Փոքր երկրների բնակչությանը ավելի հեշտ պիտի լինի կազմակերպվել, պո իդեե... Բայց դե, իրականությունը ուրիշ ա, մեծ մասը հեշտ ծախվում ա, ու առանց դրա էլ քիչ ժողովրդից, ավելի քիչ ա մնում։
Փոքր երկրների բնակչությանը ավելի հեշտ պիտի լինի կազմակերպվել, պո իդեե... Բայց դե, իրականությունը ուրիշ ա, մեծ մասը հեշտ ծախվում ա, ու առանց դրա էլ քիչ ժողովրդից, ավելի քիչ ա մնում։
Ժող, հենց նոր մի հատ շատ խուժան միտք ծագեց գլխումսԲոյկոտն ավելի հեշտացնելու համար:
Ուրեմն նայեք. որպեսզի քայլելու պրոցեսը ձանձրալի չլինի ու երկար չթվա, առաջարկում եմ քայլելու խմբեր ստեղծել (համ որպես երթուղայիններին այլընտրանք, համ էլ որպես տեսանելի բողոք): Էդ խմբերը կարան մեծ կանգառներ ունենան իրանց ժամերով: Ասենք, ամեն առավոտ ժամը ութին Կոմիտասից կենտրոն իջնող խումբը հավաքվում ա Կոմիտասի ամենածայրում, սկսում իջնել՝ճամփեքին ավելի ներքևներում ապրող մարդկանց վերցնելով: Հետո էլ երեկոյան կոնկրետ ժամերի խմբերը հավաքվում են կենտրոնում կոնկրետ տեղերում ու քայլում դեպի իրենց թաղամասերը:
Ի՞նչ կասեքԵթե իրականանալի գաղափար ա, նստենք, ավելի մանրամասն մշակենք կանգառների տեղերը, ժամերը, բան: Կունենանք այլընտրանքային «հասարակական տրանսպորտ»:
boooooooom (19.07.2013), CactuSoul (20.07.2013), John (19.07.2013), keyboard (19.07.2013), Sagittarius (19.07.2013), Այբ (19.07.2013), Մինա (19.07.2013), Նաիրուհի (19.07.2013), Ռուֆուս (19.07.2013)
Խելացի կլիներ, որ բոլորը վարորդերի հետ միասին բողոքեին, որ ոչ միայն վարորդների վճարման համակարգը կարգավորվեր, այլև երթուղիները, մեքենանների վիճակը: Օրեկան քանի Հրաչյաներ են մարդկանցով լի երթուղայիներով սլանում Երևանյան փողոցներով. իրանք հասկանու՞մ են, որ մի օր ահագին մարդկանց կյանք (հնարավոր ա նույնիսկ իրանցը) գծի տերերը իրանց գլխին են ջարդելու: Ազգս էքստազի մեջ ա, որովհետև հայ տղամարդուն կանացի խալաթ են հագցրել, ու հայերին «բան են ասել», էտ լավ ա, բայց մի օր իրական ներքին խնդրի լուծման համար էլ տենց ոգևորություն ցուցաբերեի՞ն:
Գերմանիայում (որոշ քաղաքներում) մեկ ուղետոմսը արժի կարճ տարածություն (մինչև չորս կանգառ)՝ 1,80 euro, երկար (չորսից ավելի)՝ 2,40 euro: Բայց օրինակ ուսանողները 70 euro-ի դիմաց ողջ կիսամյակ կարող են առանց սահմանափակման երթևեկել քաղաքային տրանսպորտով, ամեն օր յոթից հետո և շաբաթ կիրակի օրերին էլ մեկ հոգի հետները վերցնեն: Դա անում ա օրեկան մոտ 200 դրամ, ավելի քիչ քան պետք ա վճարի երևանյան ուսանողը օրեկան մեկ անգամ դասի գնալ գալու համար, գումարած ավելի որակյալ տրանսպորտ և անսահմանափակ օգտվելու հնարավորություն:
Ամենինչի համար էլ կարելի ա լուծում գտնել, եթե գծի տերերը փարվանաներում քիչ տժժան ու զարգացած երկրների փորձից օգտվեն:
boooooooom (19.07.2013), CactuSoul (20.07.2013), StrangeLittleGirl (19.07.2013), Անվերնագիր (19.07.2013), Արէա (19.07.2013), Մինա (19.07.2013), Ռուֆուս (19.07.2013)
0david0 (19.07.2013)
Ես ավելի լավ առաջարկ ունեմ, իջնելուց 100 դրամ տալ 10 ու 20 դրամանոցներով, իսկ մնացածն ասել, որ Տարոնից ստանան։
Իսկ եթե ավելի լուրջ, Սաջիտարիուսի հետ լրիվ համաձայն եմ։ Երկուշաբթի օրվանից Բոլոնյայի հանրային տրանսպորտի ընկերությունում ստաժի եմ անցնում, որն ի դեպ Իտալիայի ամենաառաջադեմ ու զարգացած տրանսպորտային ինֆրաստրուկտուրան ունի։ Ժամանակ ունենամ, մանրամասն կգրեմ, թե իտալացիները ինչ են անում ու Երևանում ինչ կարելի ա անել։ Հեշտ լուծումներ կան, մնում ա մեր դոդ ղեկավարությունը դրանք հասկանա։
Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta
I may be paranoid but no android!
boooooooom (19.07.2013), Sagittarius (19.07.2013), StrangeLittleGirl (19.07.2013)
Հա, ի՞նչ վատ միտք ա որ
Տարոնը ստացել ա, իջի
Ռուֆ, բայց դա տարբերակ չի, որտև գծատերերը վարորդների վրա են բարդելու պակաս փողը:
Դե Գերմանիայի տարբերակն իդեալական ա, բայց ամեն երկրում չի տենց: Եթե ասեմ՝ Ֆինլանդիայի Յոենսու քաղաքից օրինակ վերցրեք, ուրեմն պիտի լինեն չխկլիկ ավտոբուսներ, որոնք աշխատում են ժամը մեկ, մի ուղևորության արժեքն էլ 3,40 եվրո:
Այնուամենայնիվ, պետք ա մղել համակարգային փոփոխության: Փոփոխությունը ո՞րն ա, համակարգ սարքելուն: Թե չէ սենց ինչքա՞ն:
boooooooom (19.07.2013), Ռուֆուս (19.07.2013)
Ստեղ ինչ-որ մեկը լուրջ հավատու՞մ ա, որ վարորդներն էլ կպայքարեն հանուն ուղեվարձի գնի ցածրացման։ Ախր էդ 50ը իրենց համար լրացուցիչ եկամուտ ա։ Թող մի քիչ էլ իրենք տուժվեն, որ վերջապես հասկանան, որ ամբողջ կյանքները էշի պես չպիտի ենթարկվեն
Sent from my Nexus S using Tapatalk 4 Beta
I may be paranoid but no android!
Էս էլ իմ «նպաստը» պրոցեսին.
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (19.07.2013), CactuSoul (20.07.2013), keyboard (19.07.2013), Lílium (19.07.2013), Moonwalker (19.07.2013), Rammstein (19.07.2013), StrangeLittleGirl (19.07.2013), Այբ (19.07.2013), Լեո (20.07.2013), Նաիրուհի (19.07.2013), Ռուֆուս (19.07.2013), Վահե-91 (19.07.2013), Տրիբուն (19.07.2013)
boooooooom (19.07.2013)
Ես վաղվանից ոտքով եմ երթևեկելու...
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (19.07.2013), CactuSoul (20.07.2013), Diana99 (20.07.2013), keyboard (19.07.2013), Moonwalker (19.07.2013), Rammstein (19.07.2013), StrangeLittleGirl (19.07.2013), Աթեիստ (19.07.2013)
Այսօր միտինգ էլ կա
Հուլիսի 19-ին ժամը 20:00 հավաքվում ենք Մաշտոցի այգում՝ վաղվա մեր անելիքների հետ կապված աշխատանքային բաժանում կատարելու: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են պայքարել տրանսպորտի այս անօրինականան թանկացումների դեմ կարող են (պարտավոր են) միանալ մեզ: Մենք միասին կհասնենք նրան, որ այս թանկացումը չեղյալ հայտարարվի։
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
keyboard (19.07.2013), StrangeLittleGirl (19.07.2013)
Ես ավելի լավ ձև ունեմ. մտնել ֆեյսբուք և հայհոյել թանկացնողներին, մի երկու հատ լավ գրառում լայքել ու շեյրել: Իսկ առավոտ նստել երթուղային ու վճարել էտ 150 դրամը, կարծես՝ ոչինչ չի եղել, կարծես՝ ամեն ինչ կարգին է:
Հ.Գ. Չգիտեմ հետգրություն գրեմ մինչև ե՞րբ, թե՞ էս էլ ա քիչ
A long time ago, in a galaxy far, far away...
keyboard (19.07.2013), Moonwalker (19.07.2013), Տրիբուն (19.07.2013)
Մի քանի տարի հետո էս թեման լինելուա ՝Էս ինչ ես տալի!! 500 չի 1000 ա!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ