User Tag List

Էջ 52 55-ից ԱռաջինԱռաջին ... 2424849505152535455 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 766 համարից մինչև 780 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Քաղաքային տրանսպորտ. նոր սակագին հուլիսի 20-ից

  1. #766
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոն, Լևոն ասեցիք, հիշեցի - ոնց ա, խաբա՞ր եք:

  2. #767
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԲՀԿին ա պոկում իշխանությունից ոնց որ։ Հեսա–հեսա ստացվում ա։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.08.2013)

  4. #768
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն, Լևոն ասեցիք, հիշեցի - ոնց ա, խաբա՞ր եք:
    լավ ա… ասում ա "չեմ խանգարում՝ արեք"

  5. #769
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փորձագետ. «100 դրամ» ակցիան տրանսպորտի շուկան վերաձեւելու նպատակով լավ կազմակերպված PR-պրոյեկտ է

    Փորձագետ. «100 դրամ» ակցիան տրանսպորտի շուկան վերաձեւելու նպատակով լավ կազմակերպված PR-պրոյեկտ է
    Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ Երեւանի տրանսպորտի ուղեվարձերի թանկացման դեմ բողոքի ալիքը ինքնաբուխ շարժում չէր, այլ լավ կազմակերպված PR-նախագիծ, որը նպատակ ունի վերաձեւել Երեւանի տրանսպորտի գծերի շուկան:

    iLur.am-ի հետ զրույցում պարոն Բադալյանը նկատեց, որ իշխանության մեջ գոյություն ունեցող տարբեր խմբավորումները հուլիսի 20-ից դեռ շատ առաջ շատ լավ տեղեկացված էին, որ տրանսպորտը թանկանալու է:

    «Երթուղային գծերի վերաբաշում անելու համար իշխանության մի խմբավորման ներկայացուցիչը չի կարող մյուս խմբավորման ներկայացուցչին ասել՝ դուրս արի դաշտից, ես մտնեմ: Պատրվակ եւ տեղեկատվական ֆոն էր պետք ստեղծել, ինչպես նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պաշտոնանկության ժամանակ տեղի ունեցավ», - նշեց փորձագետը:

    Նրա խոսքով, այս PR-պրոյեկտի հեղինակները օգտագործեցին անցյալ տարի «Մաշտոցի պուրակ» պրոյեկտի ժամանակ արդեն որոշակի փորձ ձեռքբերած երիտասարդ ակտիվիստների մոտ 100-150 հոգանոց խումբը:

    «Բաժանվում էին 30-50 հոգանոց խմբերի, գնում էին տարբեր կանգառներ ու գոռում «100 դրամ»: Ընդ որում, այդ խմբերից ամեն մեկն ուներ իր կոմիսարը: Այդ Կոմիսարը գիտեր, թե ում հանձնարարականն է կատարում, բայց մյուսները չգիտեին: Կոմիսարը հավաքվածներին ասում է՝ «գիտեք, կա Տարոն Մարգարյան, որը չարիք է, պետք է գնալ չարիքի դեմ պայքարել»: Երբ այս մի քանի հարյուր երիտասարդները կանգառներում սկսեցին վանկարկել իրենց կարգախոսները, ԶԼՄ-ները, անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, սկսեցին անընդհատ «ռասկրուտկա անել» այդ ակցիաները: Ինչքան թեման ավելի շատ «ռասկրուտկա եղավ», այնքան ավելի շատ երիտասարդներ ընդգրկվեցին այս գործընթացի մեջ: Եվ փաստորեն, նրանք անուղղակի կերպով ուղղորդվում էին հենց այն մարդկանց կողմից, ովքեր ստեղծել էին ինֆորմացիոն առիթը: PR-պրոյեկտի տրամաբանությունն էլ հենց այս էր. ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդները տարիքային համերաշխության սկզբունքով միավորվեն մեկ նպատակի շուրջ: Հասկանալի է, եթե շարժմանն ավելի ուշ միացած երիտասարդին հարցնես՝ քեզ ինչ-որ մեկն ուղղորդե՞լ է, նա անկեղծորեն կպատասխանի՝ ոչ, որովհետեւ, իսկապես, նրան ոչ ոք չի հորդորել միանալ ակցիային, նրա համար պայմաններ են ստեղծել, որպեսզի նա միանա ակցիային: PR-պրոյեկտի տրամաբանությամբ, երիտասարդները պետք է հավատան, որ իրենց ոչ ոք չի ուղղորդում, իրենք հեղափոխություն են անում», - ներկայացրեց Արմեն Բադալյանը:

    Որպես հաջողված PR հնարք, փորձագետը նշեց նաեւ ամիսներ առաջ Տարոն Մարգարյանի տված հարցազրույցը, որտեղ քաղաքապետը վստահեցնում է, որ տրանսպորտի թանկացում չի լինելու:

    «Եթե հիշում եք, Տարոն Մարգարյանը ընտրությունների շրջանում խուսափում էր լրագրողների հետ շփումներից: Բայց ահա մի տեղ նա հաճույքով հարցազրույց է տալիս եւ ամենայն վստահությամբ ասում, որ տրանսպորտի գները չեն բարձրանալու: Երկու ամսից թանկացնում է գները եւ հենց այդ հարցազրույցն օգտագործում են իր դեմ», - նշեց պարոն Բադալյանը:

    Նրա խոսքով, պատահական չէ նաեւ, որ մինչեւ թանկացման որոշումը կասեցնելը Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն այժմ պահանջում են երկու պաշտոնյաների՝ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը՝ մեղադրելով նրանց կոռուպցիոն գործունեության մեջ:

    «Այնպիսի տպավորություն է, որ Երեւանում, ասենք, հողհատկացումների, ապօրինի շինարարության, առեւտրի եւ սպասարկման բնագավառներն անթերի են եւ այնտեղ կոռուպցիա չկա: Բայց նրանք պհանջում են այս երկու պաշտոնյաների հրաժարականը, որովհետեւ նրանք Երեւանի տրանսպորտի շուկայում լուրջ ազդեցություն ունեցող մարդիկ են: Եթե նրանք պաշտոնանկ արվեն եւ նրանց փոխարեն գան այլ մարդիկ, այդ ժամանակ արդեն տրանսպորտի շուկայում վերափոխություններ, վերաբաշխումներ տեղի կունենան. սա է ամբողջ խնդիրը», - նշեց փորձագետը:

    Ըստ Արմեն Բադալյանի, այս PR- պրոյեկտի հեղինակն այն նույն խմբավորումն է, որ որը ղեկավարում էր Մաշտոցի պոււրակի ջոկատին, ով ունի իրեն ուղղակի կամ անուղղակի աջակցող լրատվամիջոցներ, ով ունի փող եւ ով ժամանակին չի հասցրել մտնել «գծերի» շուկայի մեջ: «Ահա այս չորս պայմանները համադրելով, կարծում եմ, կարելի է ենթադրել, թե ով է շահագրգռված այս ամենում», - նկատեց նա:

    Ըստ Արմեն Բադալյանի, եթե այս երկու պաշտոնյաների հրաժարականը պահանջող շարժումըհ հաջողությամբ պսակվի, ապա այս պրոյեկտը երկու ավարտ կունենա:

    «Կա՛մ բարեփոխումներ անելու անվան տակ նոր մրցույթներ անցկացնելու միջոցով որոշ «թույլ» գծատերեր շուկայից դուրս կգան ու նրանց տեղը կզբաղեցնեն նորերը, կամ ողջ տրանսպորտային համակարգը կպետականացվի, կստեղծվի մեկ ընդհանուր համայնքային ուղեորափոխադրումներ կազմակերպող ընկերություն: Իհարկե, այս ողջ գործընթացի արդյունքում տրանսպորտի ուղեվարձերը կարձրացվեն: Սրանում ոչ մի կասկած», - եզրափակեց փորձագետը:
    Աղբյուր՝ Ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.08.2013)

  7. #770
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իհարկե ես էս հոդվածում գրվածում համոզված լինելու բավարար հիմքեր չունեմ: Հետևաբար չեմ էլ կարող այն ներկայացնել որպես ճշմարտություն: Բայց որ կա հստակ տրամաբանություն ու կուռ տրամաբանություն՝ ակներև է: Հետևաբար այդ վարկածն իրավունք ունի գոյության: Ավելին, հիմա էս միասնական կառույցի ու գծատերերի շուկայի վերաձևորման հարցը շատերն են քննարկում, բայց իմ տեսածով ամենաառաջինը նման տրամաբանության եկել ենք մենք՝ մեզնից ոմանք, էս քննարկման ընթացքում, զուտ տրամաբանորեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (04.08.2013), Տրիբուն (03.08.2013)

  9. #771
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս հոդվածում տրամաբանություն կա հաստատ: Ուղղակի ես էլ չեմ կարող որևիցե եզրակացություն կատարել, քանի որ ինքս հիմքեր չունեմ: Հոդվածը վերլուծություն է ուղղակի, որը կարող է՝ ճիշտ է, կարող է՝ սխալ: Բայց մի բան այստեղ հաստատ ճիշտ է: Այդ ու՞մ մտքով էր անցել նախօրոք պահել (ապա նաև հետագայում տարածել) Տարոնի հայտարարության վիդեոն տրանսպորտի գները չթանկանալու վերաբերյալ, եթե այն քաղաքապետարանի էջից ջնջված է եղել: Ինձ թվում է՝ այդպիսի մեկը չկա, որ բոլոր քաղաքապետերի հայտարարություններով վիդեոները քաշում ու հետո պահում է իր անձնական արխիվում:

    Մի բան էլ. այսօր թե երեկ նստացույցի նախաձեռնողներից մեկը հարցազրույց է տվել իմ իմանալով Գալուստ Սահակյանի որդուն պատկանող Թերթ.ամ-ում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համար մեկ գծատեր Գալուստի դեմ պայքարողը հարցազրույց է տալիս իր իսկ թերթին: Անհասկանալի է:

    Հիմա խոստովանեմ: Ես իրականում չեմ ուզում, որ այս շարժումը կեղծ կամ պրոյեկտ լինի: Ես ուզում եմ՝ ակտիվիստներն ու նախաձեռնողները ազնիվ լինեն: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.08.2013), Տրիբուն (03.08.2013)

  11. #772
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հոդվածում տրամաբանություն կա հաստատ: Ուղղակի ես էլ չեմ կարող որևիցե եզրակացություն կատարել, քանի որ ինքս հիմքեր չունեմ: Հոդվածը վերլուծություն է ուղղակի, որը կարող է՝ ճիշտ է, կարող է՝ սխալ: Բայց մի բան այստեղ հաստատ ճիշտ է: Այդ ու՞մ մտքով էր անցել նախօրոք պահել (ապա նաև հետագայում տարածել) Տարոնի հայտարարության վիդեոն տրանսպորտի գները չթանկանալու վերաբերյալ, եթե այն քաղաքապետարանի էջից ջնջված է եղել: Ինձ թվում է՝ այդպիսի մեկը չկա, որ բոլոր քաղաքապետերի հայտարարություններով վիդեոները քաշում ու հետո պահում է իր անձնական արխիվում:

    Մի բան էլ. այսօր թե երեկ նստացույցի նախաձեռնողներից մեկը հարցազրույց է տվել իմ իմանալով Գալուստ Սահակյանի որդուն պատկանող Թերթ.ամ-ում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համար մեկ գծատեր Գալուստի դեմ պայքարողը հարցազրույց է տալիս իր իսկ թերթին: Անհասկանալի է:

    Հիմա խոստովանեմ: Ես իրականում չեմ ուզում, որ այս շարժումը կեղծ կամ պրոյեկտ լինի: Ես ուզում եմ՝ ակտիվիստներն ու նախաձեռնողները ազնիվ լինեն: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ…
    Ակտիվիստների մեծագույն մասի անկեղծությանն ու ազնվությանը չեմ կասկածում: Կարծում եմ, որ նաև նախաձեռնողների առնվազն մի մասն է ազնիվ եղել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #773
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակտիվիստների մեծագույն մասի անկեղծությանն ու ազնվությանը չեմ կասկածում: Կարծում եմ, որ նաև նախաձեռնողների առնվազն մի մասն է ազնիվ եղել:
    Արտ, էդ քանի՞ հոգի են, որ մի հատ էլ մաս, մեծ մաս, մեծագույն մաս:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.08.2013)

  14. #774
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հոդվածում տրամաբանություն կա հաստատ: Ուղղակի ես էլ չեմ կարող որևիցե եզրակացություն կատարել, քանի որ ինքս հիմքեր չունեմ: Հոդվածը վերլուծություն է ուղղակի, որը կարող է՝ ճիշտ է, կարող է՝ սխալ: Բայց մի բան այստեղ հաստատ ճիշտ է: Այդ ու՞մ մտքով էր անցել նախօրոք պահել (ապա նաև հետագայում տարածել) Տարոնի հայտարարության վիդեոն տրանսպորտի գները չթանկանալու վերաբերյալ, եթե այն քաղաքապետարանի էջից ջնջված է եղել: Ինձ թվում է՝ այդպիսի մեկը չկա, որ բոլոր քաղաքապետերի հայտարարություններով վիդեոները քաշում ու հետո պահում է իր անձնական արխիվում:

    Մի բան էլ. այսօր թե երեկ նստացույցի նախաձեռնողներից մեկը հարցազրույց է տվել իմ իմանալով Գալուստ Սահակյանի որդուն պատկանող Թերթ.ամ-ում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համար մեկ գծատեր Գալուստի դեմ պայքարողը հարցազրույց է տալիս իր իսկ թերթին: Անհասկանալի է:

    Հիմա խոստովանեմ: Ես իրականում չեմ ուզում, որ այս շարժումը կեղծ կամ պրոյեկտ լինի: Ես ուզում եմ՝ ակտիվիստներն ու նախաձեռնողները ազնիվ լինեն: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ…
    Սուր վիդեոյի պահով հանգիստ կարար լիներ բռատ: Սենց ասեմ, էս թանկացման թեման որ եղավ, Արտգեոն ֆեյսբուքում դրեց էդ վիդեոն քաղաքապետարանի յութուբի էջից, ես հեռախոսով էի, ասի հասնեմ տուն քաշեմ վիդեոն, սրանք հեսա ջնջելու են, մինչև էկա տուն, արդեն ջնջել էին Դրանից հետո լիքը տարբեր մարդիկ ափլոդ արեցին նորից:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #775
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուր վիդեոյի պահով հանգիստ կարար լիներ բռատ: Սենց ասեմ, էս թանկացման թեման որ եղավ, Արտգեոն ֆեյսբուքում դրեց էդ վիդեոն քաղաքապետարանի յութուբի էջից, ես հեռախոսով էի, ասի հասնեմ տուն քաշեմ վիդեոն, սրանք հեսա ջնջելու են, մինչև էկա տուն, արդեն ջնջել էին Դրանից հետո լիքը տարբեր մարդիկ ափլոդ արեցին նորից:
    Փաստորեն Արթգեոն ա էդ գորշ կարդինալը…

  16. #776
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Արթգեոն ա էդ գորշ կարդինալը…
    Հա, ես էլ էի ուզում տենց թեթևի մեջ գորշանայի, էն էլ չհասցրի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (03.08.2013)

  18. #777
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ընդհանուր էս կրկեսի հետևանքները շատ վատ են լինելու, եթե արդեն չեն: Գազի ու լույսի թեման արդեն փակվել մարսվել գնացել ա առանց լուրջ ընդվզման: Էս վճարովի փարկինգի թեման էն կարգի հեշտ արեցին, որ դրա վրա դաժը Տարոնը ձեռի հետ ռեյտինգ ա ուզում բարձրացնի. շտապ ժողով էր հրավիրել իբր, ասում էր՝ էս ի՞նչ եք անում, ինչի՞ եք մարդկանց տուգանում, ես չէի ասե՞լ, որ սեպտեմբերից պետքա լինի և այլն: Էլ չեմ ասում, որ քաղաքում, ու հենց փոքր կենտրոնում խայտառակ շինարարություններ են սկսել կամ ուզում են սկսեն. քաղաքապետարանի դաբռոն ստացած թղթերը ձեռները: Մեկը Սայաթ Նովայի, մյուսը Ամիրյանի բակերից մեկում, բնակելի շենքերին կպած ինչ որ բարձրահարկեր են ուզում խցկեն, ու մարդ չգիտի էլ, բնակելի ա, հյուրանոց ա ինչ ա: Հարկերի իրական թիվը նույնիսկ չեն ասում, Սայաթ Նովայինն էլ ոնց որ թե հյուրանոց ա: Էս էն ա, որի մասին գիտենք, մի երկու անգամ գրվել ա թեթև, բա մնացածները, որոնց մասին ձեն-ձուն չկա, այ սենց հալած յուղի պես անում են: Էն Նալբանդյան փողոցի բակերից մեկում որ շենք սկսեցին սարքել, կարգին աղմուկ էր բարձրացել, Նարեկ Սարգսյանին որ կանչում էին թիվի հարցազրույցի, հարցնում էին էդ ի՞նչ թեմա ա, ի՞նչ եք անում, իսկ էս նշածս դեպքերի մասին ոչ էլ աղմուկ կա: Ինչի չկա՞, որովհետև Անդրիաս Ղուկասյանը ու տասը հոգի որոշել են պայքարել էս երկրի ամենամեծ չարիքի դեմ՝ քաղաքապետարանի երկու աշխատողի դեմ: Հեսա որ դրանց գործից հանեն, Երևանը դրախտ ա դառնալու: Մեկը լինի հարցնի՝ էդ ումի՞ց եք պահանջում, որ դրանց գործից հանի, Տարոնի՞ց
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (03.08.2013), Chuk (03.08.2013), Արէա (04.08.2013), Մարկիզ (04.08.2013), Տրիբուն (03.08.2013)

  20. #778
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, էդ քանի՞ հոգի են, որ մի հատ էլ մաս, մեծ մաս, մեծագույն մաս:
    Հա, Արթ: Այսինքն նայած նախաձեռնող ասելով ինչ ես հասկանում: Բայց հա, առնվազն ինչ-որ պահից կազմակերպումը, նոր միջոցառումների նախաձեռնումն ու նման բաները կատարվում էին նախաձեռնողների ահագին մեծ խմբի կողմից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #779
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Արթ: Այսինքն նայած նախաձեռնող ասելով ինչ ես հասկանում: Բայց հա, առնվազն ինչ-որ պահից կազմակերպումը, նոր միջոցառումների նախաձեռնումն ու նման բաները կատարվում էին նախաձեռնողների ահագին մեծ խմբի կողմից:
    Բռատ ընդեղ ոչ պայքար կա, ոչ պայքարող, ու վնասից բացի ոչ մի գրամ օգուտ: Չեմ հավատում իրանց, ճիշտ եմ անում, դրա համար հիմնավոր պատճառներ ունեմ, ոնց Մաշտոցի պուրակի դեպքում էր, նույնն էլ հիմա ա: Ոնց էն ժամանակ փոշիացան դառան Սերժիկի ռեյտինգ, նույնն էլ հիմա ա, կարողա հիմա ռեյտինգ չեն դառնում, շայկից մեկի գրպանի փող են դառնում, դա չի կարևորը, կարևորը որ էս ժողովրդին դրանից մենակ վնաս ա հասնում, ու դրա համար էլ շուտով փչանալու են, եթե իհարկե դեռ կան մարդիկ, ում համար էս պայքարիկները փչացած չեն դեռ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (04.08.2013)

  23. #780
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուր վիդեոյի պահով հանգիստ կարար լիներ բռատ: Սենց ասեմ, էս թանկացման թեման որ եղավ, Արտգեոն ֆեյսբուքում դրեց էդ վիդեոն քաղաքապետարանի յութուբի էջից, ես հեռախոսով էի, ասի հասնեմ տուն քաշեմ վիդեոն, սրանք հեսա ջնջելու են, մինչև էկա տուն, արդեն ջնջել էին Դրանից հետո լիքը տարբեր մարդիկ ափլոդ արեցին նորից:
    Հաջորդ անգամ հաստատ ես էլ եմ սեյվ անելու։

Էջ 52 55-ից ԱռաջինԱռաջին ... 2424849505152535455 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հասարակական տրանսպորտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Երևան
    Գրառումներ: 71
    Վերջինը: 22.12.2018, 16:13
  2. Քաղաքային լեգենդները Հայաստանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.03.2016, 20:03
  3. Գրառումներ: 26
    Վերջինը: 10.11.2013, 10:59
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. TV Տրանսպորտ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Երևան
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.11.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •