Իսկ ինչ որ մեկը հավատումա քաղաքապետարանի տարածած էտ գների հաշվարկին? Բա 20000 ա, 40000 ա, թե 60000 ա, էտ "գծի փողը" ուրա էտ հաշվարկում? 150000 դրամ աշխատավարձը ուրա? Որ ասում եմ ներկայացումա...
Իսկ ինչ որ մեկը հավատումա քաղաքապետարանի տարածած էտ գների հաշվարկին? Բա 20000 ա, 40000 ա, թե 60000 ա, էտ "գծի փողը" ուրա էտ հաշվարկում? 150000 դրամ աշխատավարձը ուրա? Որ ասում եմ ներկայացումա...
Մտածում եմ, որ գծի փողը չեն ավելացրել ԱՌԱՅԺՄ էս տականքները, դրա համար էլ վարորդները նորմալ են վերաբերվում 100 դրամ տվողներին ԱՌԱՅԺՄ, այսինքն՝ ինչքան 150 տվող լինի, ուղիղ գնում ա վարորդի գրպանը էդ ավել 50ը ԱՌԱՅԺՄ, էս ճանապարհով փակում են վարորդի բերանը ու ինքը էլ հաստատ գործադուլի-բողոքի մասին չի մտածի... մինչև մի քիչ խախանդվի, սկսեն իրանց փարթին
Վերջին խմբագրող՝ John: 20.07.2013, 13:29:
Քիչ առաջ ինչ որ անծանոթ կայքի նյութ աչքովս ընկավ, որտեղ գրված էր, որ մի քանի երթուղային գծեր գործադուլ են անում:Զարմանում եմ մեր կայքերի և լրագրողների վախկոտության վրա: Գրում եք մինչև վերջ գրեք էլի, իրականում առայժմ ոչ թե կազմակերպված գործադուլ է, այլ դրա նախանշանները, վարորդները չեն ցանկանում հակասության մեջ մտնել ժողովրդի հետ, չնայած որ մի քանի վարորդ այնուամենայնիվ դուրս են գալիս, բայց երթուղայինները աշխատում են 1-2 ժամ պարբերականությամբ: Երկրորդը այս իրավիճակն է հիմնականում Տարոն Մարգարյանին և Գալուստ Սահակյանին պատկանող երթուղիներում, ինչը չէր համարձակվել գրել մեր նորաթուխ կայքիկը:
https://www.facebook.com/araqso.grig...62268650542139
keyboard (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013)
«20.000 վրես պլան ա դրած, ո՞նց 100 դրամ վճարի». երթուղայինի վարորդը ակտիվիստին
Բողոքի ակցիա տրանսպորտի գնի բարձրացման դեմ
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.07.2013, 14:22:
keyboard (20.07.2013), Rammstein (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), Արամ (20.07.2013)
Լավն էրէն 50 դրամի պահը դուրս էկավ
Ինձ թվում ա` Երեւանի քաքապետարանը լավ էլ ճիշտ գտել ա տրանսպորտի սպասարկման որակի լավացման ուղին: Նախ եւ առաջ թանկանալուց հետո կարող ա շատ մարդիկ սկսեն չօգտվել տրանսպորտից, հատկապես էն մարդիկ, ովքեր 1-2 կանգառի համար էին նստում: Երկրորդ, արտագաղթը կմեծանա, բնակչության թիվը էնքան կնվազի, որ մի երկու տարի հետո դժվար կլինի գերբեռնված տրանսպորտ պատկերացնելը: Արդեն ոչ թե վարորդները ավել ուղեւոր չեն վերցնի, այլ էդ ավել ուղերւորը չի էլ լինի, որ նստի (կանգնի): Պարզ եւ հանճարեղ:
Բայց կատակը մի կողմ, արդեն զզվեցի էս «ով 150 ա տալիս, ուրեմն ստրուկ ա, արժանի ա դրան, եւ այլն…» տիպի խոսակցություններից: Դե որ տենց ա, թող էդ ասողները հոսանքի ու գազի փող էլ չտան թանկանալուց հետո, եթե տալիս են, ուրեմն արժանի են: Բնակչության կեսն էլ որ հոսանք ու գազ չմուծի, արդեն մեծ բան կլինի: Նույնիսկ ֆիզիկապես չեն հասցնի էդքանի լույսն ու գազը գնան անջատեն… Մի խոսքով իմ կարծիքով հեշտ բողոքի ձեւ ա 100 դրամ տալը, դրա համար շատերը մեծ-մեծ խոսում են: Կարծում եմ, որ իրենց 99%-ը (եթե ոչ 100%-ը) մի քանի օր հետո որ տեսնեն բան չի փոխվում, իրենք էլ կսկսեն 150 տալ:
Անհայտ անձը խոչընդոտում է 100 դրամ վճարողների ակցիան.
Երևանի քաղաքապետարան: Անվավեր ճանաչել Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումը
Հուլիսի 20-ից Երևան քաղաքի երթուղային տաքսիների ու ավտոբուսների ուղեվարձը բարձրացավ 50 դրամով` դառնալով 150 դրամ: Դրան զուգահեռ որոշ երթուղային գծերի տերեր բարձրացրել են նաև երթուղային տաքսիից գանձվող «օրվա պլանը»: () Մասնավորապես, քաղաքի կենտրոնական երթուղային տաքսիներից մեկի վարորդն, ով խնդրեց eMedia.am-ին չհայտնել իր անունն ու գծի համարը, հայտնեց, որ նախկին 15.000 դրամի փոխարեն այսօր ստիպված է լինելու վճարել 20.000, ինչը, սակայն, չի հաջողվի այն պարագայում, որ ուղևորներից շատերը հրաժարվում են 100 դրամից ավել վճարել: Իր խոսքերով, նույն վիճակը տիրում է նաև այլ «գծերում»: «Մի քանի օր աշխատենք, տենանք ‘ինչ ա լինում», – ասաց նա: Նշենք նաև, որ տրանսպորտի թանկացման մասին հայտարարելուց ի վեր հասարակական ակտիվիստներ, բլոգերներ, քաղաքական գործիչներ կոչ են անում մարդկանց վճարել նախկինի պես 100 դրամ: Ոմանք նույնիսկ հուլիսի 20-ին’ տրանսպորտի թանկացման առաջին օրը, դուրս են եկել փողոց հատուկ երթուղայինով շրջելու, ցուցադրաբար 100 դրամ վճարելու ու այլոց նույն քայլին ոգևորելու համար:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.07.2013, 14:44:
keyboard (20.07.2013)
Մի երկու րոպե առաջ փողոցում էի: Էտ ինչքա՞ն քիչ մարդիկ էին օգտվում տրանսպորտից: Մի հատ մարշուդնի կամ ավտոբուս չտեսա, որ մեջը մի ազատ տեղ չլիներ կամ կանգնած ուղեվորներ լինեին:
Կարո՞ղ ա էս մեր դոդ կառավարությանը ինչ-որ բան վերջը հասկացնենք:
![]()
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
StrangeLittleGirl (20.07.2013)
Ոնց հասկացա 44 համարի մեջ ա:
![]()
CactuSoul (21.07.2013), keyboard (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013)
Վարորդները որոշել են, որ ուղևորներից չեն պահանջելու 150 դրամ
Այսօր երթուղայինով գալուց նստեցի երթուղայինի տաքսու դիմաց` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:
Ի զարմանս ինձ, երթւողային վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողղվրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն:
“Մեկ ա, ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը”, նշեց վարորդը, ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից:
“Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բանփոխվի”, վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը:
“Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. Խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում”:
Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասրակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին:
“Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի համար: Թող ով ինչ ուզում ա տա. Մեկը ես չեմ պնդելու 150 դրամ”:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.07.2013, 15:39:
Two-Face (20.07.2013)
Ռիփ ու մնացած ֆեյսբուքից և հայրենիքից դուրս գտնվող բարեկամներ, ամբողջ պատկերը ներկայացնող հոդված հազիվ ճարեցի: Էս ա կատարվում էսօր:
Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է. 150 դրամ չվճարելու կոչ անող ակտիվիստներից մեկը ոստիկանությունում է
«Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կոչ է անում երթուղայիններում շարունակել վճարել 100 դրամ, և այդ նպատակով այսօրվանից սկսում է մարդկանց իրազեկումը՝ թռուցիկներ բաժանելով։
Տեղեկություն տարածվեց, որ այսօր առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել քաղաքացիական ակտիվիստներ Արսեն Օհանյանին, Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին, քանի որ քաղաքացիները բողոքել էին, թե նրանք թռուցիկներ են փակցնում մասնավոր տների և խանութների վրա:
Ոստիկանության լրատվական վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ ակտիվիստներից Տիգրան Պետրոսյան փողոցից ոստիկանություն է հրավիրվել միայն Արսեն Օհանյանը. պատճառաբանությունը նույնն էր՝ բնակիչները բողոքել էին, որ իրենց խանութների և տների վրա թռուցիկներ են փակցվում: Երիտասարդն այս պահի դրությամբ գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում, որտեղ բացատրություն է տալիս տեղի ունեցածի կապակցությամբ: Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ Օհանյանին ընդամենը կբացատրվի իր պարտավորությունները՝ այն, որ թռուցիկները հարկավոր է փակցնել հատուկ սահմանված վայրերում, որից հետո, բնականաբար, երիտասարդը կարող է հանգիստ հեռանալ:
Նախաձեռնող խումբը նման հայտարարություն է տարածել.
«Հուլիսի 20-ի առավոտից սկսում ենք երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու է պետք վճարել 100 դրամ: Արդեն կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում առավոտից կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով ֆեյսբուքյան միջոցառման մեջ, և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ, վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում՝ կոչ անելով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»։
«Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» ֆեյսբուքյան նախաձեռնությունը երեկ գիշերվանից հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.
«ՉԵ՛ՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ 50 ԴՐԱՄ
Հայաստանցի՛, քեզ խաբում են՝ հայտարարելով, թե տրանսպորտի 50-100 % թանկացումը ընդհանուր թանկացումների անխուսափելի հետևանքն է։ Հանրային տրանսպորտը թանկացնում են 50-100 %՝ շատ ավելի բարձր տոկոսով, քան թանկացումներն է։ Ավելին, դիզվառելիքը չի թանկացել, բայց դրանցով աշխատող ավտոբուսների ուղեվարձը նույնպես պատրաստվում են դարձնել 150 դրամ:
ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀԱՇՎԻՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱՆ
Չորս անձից կազմված միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսը այս թանկացումով կավելանա ամենաքիչը 10 000 դրամով: Ո՞ւր է գնալու այս գումարը, արդյո՞ք դրա արդյունքում թեթևանալու է վարորդների հոգսը կամ բարձրանալու է սպասարկման մակարդակը։ Ո՛չ, հայաստանցու գրպանից պակասող այս գումարի հաշվին ընդամենը էլ ավելի մեծանալու են այն օլիգարխների շահույթները, որոնց պատկանում են երթուղային ավտոբուսների գծերը։
ԲՈՅԿՈՏԻ՛Ր ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
Ի՞նչ անել։ Հաշտվել այս թանկացման հետ ու հնազանդվե՞լ։ Բայց եթե այս թանկացման նախաձեռնողները տեսնեն, որ դիմադրություն չկա, այս թանկացմանը կհետևեն համանման ուրիշ թանկացումներ՝ ավելի ու ավելի ծանր։ Դա թույլ չտալու համար պետք է բոյկոտել այս թանկացումը, չվճարել 150 դրամը և հասնել նրան, որ թանկացումը չեղյալ հայտարարվի։
աղբյուր
impression (20.07.2013), ivy (20.07.2013), keyboard (20.07.2013), VisTolog (20.07.2013)
CactuSoul (21.07.2013), keyboard (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), Վահե-91 (20.07.2013)
«Դուք ստեղ սաղդ արաներ եք». ոստիկանը ակտիվիստներին
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.07.2013, 16:25:
Բայց նենց քեֆս գալիս ա էս ակտիվությունից![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ