User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Քաղաքային տրանսպորտ. նոր սակագին հուլիսի 20-ից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ազգայնական ա, թե ինչ ա, դա ուրիշ բնույթի հարցերի ժամանակ քննարկման առարկա կսարքեմ, իսկ էս հարցի շուրջ լրիվ ճիշտ պահանջներ են դնում, եթե կետ առ կետ իրականացվի: Մենակ երկրորդ կետում Շահույթ բառը կհանեի. Քաղաքապետարանը շահույթով չի աշխատում:

    Պահանջում ենք.

    1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:

    2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:

    3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը:

    4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:

    5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:

    6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:

    7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:
    8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ազգայնական ա, թե ինչ ա, դա ուրիշ բնույթի հարցերի ժամանակ քննարկման առարկա կսարքեմ, իսկ էս հարցի շուրջ լրիվ ճիշտ պահանջներ են դնում, եթե կետ առ կետ իրականացվի: Մենակ երկրորդ կետում Շահույթ բառը կհանեի. Քաղաքապետարանը շահույթով չի աշխատում:
    Այ նոր հասկացա, թե էրեկ Չուկն ինչի մասին էր խոսում: Սագիտարիուս ջան, ճիշտ ա, պահանջները շատ լավն են, բայց սա արդեն շոու ա:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.07.2013), keyboard (22.07.2013), Տրիբուն (22.07.2013)

  4. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը


    Հանրապետական կուսակցության փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հետևյալ հարցադրումն արեց, թե ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ այն, ինչ այսօր կատարվում է իրականում «սարքվում է Հայաստանի գլխին»։ «Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնել։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ մանրամասնելով. -«Ավտոբուսների պահեստային մասերը չենք արտադրում, դրանք գնում ենք, այսինքն ամեն ինչ գալիս է դրսից, սկսած «Գազել»-ներից, ավտոբուսներից։ Դրանց թանկացումները բերում են նաև տրանսպորտի թանկացման»։ Հարցին, թե ո՞վ է «սարքում Հայաստանի գլխին», ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանեց. -«Գլխին սարքելը այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, և գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրում, թե՝ գնա Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերևերների, գիգանտների կռիվը ներքևում ինչ-որ արձագանք է ստանում։ Փառք Աստծո, եթե մենք պրծնենք միայն տրանսպորտի թանկացումներով»։
    Փաստորեն եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը մարդա 50 դրամով ծախում եմ վրեքս )

    Չի կարա՞ Սերժը իրա ջփբից տա:

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը


    Հանրապետական կուսակցության փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հետևյալ հարցադրումն արեց, թե ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ այն, ինչ այսօր կատարվում է իրականում «սարքվում է Հայաստանի գլխին»։ «Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնել։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ մանրամասնելով. -«Ավտոբուսների պահեստային մասերը չենք արտադրում, դրանք գնում ենք, այսինքն ամեն ինչ գալիս է դրսից, սկսած «Գազել»-ներից, ավտոբուսներից։ Դրանց թանկացումները բերում են նաև տրանսպորտի թանկացման»։ Հարցին, թե ո՞վ է «սարքում Հայաստանի գլխին», ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանեց. -«Գլխին սարքելը այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, և գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրում, թե՝ գնա Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերևերների, գիգանտների կռիվը ներքևում ինչ-որ արձագանք է ստանում։ Փառք Աստծո, եթե մենք պրծնենք միայն տրանսպորտի թանկացումներով»։
    էլի հրեա-մասոններին խառնեցին իրար հեսա շուխուռ կանեն, թե կազմակերպիչները գոմիկներն ու աղանդավորներն են:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (23.07.2013), Աթեիստ (23.07.2013)

  7. #5
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՇԵՑՈՒՄ
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.07.2013), keyboard (23.07.2013), Smokie (23.07.2013)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ ա ասում, թե ժողովուրդը 150 ա վճարում

    Մի կոպեկ ավել չեմ ստանում, բայց 5000 ավել պլան եմ փակում. երրորդ օրն ա չի փակվում. հույս ունեմ` գոնե 10-րդ օրը կհասկանան' ժողովուրդը չի-տա-լի'ս

    76 համարի երթուղայինում.
    Էսօր գործից տուն գալու ժամանակ առաջին անգամ էի օգտվելու 50 տոկոս ավելի թանկ տրանսպորտի "հաճույքից": 15 րոպե կանգառում. 76. էսօր շուտ եկավ հա~ աչքիս 50 տոկոսը ճիշտ ուղղությամբ ա ծառայում, չբռնեմ 150 վճարեմ?...հետն էլ, որ անկեղծ ասեմ, վարորդի նկատմամբ խիղճս սաղ օրվա ընթացքում մի տեսակ տանջում ա.
    մի կերպ նստում եմ 15 հոգու համար նախատեսված ու ջանասիրաբար 25 հոգու տեղափոխող գազելը. կանգնում եմ դռան մոտ. մի 5 մետր հետո ամբողջ ձեռքերս սևանում են դռան բռնակի ձութից.
    -ակջիկս անձեռոցիկ վերցրա,- տուփը մեկնում է մի տատիկ.
    հաջորդ շրջադարձ. հասկանալով որ բռնակից բռնվել չի կարելի փորձում եմ բռնվել ինչից հասնի. չի ստացվում. ոտքս կարգին քերծում եմ նստարանի ծայրով ու ձեռքիցս քցում հեռախոսս.
    -վայ աղջիկ ջան նայի, ոտք ձեռք ջարդեցիր, արի, արի ես վեր կենամ դու նստի,- իրար խառնված "դիպլոմատը" ձեռքը բռնելով ուզում է վեր կենալ մի պապիկ.
    -չէ հա, պապիկ ջան, հանգիստ նստեք, ես մեր 50 տոկոս ավելի թանկ տրանսպորտի, 50 տոկոսով առավել հարմարավետ երթևեկությունից կօգտվեմ.
    ու ստեղ սկսվում ա. էլ գող փիսո, էլ քաչալ շուն...սաղ բողոքում են. ջղային հայացքով հետ է պտտվում վարորդը..
    -արա հա էլի. հետո կասեն. մի կոպեկ ավել չեմ ստանում, բայց 5000 հազար ավել պլան եմ փագում. հենա երրորդ օրն ա չի փակվում էդ պլանը. հույս ունեմ որ գոնե 10-րդ օրը կհասկանան' ժողովուրդը չի-տա-լի'ս. չեմ էլ ուզում ժողովուրդս նեղանա ինձանից...
    -մենք քո ցավը տանենք, չենք նեղանում, գիտենք, գիտենք, դու քշի, քշի մի օր լավ ա լինելու: Թոշակառու կին եմ, ամառը սկսվել ա մի մառոժնի չեմ կարում առնեմ ուտեմ, որտև գիտեմ միանգամից երկուսը չեմ կարա ինձ թույլ տամ առնեմ, իսկ որ մեկն առնեմ հաստատ ես չեմ ուտի' թոռանս կտամ,- միջամտեց ձեռքս բռնող կինը:
    -100, ժողովուրդ սաաաղդ հարյուր վճարեք,- հասանք Օպերա. ակտիվիստների թղթերով լցվեց Գազելը.
    -Օրբելին անցնեք պահեք, հա? աղջիկ ջան, հիմա 100 տամ?,- ինձ է դիմում թոշակառու կինը.
    -Ըհը,- պատասխանում եմ:
    -Հա, հա այ կնիկ, էն հիսունի էլ գնա պուճուր մառոժնի առ քեզ ու հենց հիմա կեր, կոտորվեցինք շոգից,- միջամտում է ինձ տեղ զիջել ցանկացող պապիկը.
    Սա փոխանցեք, սա էլ, սա էլ. տալիս են ինձ ու սաղ 100 դրամ.
    Վարորդը ընդունում է. ավելին' անկեղծ ժպիտով.
    -Կարանք է, կարանք մի բան անենք, բայց որ սաղով լինենք: Իսկ սաղով վայթեմ տենց էլ կյանքում հայերով չլինենք,- շարունակելով ժպտալը ինձ է նայում վարորդը.
    -50-նները ինչ որ շատ են մեր կյանքում' 50 դրամ, 50 տոկոս, էս տարի էլ 50 տարին ա չոքում դուռս. աչքիս էս սաղ գազելով գնանք մի հիսուն-հիսուն քցենք, որ դիմանանք սրանց.,- ծիծաղելով վրա է բերում մի տղամարդ:
    -Ձերը հարյուր ա? տվեք իմի հետ փոխանցեմ իմը 200 ա, ձեզ հարմար չի,- ինձ է դիմում մի երիտասարդ,- Մորքուր ջան տվեք ձեր պայուսակն էլ իջեցնեմ, ծանր ա.
    հոպար ջան մի վայրկյան կսպասես Բանգլադեշ բան ունեմ փոխանցելու,- շարունակում է երիտասարդն ու մի վայրկայանում կորում գազելի մոտերքից.
    Հետ է գալիս. ձեռքին սառը Կոլա.
    -Հոպար ես քո ցավը տանեմ, դու էլ մեզնից մի նեղացի, էս 200 ստացի երկուսիս տեղը, էս սառը Կոլան էլ կխմես.
    -Չէէէ, այ տղա ջան, վեկալ, վեկալ կխմս, ես որ օրվա Կոլա խմող եմ...Չնայած մի րոպե' վրեն հեն ա գրած ա: Հիմա ինչ պիտի պահեմ իրիկունը, որ կնգաս տամ?
    Ամբողջ գազելը լցվում ա ծիծաղով' երեխեք, տատիկ-պապիկներ, վարորդը. ու ստեղ արդեն ջհանդամն ա գնում մեր քաղաքապետարանն էլ, իրա արհեստական կանաչ թիթեռա-եղնիկներն էլ, իրա 50 դրամն էլ ու իրա սաղ հայտարարություններն էլ.
    Մարդիկ էլի մարդ են
    աղբյուր
    Ապրի ժողովուրդը, որ չի տալիս

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.07.2013), Freeman (24.07.2013), Rammstein (23.07.2013), Աթեիստ (23.07.2013), Նաիրուհի (24.07.2013)

  11. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն նաև էս թեմայում (ինչու նաև, որտև այլ տեղերում էլ ա էդ հարցը հաճախ տրվում) հարց ա տրվում, թե ինչու՞ պայքար չկա մյուս թանկացումների համար: Նման հարցադրում անողներից մեկն էլ ես եմ եղել ու շարունակում եմ լինել:

    Օքեյ: Հասկանալի մոտեցում ա: Բայց եկեք ես հիմա էդ հարցին պատասխանեմ ակցիաներին մասնակցող շարքային քաղաքացու, երիտասարդի տեսանկյունից:

    Խնդիրը շատ ու շատ պարզ ա: Իրականում 50 դրամի խնդիր չի: Որ թանկացնելու որոշումը իրավաչափ չի, ու բողոքել պետք ա, էդ ակնհայտ ա: Բայց իմ համոզմամբ պայքարողների մեծ մասի համար խնդիրն էդ 50 դրամի խնդիրը չի, այլ ավելի շուտ համբերության բաժակը լցվելու խնդիր ա: Էդ նույն գազի թանկացման խնդիրն ա: Էդ նույն սննդամթերքի թանկացման խնդիրն ա: Էդ նույն աշխատավարձերի ու թոշակների քիչ լինելու խնդիրն ա: Էդ նույն սոցիալական անհավասարության խնդիրն ա: Էդ նույն ընտրությունների կեղծման խնդիրն ա: Էդ նույն մոնոպոլիաների խնդիրն ա: Էդ նույն ամենաթողության խնդիրն ա: Էդ նույն օլիգարխների լկտիացման խնդիրն ա: Էդ նույն հարկային անհավասարության խնդիրն ա: Էդ նույն իրավական անպաշտպանվածության խնդիրն ա:

    Ինչի՞ են սրա համար ոտքի ելել: Շատ պարզ պատճառով: Սա ա կազմակերպվել: Չի կազմակերպվել էն մնացած խնդիրների համար: Հիմա բուն կազմակերպիչները ինչի են սրա համար կազմակերպել, ուրիշ հարց ա: Բայց փաստ ա, որ սրա համար ա կազմակերպվել:

    Ու ես կարծում եմ, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի հեգնելու էս ակցիաներին մասնակցող շարքային քաղաքացուն, ակտիվիստին, երիտասարդին: Որտև էս մարդիկ մանր խնդրի դեմքով պայքարում են ոչ ավել, ոչ պակաս ոչ թե 50 դրամի, այլ իրենց ու մեր բոլոր արժանապատվության համար: Որտև արդեն հոգնել ենք էն հարմարվող ու ստորացած վիճակներից:

    Ու անկախ ամեն ինչից էս ակտիվությունը լավ ա: Անկախ նրանից, թե ով ինչ հաշվարկներ ա արել ու ինչ խաղ ա խաղում: Որտև էդ հաշվարկների առնվազն մի մասը դուրս են գալու հսկողությունից, որտև պայքարող նոր, թարմ, ջահել շրջանակ ա հասունանում: Ինչից մեր իշխանությունները վախեցել ու շարունակում են վախենալ: Որտև էդ շրջանակը կարող ա չսահմանափկվի էս 50 դրամի խնդրով, այլ գնա առաջ: Անկախ, կրկնում եմ, հնարավոր կազմակերպիչների հնարավոր ցանկացած հաշվարկներից:

    Ու ես ոտի կանգնած իմ հայրենակիցների ցավը տանեմ:
    Ակցիան հեգնելու խնդիր բնականաբար չկա: Ընդհակառակը, նայում ենք բեյիններս բացվում ա, սիրտներս մի քիչ հանգստանում ա, հոգիներս լուսավորվում, ասում ենք դեռ մարդ ենք մնացել, մեզ լրիվ անասուն չեն սարքել:

    Բայց որ գազի, օֆշորի, սյունիքի, վանաձորի, հարսնաքարի մասին բոլորը մոռացած մենակ բավականին զվարճալի ու ինչ-որ տեղ անմեղ ակցիայի են մասնակցում, ահագին մտածելու տեղ ա տալիս: էս ադեկվատ վարքագիծ չի, Չուկ ջան:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (24.07.2013), Mephistopheles (24.07.2013)

  13. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակցիան հեգնելու խնդիր բնականաբար չկա: Ընդհակառակը, նայում ենք բեյիններս բացվում ա, սիրտներս մի քիչ հանգստանում ա, հոգիներս լուսավորվում, ասում ենք դեռ մարդ ենք մնացել, մեզ լրիվ անասուն չեն սարքել:

    Բայց որ գազի, օֆշորի, սյունիքի, վանաձորի, հարսնաքարի մասին բոլորը մոռացած մենակ բավականին զվարճալի ու ինչ-որ տեղ անմեղ ակցիայի են մասնակցում, ահագին մտածելու տեղ ա տալիս: էս ադեկվատ վարքագիծ չի, Չուկ ջան:
    Տրիբուն ջան ամեն ինչ ճիշտ ես ասում, բացի անմեղ որակումից: Մի հատ դուրս արի ու միացի էդ ակցիաներին, տես անմեղ է՞...
    Ամեն րոպե մարդկանց հետ ընդհարման վտանգի մեջ ես:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.07.2013), StrangeLittleGirl (24.07.2013)

  15. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց որ գազի, օֆշորի, սյունիքի, վանաձորի, հարսնաքարի մասին բոլորը մոռացած մենակ բավականին զվարճալի ու ինչ-որ տեղ անմեղ ակցիայի են մասնակցում, ահագին մտածելու տեղ ա տալիս: էս ադեկվատ վարքագիծ չի, Չուկ ջան:
    Տրիբուն ձյա, գրածս հենց էն մասին էր, որ էդ ամեն ինչը չի մոռացվել: Գիտես մոտավորապես ինչ ա ասածդ, որ եթե պայքարը լիներ ասենք օֆշորի համար, կասեիր «գազ, սյունիքը, մարշրուտկեն ու մնացածը մոռացել ենք»: Եթե պայքարը լիներ ասենք գազի համար, կասեիր «մարշրուտկեն, աստանովկեքը, օֆշորը մոռացել եք»:

    Համաձայն եմ, ես էլ կուզեի որ ավելի գլոբալ խնդիրներ դրված լինեին: Բայց կա էն ինչ կա, ու էդ պայքարողը (շարքայինը) պայքարում ա էդ ընդհանուրի համար: Կոպիտ ասած դեռ սովորում ա ձենը տեղ հասցնել:

    Ռոմանտիկ չեմ, չեմ կարծում, որ սրան իշխանափոխություն ա հետևելու: Բայց էս ակցիաները լավ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (24.07.2013)

  17. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան ամեն ինչ ճիշտ ես ասում, բացի անմեղ որակումից: Մի հատ դուրս արի ու միացի էդ ակցիաներին, տես անմեղ է՞...
    Ամեն րոպե մարդկանց հետ ընդհարման վտանգի մեջ ես:
    Անմեղ ա իշխանությունների համար: Իրանց ի՞նչ որ մենք իրար էրես ենք թքում: Դու նկատի, որ պայքարը, ըստ էության, 100 դրամ ու 150 դրամ վճարողների միջև ա:

  18. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմ, հետաքրքիր ա... Հիմա ծուլությանն ասում են պրոկրաստինացիա, ինքնախաբեությանը՝ աֆիրմացիա: Էլ ի՞նչ նոր տերմիններ գիտեք:
    մտավոր մաստուրբացիա

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (24.07.2013), StrangeLittleGirl (24.07.2013), Անվերնագիր (24.07.2013), Ներսես_AM (24.07.2013), Վիշապ (24.07.2013)

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալուստ Սահակյանը խորհուրդ ա տալիս ինչի համար պայքարել

    Թանկանում է ամեն ինչ։ Այդ իսկ պատճառով թանկացել է նաև սպասարկումը: Դրա համար ոչ թե պիտի պայքարը գնա թանկացումների դեմ, ու այսպես կեղծ ժողովրդավարությամբ պնդեն՝ ժողովրդի վիճակն ինչպիսին է, հարձակվեն մեքենաների վրա, այլ պիտի պայքարեն, որպեսզի աշխատավարձները բարձրացնեն: Այսինքն՝ ժողովրդավարությունն ու խուլիգանությունը պիտի իրարից տարբերեն:
    աղբյուր

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (24.07.2013)

  22. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ լավ պրեզիդենք չի լինում, մոռացեք:
    Փաստորեն կիրթ ու հայրենասեր մարդիկ չեն լինում:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.07.2013), keyboard (24.07.2013), Վիշապ (24.07.2013)

  24. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.tert.am/am/news/2013/07/24/ter-vahram/

    Մեռնեք դուք, խի դուք հեղինակություն ունեք, որ մի հատ էլ վնասվի:

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (24.07.2013), Chilly (24.07.2013), Chuk (24.07.2013), Hda (24.07.2013), keyboard (24.07.2013), Sagittarius (24.07.2013), Ներսես_AM (24.07.2013), Վիշապ (24.07.2013)

  26. #15
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.tert.am/am/news/2013/07/24/ter-vahram/

    Մեռնեք դուք, խի դուք հեղինակություն ունեք, որ մի հատ էլ վնասվի:
    Էդ կաթողիկոսը չէ՞ր որ եսիմ որ բանկի բաժնետեր էր:


  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (24.07.2013)

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հասարակական տրանսպորտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Երևան
    Գրառումներ: 71
    Վերջինը: 22.12.2018, 16:13
  2. Քաղաքային լեգենդները Հայաստանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.03.2016, 20:03
  3. Գրառումներ: 26
    Վերջինը: 10.11.2013, 10:59
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. TV Տրանսպորտ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Երևան
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.11.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •