Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ հնարավոր ա դու ապրելու ես 120 տարի, ես չեմ կարծում, որ 90 տարուց ավել ապրեմ, դրա համար ես պարզապես չեմ ուզում եվս 78 տարի ծախսել էտ հարցը քննարկելու վրա: Կան կոնկրետ խնդիրներ, որոնք պետք ա շտապ լուծել, իմ խորին համոզմամբ իշխանություն փոխելով հարց չեն լուծում: ՊԵտք ա կայանա քաղաքացիական հասարակություն: Պետք է մեկ քայլ առաջ լինել ռեժիմից, այլ ոչ թե մտնել նրա խաղի մեջ: Ընտրություն, մնտրություն դրանք բոլորը իշխանության խաղերն են: Ժողովուրդը պիտի էնքան ուժեղ լինի, որ թելադրի խաղի կանոններ: Ինչպես դա տեղի ունեցավ հուլիսի 25-ի հաղթանակի դեպքում: Դու ասում ես 150՞, մենք ենք թելադրում խաղի կանոնները, մենք վճարում ենք 100: Նույն սկզբունքով պետք ա լուծվի նաեւ մյուս խնդիրները: Իսկ ի՞նչ են անում հիմա ակտիվիստները: Նստել են պահանջում են թե փոխեք խաղի կանոնները: Դուրդ չի՞ գալիս, ինքդ սահմանի կանոներ ու գործի էտ սահմանած կաննոնորի համաձայն:
Չամիչ ջան, արդեն ասեցի… կոնկրետ ձեր խնդիրները գնալով շատանում են… ու պտի շատանան ու դրանք երբեք լուծում չեն ստանալու… երբեք, քանի դեռ մարդու կյանքը ձեր համար 12 սենթից ավելի կարևոր չի… որևէ սպանություն, քաղաքական, զինվորական թե այլ… որևէ ապօրինություն ձեր մոտ ոչ մի արձագանք չի ստանում ինչքան էդ 12 սենթը… դրա համար էլ ձեզ 12 սենթանոցի տեղ են դրել ու դնելու են, որովհետև դուք խնդրի արմատը չեք ուզում տեսնել…

չեք տեսնի՝ չի լինի… սա բնության օրենք ա…