User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 165 հատից

Թեմա: Կրոն բաժնի մոդերավորման ձևը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա ինձ հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը կատարվածին: Ի՞նչ եք կարծում, դրանք ջնջելու ու տուգանման ենթակա գրառումներ էին: Ուզում եմ սար ու ձոր չընկնենք, կա կոնկրետ դեպք, քննարկում ենք կոնկրետ դեպքերը: Ընդ որում կուզեի, որ հարցը քննարկեինք հետևյալ կտրվածքով. նույն Անվերնագրի գրառումը որ «անլուրջ», կատակային գրառում էր, կասկածից դուրս է: Դրա նկատմամբ վերաբերմունքը որպես եզակի գրառում, որն արվել ու անցնում, գնում է, և որպես տենդենց, եթե հետո շարունակվեին այդ կարգի լիքը գրառումներ:
    Շատ ե՞մ ուշացել քննարկումից: Նոր տեսա, մտքովս անցավ կարծիք հայտնել:
    Անվերնագրի գրառումը կարելի էր ջնջել (տուգանե՞լ, չգիտեմ, ես չէի տուգանի), իսկ թե ինչու է ջնջվել Տրիբունի գրառումը ու դեռ տուգանք տրվել դրա համար, բացարձակ չեմ հասկանում: Ավելին, կարծում եմ, Տրիբունին տրված տուգանքը պիտի անպայմանորեն հանվի. դա բացարձակապես տուգանման ենթակա գրառում չէր:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.07.2013), Sambitbaba (18.07.2013), VisTolog (18.07.2013), Աթեիստ (18.07.2013)

  3. #2
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկմանը երեկվանից հետևեցի, բայց ժամանակ չեղավ գրելու: Տևական ժամանակ ոչ միայն Ակումբում, այլև ընդհանրապես ինտերնետում շատ պասսիվ եմ, բայց անցուդարձին հետևում եմ, ուղղակի չեմ գրում: Բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե բացառության կարգով ես էլ իմ համեստ կածիքն արտահայտեմ որպես «Կրոն» բաժնի դե ֆակտո նախկին մոդերատոր և քիչ, թե շատ ակտիվ անդամ, և իհարկե նաև որպես հոգևորական: Հույս ունեմ, որ կկարողանամ գոնե մի քիչ օգտակար լինել թե բաժնի մոդերատորներին և թե ակումբցիներին:
    Ինչ վերաբերում է կոնկրետ թեմային. թեման ժամանակին, երբ դեռ մոդերատոր չէի, իմ խնդրանքով բացել է Ուլուանան՝ մեկ ուրիշ թեմայից որոշ գրառումներ առանձնացնելով և դնելով իմ առաջարկած վերնագիրը: Հետագայում ուրիշ գրառումներ են տեղափոխվել այդ թեմա, որոնց՝ ժամանակագրական հերթականությամբ դասավորվածության արդյունքում, թեմայի հեղինակ է դարձել Ներսեսը: Դա է պատճառը, որ թեման կոնկրետ սահմանում և առաջնորդող գրառում չունի: Չուկն արդեն նշեց, որ թեման շատ է մեծացել և ամեն ինչ խառնվել է իրար, հետևաբար երևի ավելի ճիշտ կլինի փակել թեման և բացել նորը՝ հստակ պահանջներով: Իմ պատկերացմամբ՝ թեմայում է պետք քննարկվեն կրոնին առնչվող այն հարցերը, որոնց քննարկման համար խիստ անհրաժեշտություն չկա առանձին թեմա բացել: Մյուս հարցերը, որոնց վերաբերյալ արդեն կան թեմաներ կամ կարող են ստեղծվել առանձին թեմաներ, պետք է քննարկվեն համապատասխան թեմաներում: Տվյալ թեմայում պետք է բացառվեն ժամանցային, զրուցարանային, կրոնի հետ որևէ կապ չունեցող գրառումները:
    Այսքանը այս հարցի վերաբերյալ: Քանի որ երկար գրառումները մի քիչ դժվար է լինում կարդալ, ես էլ սարսափելի հոգնած եմ, մյուս հարցերին կանդրադառնամ ավելի ուշ: Ավել-պակասի համար կներեք:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.05.2011, 03:18
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •