Նախապես ներողություն եմ խնդրում Agni-ից, Տրիբունից ու Անվերնագրից, իրենց գրառումները, այդ թվում ջնջված գրառումները այստեղ մեջբերելու ու քննարկման առարկա դարձնելու համար: Պարզապես «Բողոքի գիրք» թեմայում բարձրացված քննարկմանը հետևելուց տպավորություն է, որ այս պահին մտածում եմ շատերին հակառակ: Ու գուցե սխա՞լ եմ: Ուզում եմ մանրամասն քննարկենք (գուցե հետո նաև քվեարկենք), սա կօգնի ավելի լավ պատկերացնել «Կրոն» բաժնի հետագա «ճակատագիրը», ավելի ճիշտ բաժնի մոդերավորման ընթացքը, հասկանալ, թե մասնակիցներն ինչպես են ուզում, որ այն մոդերավորվի:
Զարգացումները տեղի են ունեցել ««Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ» թեմայում:
Անկեղծանամ ու ասեմ, որ նոր միայն նկատում եմ, որ այս թեման հստակ սահմանված չէ, չունի առաջնորդող գրառում, որտեղ կսահմանվի, թե ինչ կարգի քննարկումներն են թույլատրվում: Անձամբ ինձ վերնագիրը հուշում է, որ այստեղ մեղմ ասած պարտադիր չէ մնալ «ակադեմիական» շրջանակներում, բայց քանի որ հստակ սահմանված չէ, յուրաքանչյուրը կարող է յուրովի ընկալի: Ու սա շտկման կարիք ունի. առիթից օգտվելով բաժնի մոդերատորներին խնդրում եմ ուղղել այդ սխալը, հստակեցնել թե թեմայում ինչ է քննարկվելու ու ինչ ոճերն են թույլատրելի, բայց դա անել մի քանի օրից՝ այս թեմայի քննարկումներին հետևելուց ու եզրակացություններ անելուց հետո: Գուցե նաև կարելի է փակել այս մի թեման ու բացել նորը: Մեկ է սա արդեն շատ է մեծացել, ամեն ինչ խառնվել է իրար:
Ուրեմն այդ թեմայում Agni-ն տվել էր հարց, մեջբերեմ այդ գրառումը.
Հարցին կան տարբեր արձագանքներ, դրանցից առանձնացնեմ խնդրահարույցները: Հարցին հաջորդում է հետևյալ երկխոսությունը, իմ գնահատմամբ «զարմացած ռեակցիայից առաջացած» հարցն ու հետևյալ երկխոսությունը.
Այս գրառումը տեղեկացվում մեկ այլ մասնակցի կողմից, որպես «մոդերատորի լայքի արժանացած, թեմայից դուրս, վատ գրառում, ֆլուդ»: Մոդերատորը գրառումը տուգանում է որպես «Թեմային չառնչվող և հնարավոր վիրավորանք պարունակող» և ջնջում:Անվերնագիր-ի խոսքերից
Որոշ ժամանակ անց թեմայում ևս մեկ գրառում անում է Տրիբունը.
Նորից մասնակցի կողմից այս գրառումը տեղեկացվում է (ի դեպ առաջին դեպքում մեկ անգամ տեղեկացվել է տեղեկացման համակարգով, ապա արձագանքի չսպասելով 3 ժամ անց թեմայում՝ թեմայից դուրս գրառման տեսքով, այս մեկը միանգամից թեմայում՝ թեմայից դուրս գրառման տեսքով): Մոդերատորը այս գրառումը նույնպես տուգանում է (որպես վիրավորական գրառում), խմբագրում ու ջնջում գրառման «այսինքն կարաս երկու անգամ ամուսնանաս, կամ մի անգամից երկու հոգու հետ ամուսնանաս» հատվածը:Եկեղեցու համար մեկ ա, ուզում ես մի հատ էլ մկրտվի, ուզում ես փողը տուր թուղթը առանց մկրտվելու կտան: Ուզում ես կարան թուղթ տան, որ կրկնակի մկրտված ես, այսինքն կարաս երկու անգամ ամուսնանաս, կամ մի անգամից երկու հոգու հետ ամուսնանաս:
Հիմա ինձ հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը կատարվածին: Ի՞նչ եք կարծում, դրանք ջնջելու ու տուգանման ենթակա գրառումներ էին: Ուզում եմ սար ու ձոր չընկնենք, կա կոնկրետ դեպք, քննարկում ենք կոնկրետ դեպքերը: Ընդ որում կուզեի, որ հարցը քննարկեինք հետևյալ կտրվածքով. նույն Անվերնագրի գրառումը որ «անլուրջ», կատակային գրառում էր, կասկածից դուրս է: Դրա նկատմամբ վերաբերմունքը որպես եզակի գրառում, որն արվել ու անցնում, գնում է, և որպես տենդենց, եթե հետո շարունակվեին այդ կարգի լիքը գրառումներ:
Ես գտնում եմ, որ երկու գրառումն էլ կարելի էր թողնել: Կնախընտրեի, որ առաջին՝ Անվերնագրի գրառումը ջնջվեր՝ զգուշացմամբ (ոչ թե տուգանմամբ), իսկ Տրիբունի գրառումը մնար այնպես, ինչպես կար: Սակայն թեմայում ինքս չեմ ուզում բանավիճել ու համոզել իմ տեսակետը, պարզապես ուզում եմ լսել Ձեր կարծիքները՝ հնարավորինս հիմնավորված:
Էջանիշներ