Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը


Ըստ այս հոդվածի
՝օրենքի նախագծի հեղինակներն են Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը:

Օրենքում մի քանի ինձ համար անհասկանալի կետեր կան, դրանցից մեկը՝

5.2. 2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Ստացվում է, որ վաղը «դրսում» կարող են այլ՝ այս օրենքին հակասող դրույթներ մշակել և, հղվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների վրա, պարտադրել դրանք։ Ես չգիտեմ՝ սա ընդունվա՞ծ պրակտիկա է իրավունքի մեջ՝ գերակայություն տալ միջազգային պայմանագրին տեղական օրենքի նկատմամբ։
Ընդունված պրակտիկա է: Օրինակ, երբ օրենքով ինչ-որ խավի իրավունքները չեն ամրագրված, կիրառվում է ՄԻԵԿ-ով ամրագրված իրավունքը: Այլ կերպ ասած, ՀՀ-ում ընդունված միջազգային իրավական նորմերը գերակա են տեղական բոլոր իրավական նորմերի նկատմամբ, բացի բարձրագույնից՝ ՀՀ Սահմանադրությունից: