Նայի ինչ ա ստացվում, դու իմ դեմ ես պայքարում, բայց շարունակում ես ինձ հարստացնել, աբսուրդային չի՞
Նայի ինչ ա ստացվում, դու իմ դեմ ես պայքարում, բայց շարունակում ես ինձ հարստացնել, աբսուրդային չի՞
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ողբալի վիճակ ա Բյուր ջան: Դրա վերաբերյալ առաջարկում եմ հետեւյալ հոդվածը կարդալ, շատ դիպուկ ա ասված: Ինչքան ավելի շատ ես շփվում էս ամենի հետ հասկանում ես, որ սարսափելի անառողջ մթնոլորտ ա:
http://hetq.am/arm/news/28586/petq-e...u-strukic.html
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ահավոր ափսոսում եմ Վահագն Մինասյանի պայքարելու մեծ մղումը, ինքը էնքան մեծ ներուժ ունի, խարիզմա ունի, կարա ավելի նպաստավոր էտ ամեն ինչը օգտագործի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Իմ տեսակետը արդեն բացատրեցի:
Իմ համար աբսուրդային ա գնամ էնտեղ նստեմ բղավեմ Նավասարդյան հեռացի հետո մի ժամից սուս ու փուս գնամ գրպանները փող դնեմ: Պայքարը լինում ա գաղափարի շուրջ, միանում են գաղափարին, այլ ոչ թե Վահագնին, Մարտիրոսին կամ Կիրակոսին: Ես հասկանում եմ, ոչ ոք ռիսկ չի անում նման մասշտաբային պայքար ձեռնարկել: Բայց ես համոզված եմ, որ խիզախ հայեր, այնուամենայնիվ, կան: Ես հույս ունեմ, որ մի օր սառույցը պիտի հալվի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
StrangeLittleGirl (08.08.2013)
Հետաքրքիր գրառում կարդացի էս օր ֆեյսբուքում, գրառման հեղինակի անունը կթողնեմ գաղտնի:
Քաղաքացիական բոյկոտի արդյունքում հինգ օրում հասանք նրան, ինչին քաղաքական պայքարը չբերեց քսան տարում՝ ՀՀ իշխանությունը առաջին անգամ գին իջեցրին: Դրանից հետո քաղաքացիական անհնազանդության մասնակիցները տրոհվեցին երկու խմբի, մի մասը, ավելի ստույգ Մաշտոցի պուրակի ակտիվիստները գնացին քաղաքապետարան ու առաջ քաշեցին քաղաքական պահանջներ: Ինչու՞: Հավանաբար նրանց դրդեցին դա անել նրաց հետևում կանգնած ուժերը: Ինչ ուժե՞ր: Ունեմ միայն ենթադրություն, որ թելերը տանում են ԱՄՆ դեսպանատուն: Նման ենթադրության համար ունեմ որոշակի հիմքեր: Երկար թեմա է: Մյուս խումբը մնաց ֆեյսբուքում և կողմ է շարունակելու տնտեսական բոյկոտները: Առջևում ուսանողների դասադուլն է: Հուսով եմ տնտեսական բոյկոտի գիծը կշարունակվի և մենք իշխանությանը կկարողանանք լսելի դառնալ, ցույց տալ, որ հասել ենք այն կարմիր գծին, որից նահանջ չկա:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Malxas (10.08.2013)
StrangeLittleGirl (22.08.2013), Աթեիստ (10.08.2013)
Բացատրեմ.
Իդիոտություն ա 50 դրամի դեմ պայքարը համեմատել քաղաքական պայքարի հետ. քաղաքական պայքարի ու սոցիալական խնդրի համար պայքարի առաջադրած խնդիրները տարբեր են, հետևաբար լուծումներն էլ են տարբեր, ճնշումներն էլ են տարբեր: Էլ չասած, որ դեռ խնդիրը չի լուծվել: Էլ չասած, որ էսօր որ սոցիալական պայքարի համար ակտիվ քաղաքացիներ կան էդ նաև քաղաքական պայքարի արդյունք ա: Էլ չասած, որ քաղաքական պայքարները տարբեր մանր ու խոշոր հանգրվանային հաջողությունների բերել են (50 դրամի պայքարի արդյունքն էլ ա զուտ հանգրվանային, այլ ոչ թե վերջնական հաջողություն): Սա ընդամենը հերթական էն իդիոտություններից ա, որով ուզում են քաղաքականն ու քաղաքացիականը հակադրել ու նաև ուզում են պատրանք ստեղծել, որ քաղաքական պայքարն անիմաստ ա: Կարճ ասած՝ ոտից գլուխ մտացածին իդիոտություն:Քաղաքացիական բոյկոտի արդյունքում հինգ օրում հասանք նրան, ինչին քաղաքական պայքարը չբերեց քսան տարում՝ ՀՀ իշխանությունը առաջին անգամ գին իջեցրին:
Նենց չի, որ ես հիացած եմ քաղաքապետարանի մոտի ակցիայով, բայց էդ ո՞վ ունի իրանց հիմա ագենտներ անվանելու ու չգիտեմ ինչի իրավունք: Էժան տրյուկ՝ մարդկանց վարկաբեկելու համար: Իդիոտություն: ԱՄՆ-ՄԱՄՆ-ն էլ խառնում են էժան նպատակով, որոշ համաշխարհային դավադրություններից հավատացողների, «գրանդների մասին լեգենդներից» վախ ունեցողների մոտ անմիջական հակակրանք առաջացնելու միտում: Նորից իդիոտություն:Դրանից հետո քաղաքացիական անհնազանդության մասնակիցները տրոհվեցին երկու խմբի, մի մասը, ավելի ստույգ Մաշտոցի պուրակի ակտիվիստները գնացին քաղաքապետարան ու առաջ քաշեցին քաղաքական պահանջներ: Ինչու՞: Հավանաբար նրանց դրդեցին դա անել նրաց հետևում կանգնած ուժերը: Ինչ ուժե՞ր: Ունեմ միայն ենթադրություն, որ թելերը տանում են ԱՄՆ դեսպանատուն: Նման ենթադրության համար ունեմ որոշակի հիմքեր: Երկար թեմա է:
Բոյկոտները լավ բաներ են, բայց էնպես չի, որ հիմա ով ֆեյսբուքում ա մնացել, ինքը հերոս ա, ով ուրիշ ճանապարհ ա ընտրում, դավաճան: Մարդիկ կարող են և պետք է կարողանան տարբեր կերպ մտածել: Իսկ զուտ տնտեսական ուղղությամբ պայքարը շարունակողներին կարող եմ նույն հաջողությամբ ասեմ, որ թելերը տանում են Բ26, որտև զուտ տնտեսական պայքարով կհասնենք մի քանի մանր մունր հաղթանակիկների ու ոչ ավել, մեզ պետք ա լուրջ քաղաքական պայքար, որը ձեռ չի տալիս միայն Բ26-ին: Բայց ինձ թույլ չեմ տա նման բան անել, որտև գիտեմ, որ տենց մտածողների մեջ լիքը ազնիվ մարդիկ կան: Կարճ ասած՝ էս նախադասությունն էլ իդիոտություն:յուս խումբը մնաց ֆեյսբուքում և կողմ է շարունակելու տնտեսական բոյկոտները: Առջևում ուսանողների դասադուլն է: Հուսով եմ տնտեսական բոյկոտի գիծը կշարունակվի և մենք իշխանությանը կկարողանանք լսելի դառնալ, ցույց տալ, որ հասել ենք այն կարմիր գծին, որից նահանջ չկա:
Չգիտեմ ով է գրել: Հնարավոր ա, որ անկեղծ հավատացել ա իրա ասածներին: Բայց էս գրածի միտքն իր հեղինակային իրավունքը չի: Էս իդիոտ մտքերից յուրաքանչյուրն ահագին ժամանակ է փորձում է լայն հասանելի դարձնել Բ26-ը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե չկա քաղաքացիական պայքար քաղաքական պայքարը համարում եմ, որ լրիվ անօգուտ ա: Քաղաքական պայքար բնականաբար չի կարող չլինել, միշտ էլ կան ուժեր որոնք ուզում են գալ իշխանության: Բայց ինչպես ցույց տվեց այս 20 տարվա փորձը նրանց պայքարը ժողովրդից առանձին է, նրանք պայքարում են զուտ իրենց նպատակների համար: Իսկ ժողովրդի խնդիրները էտպես էլ մնում են չլուծված: Դրա համար, կարծում եմ, եթե չկայանա քաղաքացիական պայքարը, ապա մենք նորից շարունակելու ենք տասնամյակներ շարունակ դոփել տեղում: Պայքարը պիտի լինի ոչ թե ինչ որ անձերի դեմ, կամ ինչ որ անձերի համար, այլ կոնկրետ, բոլորի համար արդիական խնդրի համար: Կա կոնկրետ խնդիր, բուհերի թանկացման խնդիրը, եթե մենք համախմբված ձեւով չփորձենք էտ խնդիրը մեր ուժերով լուծել, ապա ոչ մի քաղաքակն ուժ մեզ համար դա չի անելու:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Էկել եմ նոր կայծ տամ
http://www.galatv.am/news/view/andrias-ghukasyan.html
ի՞նչ ա կատարվում
Բայց էս Անդրիասը ինչ սեքսի ա, մանավանդ էն, որ վիդեոյում մազերը հետ ա տալի, հացադուլից հետո էլ լավ կերել լցվելա, իսկը ինքն ա:
Հ.Գ. կներեք թեմայից դուրս գրառման համար, չդիմացա![]()
StrangeLittleGirl (22.08.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ