Ինձ միշտ հաճելի ա եղել էքզիստենցիալ թեմաներով զրուցելը հատկապես «էքզիտենցիալ» մարդկանց հետ, կամ ուղղակի հետաքրքիր, կամ մի քիչ ցնդած ֆանտազիա ունեցող: Նա, որ ինձ հետաքրքրումա էդ թեման,կասեք, դե իհարկե դա տարիքից ա, թինեյջերի վերաբերմունքա կյանքին ու էնքան լուրջ չի, բայց մեկա ինձ միշտ հետաքրքիրա սա, չնայած դեռ մի քանի օր թինեյջեր եմ:
Փոքր ժամանակ՝ երևի մի տաս տարեկան,հիշում եմ, մեր տան լուսամուտից դուրս էի նայում, ու մտածում, լավ, ինչի՞ ենք մենք ծնվում, ինչի՞ մարդիկ կան, ինչի՞ ես կամ, կարո՞ղ ա բոլոր մարդիկ իրականում իմ համար են ապրում, կամ ես/մենք/ ուրիշի: Երևի չէի ուզում հավատալ, որ ամեն ինչ էդքան անկապ ա:
Մեկ–մեկ ինձ թվումա շատ եմ խորանում էս ամենի մեջ, հատկապես էս վերջին դեպքերից հետո հարազատա դարձել ավելի թեման, դե տարիքի ու ժամանակի հետ կանցնի մի քիչ, գիտեմ: Որ խորանում եմ/ըստ ինձ էլի խորանում/, մեկ-մեկ հայտնվում եմ էքզիստենցիալ վակումի, կրիզիսի մեջ, առկախման վիճակում քիչ ա մնում նիհիլիզմի հանգեմ, բայց չէ Կամյուն ասումա. «Եթե ոչինչ իմաստ չունենար, դու ճիշտ կլինեիր, բայց կա ինչ-որ բան, որ դեռ իմաստ ունի»: Ես հավատում եմ իրեն ու ոչ թե անկապ, այլ հիմքեր գտնելով, չնայած հնագամանքին, որ ամեն ինչ զրո ա ժամանակի ու տարածությամ մեջ: Զուտ նրա համար, որ կա մահը ու ոնց Հեսսեն ա ասում. «Մենք վարգում ենք անդունդի եզրին ընթացող ուղեսայլի մեջ, և ձիերը խրտնել են։ Մենք բոլորս դատապարտված ենք մահվան և պետք է կործանվենք...»: Բայց հոգ չէ, մենք կհամակերպվենք, եթե համակերպվում ենք ուրիշների մանվանը, մերը նույնիսկ ավելի հեշտ կանցնի:
Ինչ վերաբերումա փուչության զգացմանը, իրոք, սպանում ա մեկ-մեկ, ու ամեն անգամ մենք/ես/ ինչ-որ բաներ ենք գտնում դա լցնելու համար, ընտանիք,սիրելի մարդիկ, աշխատանք, հետաքրքրություններ, հոբբի, երաժշտություն ճանապարհորդել ևն: Ու էս ամենի մեջ մենք չենք տեսնում իրեն: Ես էլ, ինձ միշտ փորձում եմ զբաղբած պահել, այլապես ընկնում եմ դատակության գիրկը: Ոնց տեսնում եմ մարդիկ կան էս ամենին ցինիզմով են վերաբերում, դե կարելիա ասել, ելք ա, բայց իմ ուզածը չի:
Հա հիմքերի մասին, ինձ թվումա Հեսսեն ճիշտ ա, իրոք կարևորը հենց սերն ա, սիրելիների հետ կապվածությունը, ինքը հզոր ա: Կարևոր են հույզերն ու զգացմունքները, ուրախանալը, երջանիկ լինելը, կարևորա պահը: Պահը գնահատելը ու դրանով ապրելը, վայրկյանի մեջ իմաստ գտնելը, իմաստավորելը, ապրելն ու կյանքը ամեն բջիջով, ամեն պահի զգալը, գնահատելը, որտև մենք իրեն ունենք, ինքը հրաշալի բանա, իսկ կորցնելուց հետո չենք կարող գնահատել, ինչպես սովոր ենք անել:
Հ.Գ.Մի քիչ էքզիստենցիալցնդաբանություն շարքից![]()
Էջանիշներ