդ գիտնականներն ավելի շատ են: Դրա բացատրությունը տես վերևում: