Քննարկմանը երեկվանից հետևեցի, բայց ժամանակ չեղավ գրելու: Տևական ժամանակ ոչ միայն Ակումբում, այլև ընդհանրապես ինտերնետում շատ պասսիվ եմ, բայց անցուդարձին հետևում եմ, ուղղակի չեմ գրում: Բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե բացառության կարգով ես էլ իմ համեստ կածիքն արտահայտեմ որպես «Կրոն» բաժնի դե ֆակտո նախկին մոդերատոր և քիչ, թե շատ ակտիվ անդամ, և իհարկե նաև որպես հոգևորական: Հույս ունեմ, որ կկարողանամ գոնե մի քիչ օգտակար լինել թե բաժնի մոդերատորներին և թե ակումբցիներին:
Ինչ վերաբերում է կոնկրետ թեմային. թեման ժամանակին, երբ դեռ մոդերատոր չէի, իմ խնդրանքով բացել է Ուլուանան՝ մեկ ուրիշ թեմայից որոշ գրառումներ առանձնացնելով և դնելով իմ առաջարկած վերնագիրը: Հետագայում ուրիշ գրառումներ են տեղափոխվել այդ թեմա, որոնց՝ ժամանակագրական հերթականությամբ դասավորվածության արդյունքում, թեմայի հեղինակ է դարձել Ներսեսը: Դա է պատճառը, որ թեման կոնկրետ սահմանում և առաջնորդող գրառում չունի: Չուկն արդեն նշեց, որ թեման շատ է մեծացել և ամեն ինչ խառնվել է իրար, հետևաբար երևի ավելի ճիշտ կլինի փակել թեման և բացել նորը՝ հստակ պահանջներով: Իմ պատկերացմամբ՝ թեմայում է պետք քննարկվեն կրոնին առնչվող այն հարցերը, որոնց քննարկման համար խիստ անհրաժեշտություն չկա առանձին թեմա բացել: Մյուս հարցերը, որոնց վերաբերյալ արդեն կան թեմաներ կամ կարող են ստեղծվել առանձին թեմաներ, պետք է քննարկվեն համապատասխան թեմաներում: Տվյալ թեմայում պետք է բացառվեն ժամանցային, զրուցարանային, կրոնի հետ որևէ կապ չունեցող գրառումները:
Այսքանը այս հարցի վերաբերյալ: Քանի որ երկար գրառումները մի քիչ դժվար է լինում կարդալ, ես էլ սարսափելի հոգնած եմ, մյուս հարցերին կանդրադառնամ ավելի ուշ: Ավել-պակասի համար կներեք: