Կարծում եմ, որ էդ կարծրատիպերը ՆԼՊ-ով են մարդկանց ուղեղները մտցրել
Սա իհարկե կատակով, բայց ամեն դեպքում տրոլեյբուսների հարցում կանոնակարգելու շատ բան կա: Ասենք երկու անգամ Մետրո Բարեկամության մոտ սենց իրավիճակի եմ ականատես եղել. 9 համարի տրոլեյբուսի վարորդը հանկարծ տեղից վեր է կենում ու հայտարարում, որ Տրոլեյբուսն էս անգամ Ավան չի գնալու, այլ Մասիվ, ու սկսում է ցուցանակները շուռ տալ: Դա էն դեպքում, որ մեջը լիքը մարդ կա: Մի մասն անտարբեր շարուանակում են նստած մնալ, մյուս մասը մանթրաշ ընկած իջնել, բայց բողոքող երկու անգամ էլ չի եղել: Աբսուրդ ա: Տրոլեյբուսների մեծ մասի նստարանները բավական մաշված, վիճակում են: Կա մի քանի հատ լավ վերանորոգված տրոլեյբուս:
Ամեն դեպքում էլի եմ ասում, եթե իմանամ, որ էս գինը ավելացվում է տրոլեյբուսների որակը բարձրացնելու, գծեր ավելացնելու ու տենց բաների համար, միայն ուրախ կլինեմ: Բայց կարծես թե նպատակը դա չի: Համենայն դեպս որևէ տեղ էդպես էլ հիմնավորում չտեսա, թե ինչ նպատակով ու ինչ պատճառով են գին ավելացնում, տպավորություն ա, որ ընդամենը շահույթ ավելացնելու խնդիր կա, պլյուս էնպես չանել, որ երթուղայիններին ու ավտոբուսներին լուրջ կոնկուրենտ դառնա (100 դրամի տարբերության դեպքում, կարծում եմ, օգտվողներն ավելին կլինեին): Էս ասածս երկու կետերը իրար իհարկե մի քիչ հակասում են, բայց իմ տպավորությամբ երկուսն էլ ճիշտ են:
հ.գ. միանգամից պատասխանեմ տատիկ-պապիկների թեմային էլ: Երբ ես ասում եմ, որ որակի բարձրացման դեպքում նորմալ եմ համարում գնի թանկացումը, պատկերացրեք, որ չեմ արհամարհում տատիկ պապիկներին: Հիմա հստակ չգիտեմ ոնց ա, բայց կարծում եմ, որ անկախ գնից թոշակառուների, վետերանների, հաշմանդամության կարգ ունեցողների, զոհված ազատամարտիկների հարազատների ու այլ նման խմբերի համար տրոլեյբուսն ու նմանատիպ այլ տրանսպորտը (օրինակ՝ մետրո) պետք է ուղղակի անվճար լինի, ուսանողների և գուցե որոշ այլ խմբերի համար՝ ավելի էժան:
Էջանիշներ