Այս պահին Նոր Նորք համայնքում՝ Գայի արձանի դիմաց գործադուլ են հայտարարել մոտ 20 տրոլեյբուսների վարորդներ.
«Չենք կարում: Ի՞նչ իմաստ ունի քշելը, եթե չի հավաքվում էդ օրվա տրվելիք գումարը»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց 10 համարի տրոլեյբուսի վարորդ Ալյոշա Մուսայելյանն, ով նույնպես գործադուլ է հայտարարել:
«Էս քանի օրը տարբեր են վճարում՝ 100 էլ, 50 էլ: Բայց մեծ մասը 50 ա տալիս: Ախր մարդկանց էլ մեղադրելու չի: Ես էլ թոռներ ունեմ, երթևեկողներ ունեմ՝ գիտեմ էդ ինչ բան ա: Ուղղակի ես ամենաշատը մի բանից եմ նեղվում, որ սաղ օրը կռիվների մեջ եմ: Հենա ՝ սառոչկես ճղած դեմս դրած: Մի ժողովուրդ ենք ու չեմ ուզում ախր հետները կռվեմ»,- ասաց վարորդը:
Հարցին՝ արդյոք տրոլեյբուսների դեպքում ևս բարձրացե՞լ է «օրվա պլան» ասվածը, վարորդը ծիծաղեց.
«Բա որ չի բարձրացել, ի՞նչ ա արել: Եթե 50 դրամի դեպքում 14 հազար դրամ էր օրական, հիմա՝ 28 հազար դրամ ա դարձել: Դե օր ա լինում հավաքում ենք: Օր ա լինում 20 հազարն ենք հավաքում, էն 8000-ն էլ մեր վրա պարտք ա գրվում, վերջում աշխատավարձից հանում են: Հա՛, ես գործադուլ եմ անում, բա տենց ո՞նց աշխատեմ»,- ասաց գործադուլ հայտարարած Ալյոշա Մուսայելյանը:
Վարորդը ոգևորությամբ է ընդունում այս օրերին քաղաքում ակտիվիստների կողմից անցկացվող ակցիաները. «Ես հո՞ թշնամի չեմ: Ես էլ եմ մարդ: Ես էլ եմ էս ազգից ու քաղաքից՝ խի՞ պիտի թանկացմանը կողմ լինեմ»,- ավելացրեց Ալյոշա Մուսայելյանը:
Նշենք, որ վարորդի խոսքով՝ Գայի արձանի դիմաց այս պահին գործադուլ են անում միայն տրոլեյբուսի վարորդները՝ երթուղայինները նրանց դեռ չեն միացել:
ԱՅՍՕՐ, 14:50
Էջանիշներ