Ինձ հետաքրքիր ա, մեր երկրում ինձնից բացի էլի PHILIPS ընկերության բջջային հեռախոսներից օգտվող կա՞, թե՞ ես առաջին ու վերջին մոհիկանն եմ հոգնեցի իմ ամենասիրելի` Nokia ֆիրմայի հեռախոսները երկու ամիսը մեկ փոխելուց, ֆինները մոռացել են ինչպես արտադրել հեռախոս, որը չի լինի առանց խնդիրների, Apple, Samsung չեմ օգտագործում սկզբունքորեն, մնացած ընկերություններն էլ իմ կարծիքով լուրջ չեն: Ընտրեցի Philips) Հիմա բռնում եմ Philips Xenium X130: Սա է`
ctx130slv_40_a4p_small.jpg
Որպես բջջային զուտ ՀԵՌԱԽՈՍ նմանը դեռ չեմ տեսել, մոռանում ես լիցքավորելու մասին, օրերով պահում ա, մի էճ ժամից ավել խոսաս, նոր սկսում ա նստել) Philips-ի հեռախոսների մարտկոցները ընդհանրապես ավանդաբար երկար են աշխատում մի լիցքավորումով: Միակ բջջայինն ա ընդհանրապես, որ վրան ունի ամբողջական usb-պորտ, որով կարող ես հեռախոսի լիցքը փոխանցել այլ սարքի, այսինքն ինքը նաև այլընտրանքային լիցքավորիչ սարք ա (հեռախոս, պլանշետ, փլեյեր և այլն): Կարդում ա մինչև 16 Գբ հիշողության քարտ, վիդեո, երգեր, նկարներ, ունի ռադիո ու մնացած կարևոր բաները)
սկսենք քննարկել էս ընկերության բջջայինները, եթե ուրիշ ունեցող կա:
Էջանիշներ