Հարգելի ակումբցիներ։
Վերջերս եմ էստեղ գրանցվել ու սա առաջին գրառումս է (ոտքս խերով)։
Բավական ժամանակ է հետաքրքրվում եմ էլեկտրոնային ընթերցիչներով ու, մասնավորապես, դրանց համար հայալեզու էլեկտրոնային գրքերի պատրաստմամբ։ Որոշ գրքեր արդեն տեղադրել եմ էստեղ՝
http://www.ovanitas.com/e-library/ ։
Բոլոր գրքերը ePub 3.0 ստանդարտով «վերիֆիկացիա» անցած են։
Հիմա հերթական գիրքն եմ ուզում սկսել, ու որոնում եմ համապատասխան աղբյուրներ, որտեղ
ա) առկա են արդեն թվայնացված հայերեն տեքստեր (այդ թվում՝ թարգմանություններ),
բ) դրանց տարածման հեղինակային իրավունքները գտնվում են public domain-ի կամ Creative Commons տիրույթում,
գ) Ձեր կարծիքով հետաքրքիր կլինեն հնարավորինս շատ ընթերցողների համար։
Ակումբում էս ու հարակից թեմաներով հղումներն ահագին ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ դրանց զգալի մասն արդեն չի աշխատում, իսկ հիմնական հղումները (hy.wikisource, armeniapedia, gradaran.mshk.am և այլն) վաղուց ունեի։ Կա՞ն արդյոք նոր հղումներ։ Համագործակցելու ցանկություն կա՞ (գուցե մեկը առանձին ֆայլ ունի)։
Սույն նախաձեռնությունը առևտրային բնույթ չի կրում։
Շնորհակալ կլինեմ առաջարկների ու օգտակար ցանկացած տեղեկության համար։
Էջանիշներ