Դեքստերը հերթական ընտիր սերիալն ա, որի մասին ուզում եմ պատմել: Դեքստերն իր քրոջ հետ միասին աշխատում ա Մայամիի ոստիկանության Սպանությունների բաժնում որպես դատական փորձագետ: ինքը մասնագիտացել ա արյան մեջ, սպանությունների վայրերում արյան կաթիլների դիրքից, ցայտի անկյունից կարողանում ա հաճախ հենց տեղում վերարտադրել սպանությունը: մենակ թե մի հատ պրոբլեմ կա՝ Դեքստերը սերիական մարդասպան ա սփոյլ չեմ արել, հենց առաջին վայրկյաններից դա ասվում ա:
ահավոր հետաքրքիր սերիալ ա, ինձ էնքան սյուժեն չի տարել, թեև բավականին լավն ա, ինչքան կերպարները: Դեքստերի կերպարը մենակ ինչ ասես արժի: Ութ սեզոն ա, ութերորդը հենց հիմա ընթացքում ա, շաբաթը մի սերիա ցույց են տալիս, ու դա հենց վերջին սեզոնն ա լինելու: մինչև չորրորդ սեզոնը ինձ համար ինքը սովորական սերիալ էր, որը նայում էի հավեսի համար, բայց չորրորդից ուղղակի գժվեցի Դեքստերից: նայեք, ժող, իսկականից շաաաատ լավն ա, չեք փոշմանի:
IMDB վարկանիշը՝ 9.0
հա, սերիալը հիմնված ա Ջեֆ Լինդսիի "Darkly Dreaming Dexter" (Դեքստերի մռայլ երազները) գրքի վրա:
Էջանիշներ