Անվճար մեքենա
Ժող, բայց գիտե՞ք ինչն ա կայֆը: Ասենք, ճիշտ ա, ոչ մի երկրում ժողովրդի մեծ մասը սենց հլու-հնազանդ 150 չէր վճարի, բայց ոչ մի երկրում էլ էս անվճար մեքենայի գաղափարը կյանքի չէր կոչվի: Էկեք մի քիչ մեր ազգի դրական կողմերն էլ նկատենք![]()
Անվճար մեքենա
Ժող, բայց գիտե՞ք ինչն ա կայֆը: Ասենք, ճիշտ ա, ոչ մի երկրում ժողովրդի մեծ մասը սենց հլու-հնազանդ 150 չէր վճարի, բայց ոչ մի երկրում էլ էս անվճար մեքենայի գաղափարը կյանքի չէր կոչվի: Էկեք մի քիչ մեր ազգի դրական կողմերն էլ նկատենք![]()
Ես ես ամեն ինչին չեմ հավատում, երկու օրից ամեն ինչ հանդարտվելու է ու 150 դրամները բոլորը տալու են: Մեր ժողովուրդը պայքարող չի.
Մեր կառավարությունը դա լավ գիտի, դրա համար էլ ինչ ուզում անում է: Շատ քիչ մասն է պայքարում: Ես այդ քչի հետ կպայքարեմ, եթե իմանամ օգուտ կտա, բայց դեռ երկու օր էլ չէր անցել՝ ընդիմադիր մասսան կտրուկ նվազեց, ես էլ դիտավորյալ խուսափում էի երթուղայինից, չիմանալով ինչքան վճարեմ, որ ճիշտ լինի: Եվս երկու օր ու ոչինչ չի մնա ես պայքարից իմ կարծիքով.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Իմ համոզված կարծիքով էս ամեն ինչը թատրոն ա:
Նախ ոնց վերլուծեց ԵՊՀ դասախոսը, թանկացման վերաբերյալ ոչ մի սակագների փոփոխման մասին իրավական որոշում չի կարողացել գտնի (տես գրառումը (ես էլ փորձեցի գտնել)): Երկրորդ, էս ձևը շատ հարմար էր գծատերերին մի քանի օրում գերշահույթ ապահովելու համար: Երրորդ, մի կրակոցով մի քանի նապաստակ խփեցին. Հրաչյա Հարությունյանին մի քանի օրա ոչ մի լրատվական չի հիշում, գազի, լույսի թանկացումներից ոչ մեկ չի խոսում, վարչապետի մութ գործերի մասին ոչ մեկ չի հիշում: Եթե բան բաց թողեցի, որ պետք էր հիշել՝ լրացրեք:
CactuSoul (23.07.2013), Hayk Avetisyan (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Վիշապ (23.07.2013), Տրիբուն (23.07.2013)
Ամբողջ ինտերնետը կարելի է ասել կոչ է անում չվճարել 150 դրամ (ակտիվիստների պայքարն էլ մի կողմից), բայց անկեղծ ասած, ես այս պայքարից էնքան էլ մեծ հույսեր չունեմ, բայց համենայնդեպս հավատում եմ, որ միասնական պայքարը կբերի հաջողության:
Եվ այն օրը, երբ երթուղայինները նորից կլինեն 100 դրամ, այդ ժամանակ նոր վստահ կարելի է ասել, որ մեր ազգը միասնական է:
Փաստորեն կա երեք տեսակի Երևան (Հայաստան)՝
1. Հայլուրյան՝ Երկիրը ծաղկում և բարգավաճում ա, ժողովուրդն էլ գոհ ա՝ երթևեկում են թանկարժեք ավտոմեքենաներով, բոլորը բնակարան ունեն Հյուսիսային Պողոտայում և ստանում են բարձր աշխատավարձներ
2. Ինտերնետային՝ Երկիրը գտնվում է ծանր սոցիալակն վիճակում, անարդարությունը և կամայականությունները ամենուրեք են, բայց քաղաքացիները ակտիվ պայքարում են դրա դեմ, գրեթե բոլորը ակտիվիստ են ու Ֆեյսբուքներում պուպուշ ստատուսներ են գրում ու «դուխով» վիդեոները լայքում են:
3. Իրական՝ երկիրը գտնվում ա վ պոլնոյ դիրմե, բայց ժողովուրդը գոհ ա, քանի որ գոնե օլիգարխները երթևեկում են թանկարժեք ավտոմեքենաներով, բնակարան ունեն Հյուսիսային Պոտայում և ստանում են բարձր «աշխատավարձներ»: Իսկ մնացածը պատիվ ունեն էտ ամենինչի ականատես լինելու ու իրենց ֆորումային ստորագրություններում գրելու՝ «Հայաստանը զարգանում և բարգավաճում ա»:
CactuSoul (23.07.2013), Chilly (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Աթեիստ (23.07.2013), Անվերնագիր (23.07.2013), Նաիրուհի (23.07.2013), Ներսես_AM (23.07.2013), Ռուֆուս (23.07.2013), Վիշապ (23.07.2013), Տրիբուն (23.07.2013)
Գազի գինը թանկացավ, ի՞նչ փոխվեց: Մթերքի գինը ամեն օր 10-10 դրամ բարձրանում է, ո՞վ է բողոքում, ընտրություններին ինչի՞ բոյկոտ չեղավ, հիմա որ երթուղայինը 50% թանկացավ, ինչի՞ վրա պիտի վստահ լինեմ, որ պայքարելու են:
Ու ես հաստատ ուրախությամբ չեմ ասի՝ բա որ ասում էի... Հույսը մեռել է ուղղակի.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
armen9494 (23.07.2013)
Ախր ինչու՞ եք նայում էն ամենին, ինչը չկա: Էկեք նայենք նրան, ինչը կա: Եթե երթուղայինները հինգ տարի առաջ թանկացնեին, ոչ մի սենց բողոք չէր լինի: Հիմա կա էդ բողոքը, ու լավ ա:
Եթե հինգ տարի առաջ թանկացնեին, անվճար մեքենայի գաղափարը չէր ստեղծվի: Հիմա կա դա, ու լավ ա:
Նման շուխուռի առկայության դեպքում սրանից հետո զգույշ կլինեն ապօրինի որոշումներ կայացնելիս: Մյուս անգամ, օրինակ, քաղաքապետարանն ավելի լավ կմտածի սենց հարցերի դեպքում, ու կամ ոչ մի բան էլ չի թանկացնի, կամ էլ ամեն ինչ լավ կգցի-կբռնի, հետևաբար ուղեղը կաշխատացնի: Ախր հասկացեք, որ ամեն անգամ սենց շուխուռներից հետո երկրի ղեկավարությունն ավելի ու ավելի ա կծկվում, վախենում ժողովրդից: Ու որևէ բանի հասնել մենակ էս «անկապ» շուխուռներով ա հնարավոր, նույնիսկ եթե էս պահին երթուղայինի գինը մնա 150 դրամ (իսկ ես հավատում եմ, որ նորից իջնելու ա), երկրի ղեկավարությունը նորից ու նորից կհասկանա, որ ամեն ինչ էնքան հեշտ չի իրանց համար, ինչքան թվում ա:
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
VisTolog (23.07.2013)
Նոր սենց մեյլ ստացա
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Երևանի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ ամրապնդման խորհրդատու ԱդԻնֆոՍիս Կառավարման ինստիտուտ ՓԲ ընկերությունը նախատեսում է 1) հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի և 2) քաղաքացիների՝ հասարակական տրանսպորտով կատարվող ուղևորությունների ուսումնասիրություններ:
Հետաքրքրված կազմակերպությունները կամ հետազոտություններ իրականացնող աշխատանքային խմբերի ղեկավարները կարող են հայտ ներկայացնել տվյալ ուսումնասիրությունները կամ դրանցից որևէ մեկը իրականացնելու համար:
Պահանջվող որակավորումը՝
Քաղաքացիների՝ հասարակական տրանսպորտով կատարվող ուղևորությունների ուսումնասիրությունների համար:
Կազմակերպությունների դեպքում՝ առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ և երեք և ավելի նմանատիպ հետազոտությունների փորձ:
Հետազոտություններ իրականացնող աշխատանքային խմբերի դեպքում՝ երեք և ավելի նմանատիպ հետազոտությունների փորձ, խմբի ղեկավարի մասնագիտացումը՝ սոցիոլոգ-հետազոտող կամ առնվազն հինգ նմանատիպ հետազոտությունների փորձ:
Ներկայացվող փաստաթղթերը՝
Կազմակերպության/ խմբի ղեկավարի փորձառությունը (ռեզյումե)
Կատարած հետազոտությունների նկարագրությունը (պատվիրատու, հետազոտության ծավալը, հարցվողների թիվը և այլն)
Հայտերն ուղարկել հետևյալ էլ. հասցեով` kocharyankarina[at]gmail[dot]com կամ անձամբ ներկայացնել ԱդԻնֆոՍիս Կառավարման ինստիտուտ ՓԲԸ՝ Իսրայելյան 37-1/1 հասցեով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 29-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410 58 51 20 հեռախոսահամարով:
CactuSoul (23.07.2013), Rammstein (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Աթեիստ (23.07.2013)
Ժողովուրդը վախեցած է: Ներքուստ բացի կառավարությունից, բոլորն էլ ընդիմադիր են, բայց բոլորն էլ կախված վիճակում են՝ աշխատանք չեն ուզում կորցնեն, դա է խանգարում: Երեկ մի կես ժամ մնացել եմ ուսանողների հետ, որովհետև ես էլ սեպտեմբերից ստացվում է ամիսը 9000ից ավել փոխ եմ ծախսելու դասի գնալու համար, ոտքով գնալ հնարավոր չի, իսկ 9000ը ինձ համար շատ մեծ գումար է:
Շուխուռ է պե՞տք, կանեմ, բայց հիմնական աշխատավոր մասսան դա չի անի, որովհետև կզրկվի ինքը և իր ընտանիքը ապրուստի միջոցից.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Մեր ժողովրդի խնդիրը գիտե՞ս որն ա: Իր իրավունքները լավ չիմանալը: Ո՞վ պիտի 100 դրամ վճարելու համար գործից հանի որևէ մեկի: Ու ընդհանրապես, ո՞վ ասեց, որ շուխուռ անելու համար գործից հանելու իրավունք ունեն: Ժողովուրդն իրա սաղ «բա որներից» կպած ապրում ա, բայց մի հատ չի փորձում դուրս գա էդ շրջանակից, փորձի, տեսնի՝ ինչ ա լինում: Թե չէ սաղի համար վեր ելավ ծառին-ցած ընկավ քարին վիճակն ա հիմա: Ուֆ, սա առանձին թեմա ա:
Ինչու՞ ես 9000-ից ավել ծախսելու: 150 դրա՞մ ես տալու: Արդեն հաշտվեցի՞ր, որ 150 դրամ ա ու վերջ:
Որ ուզենան, կհանեն: Համ էլ, եթե ընտրություններին գումար էին վերցնում ու քննասենյակում վախենում էին իրենց ուզածին ընտրել, մտածելով կարող է իմանան, բաց-բաց պայքարի դուրս գալուց էլ կվախենան:
Չէ ես գրեցի, որ պիտի տամ, եթե 150 լինի: Կարող է ես վատն եմ, բայց եթե մինչև սեպտեմբեր ոչինչ չփոխվեց, ես չեմ պատրաստվում ամեն օր վարորդի հետ կռիվ անել ու 100 դրամով երթևեկել:
Իսկ հիմա, եթե կա հույս փոխելու, եթե դեռ փաստաթուղթը ձևակերպված չի ու փորձում են մեզ, ես էլ վարորդին լավություն չեմ անի![]()
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Ո՞նց թե ուզենան: Իհարկե, եթե քաղաքացին չգիտի երկրի օրենքները, եթե աշխատում ա առանց պայմանագրի, եթե տեղյակ չի, թե ինչ դեպքերում կարան աշխատանքից հանեն, կհանեն, բա ինչ կանեն: Բայց ընդամենը պետք ա ծանոթ լինել երկրի օրենքներին ու դրանցով պայքարել: Կասեք՝ էս երկրում օրենք չի գործում: Լավ էլ գործում ա, եթե ստիպես, որ գործի: Ի դեպ, մնացած երկրներում էլ իշխանություններն ու շեֆերը եղ ու բրինձ չեն բաժանում: Էն ա, մի քիչ անտեղյակ լինես, հաստատ կքցեն քեզ: Ուղղակի մնացած երկրները Հայաստանից նրանով են տարբերվում, որ ժողովուրդը գիտի իրա իրավունքները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ