User Tag List

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 165 հատից

Թեմա: Կրոն բաժնի մոդերավորման ձևը

  1. #61
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, Չուկ ջան, հարցին ամենահեշտը հենց այսպես պատասխանելն է: Հենց այդպես է հիմնականում կառուցվում կրոն բաժնի յուրաքանչյուր դիալոգ, որն ի վերջո վերածվում է մեկմեկու վիրավորելու, ծաղրի և այլն:

    Բախտներս բերել է, սա կրոնի թեման չէ, այլ մորերավորման, թե չէ ժանգոտած մեխի պատմությունը կարող էր էջեր շարունակվել այն դեպքում, երբ դա ընդամենը պոստ սկրիպտում էր, գրված հիմնական մտքից հետո: Որին, ցավոք, ձեզանից ոչ ոք չբարեհաճեց անդրադառնալ:

    Եվ սովորաբար հենց այդպես էլ լինում է:
    Քո կարծիքով ինչի՞ ա ընկել Սամ… դու ի՞նչ բացատրություն ու ես…

  2. #62
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    Ճշմարիտն ասած, երևի ես էլ չունեմ, Մեֆ ջան... Ես էլ մարգարե չեմ:

    Բայց պատասխան չունենալը բոլորովին չի նշանակում, թե պետք է ժանգոտած մեխը համարեմ պատճառ ու սահմանափակեմ ինձ այդ ժանգոտած մեխով:

    Համենայն դեպս, կարող է, ես քեզ ու Չուկին համոզեմ, որ մեխն էր պատճառը... բայց ինձ երբեք չեմ համոզի:

    Կարծում եմ` դու էլ...

    Հ.Գ. Եթե իմ "Նոր Դար Նոր Էջը..." կարդաս, մեջը մի տոննա ժանգոտած մեխ կարող ես օգտագործել:
    Իսկ դա արդեն Լեննոնի նկարի պատմությունը չէ: Դա իմ կյանքի իրական պատմությունն է...

    ՀՀ.ԳԳ: Չուկ ջան, դու էլ կարող ես ինձ շիզոֆրենիկ համարել ու շրջանցել: Բայց դա ոչինչ չի փոխում:
    Դա իմ կյանքի իրական պատմությունն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #63
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշմարիտն ասած, երևի ես էլ չունեմ, Մեֆ ջան... Ես էլ մարգարե չեմ:

    Բայց պատասխան չունենալը բոլորովին չի նշանակում, թե պետք է ժանգոտած մեխը համարեմ պատճառ ու սահմանափակեմ ինձ այդ ժանգոտած մեխով:

    Համենայն դեպս, կարող է, ես քեզ ու Չուկին համոզեմ, որ մեխն էր պատճառը... բայց ինձ երբեք չեմ համոզի:

    Կարծում եմ` դու էլ...

    Հ.Գ. Եթե իմ "Նոր Դար Նոր Էջը..." կարդաս, մեջը մի տոննա ժանգոտած մեխ կարող ես օգտագործել:
    Իսկ դա արդեն Լեննոնի նկարի պատմությունը չէ: Դա իմ կյանքի իրական պատմությունն է...

    ՀՀ.ԳԳ: Չուկ ջան, դու էլ կարող ես ինձ շիզոֆրենիկ համարել ու շրջանցել: Բայց դա ոչինչ չի փոխում:
    Դա իմ կյանքի իրական պատմությունն է:
    Սամ ջան, մեխի ժանգոտելը նպաստել ա… մենակ դրանով չի… աշխարհում բոլոր կախված նկարները մի օր պիտի ընկնեն ու դրա մեջ տիեզերական պատճառներ չկան բացատրությունը տվել եմ… աշխարհում ամեն ինչ մի օր փլվելու ա ու դա կախված ա էդ կառույցի որակից սիստեմից բնական պայմաններից ու էլի մի շարք այլ պայմաններից…

    Իմ բացատրությունն էս ա ու ճիշտ ա… ինչու՞… որովհետև եթե ես իմ բացատրությունը հիմք ընդունեմ, ապա կարող եմ միջոցներ ձեռք առնել ու նկարը պահել պատին հնարավորինս երկար, իսկ եթե պետք լինի ապա ընկնելուն բանը չի հասցվի ու կախելու սիստեմը նախօրոք կփոխվի որ սյուրպրիզներ չլինեն…

    Սամ, դու քեզ հակասում ես… համ կրոնի դեմ ես, համ էլ կրոնավայել տակտիկա ես օգտագործում… եեթե քո ասած գիրքը որևէ հարցի պատասխան տար ապա այքիայի մեբելի հավաքելու ինստրուկցիայի տեղը քո ասած գրքի համապատասխան էջը կդնեին…

    Եթե պատասխան չունես ապա գոնե պտի ցույց տաս թե մեր բացատրությունը ինչով ա սխալ…

    Տես… սա կլասիկ օրինակ ա անձնական հավատքը օբյեկտիվ իրականության տեղ անցկացնելու… դեմ չեմ, եթե ապացուցես…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2013), Sambitbaba (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), VisTolog (22.07.2013), Աթեիստ (22.07.2013)

  5. #64
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, մեխի ժանգոտելը նպաստել ա… մենակ դրանով չի… աշխարհում բոլոր կախված նկարները մի օր պիտի ընկնեն ու դրա մեջ տիեզերական պատճառներ չկան բացատրությունը տվել եմ… աշխարհում ամեն ինչ մի օր փլվելու ա ու դա կախված ա էդ կառույցի որակից սիստեմից բնական պայմաններից ու էլի մի շարք այլ պայմաններից…

    Իմ բացատրությունն էս ա ու ճիշտ ա… ինչու՞… որովհետև եթե ես իմ բացատրությունը հիմք ընդունեմ, ապա կարող եմ միջոցներ ձեռք առնել ու նկարը պահել պատին հնարավորինս երկար, իսկ եթե պետք լինի ապա ընկնելուն բանը չի հասցվի ու կախելու սիստեմը նախօրոք կփոխվի որ սյուրպրիզներ չլինեն…

    Սամ, դու քեզ հակասում ես… համ կրոնի դեմ ես, համ էլ կրոնավայել տակտիկա ես օգտագործում… եեթե քո ասած գիրքը որևէ հարցի պատասխան տար ապա այքիայի մեբելի հավաքելու ինստրուկցիայի տեղը քո ասած գրքի համապատասխան էջը կդնեին…

    Եթե պատասխան չունես ապա գոնե պտի ցույց տաս թե մեր բացատրությունը ինչով ա սխալ…

    Տես… սա կլասիկ օրինակ ա անձնական հավատքը օբյեկտիվ իրականության տեղ անցկացնելու… դեմ չեմ, եթե ապացուցես…
    Ազնվորեն, հավեսս գալիս է պատասխաններիցդ, Մեֆ ջան, ու էնքան ափսոսում եմ, որ չեմ կարող համաձայնվել քեզ հետ... Որովհետև որպես աթեիստ` շատ ռեալ ու հոյակապ տրամաբանությամբ ես մոտենում հարցին և ինչ խոսք, որ քո տեսակետից կատարյալ պատասխաններ ես տալիս:

    Բայց ցավոք, աթեիզմը վերջը չէ...

    Եվ իհարկե, կրոնն էլ` վերջը չէ:

    Տես, դու ասում ես, որ ինքս ինձ հակասում եմ... կրոնավայել տակտիկա եմ օգտագործում: Եթե այդ տակտիկայի մասին հարցնես հավատացյալի, նա կասի, որ դա սատանայական տակտիկա է և ոչ մի դեպքում Աստծոց չի կարող գալ...

    Ես դա կանվանեյի կարծիք` կազմած առանց գլխացավանքի: Այսինքն, հեշտ ու հասարակ է ամեն ինչ. ինձ համախոհ չէ, նշանակում է հակառակ բանակից է: Ու վերջ:

    Մեֆ ջան, ինչու՞ չորսից հենց Լեննոնի նկարի մեխը ժանգոտվեց, ինչու՞ չժանգոտվեց մի ամիս առաջ կամ մի շաբաթ հետո, այլ հենց սպանության օրը... Հիշու՞մ ես հենց մեր հայկական հեքիաթները... Եղբայրը եղբորը նկար է տալիս, սիրածը սիրածին նկար է տալիս, ասում է. եթե նկարս գույնը փոխեց, ուրեմն ինձ հետ վատ բան է կատարվել: Եվ որքան էլ աչքի լույսի պես հոգ տանեին նկարի մասին, փափագեին, դեպքը կատարվելուց նկարը գույնը փոխում էր... Հա, հեքիաթ է, բայց ինչ-որ բան այնուհանդերձ ասում է ախր... Եվ ի՞նչ կապ ունեն այստեղ կրոնն ու աթեիզմը: Ընդ որում, կրոնին սպանես, նման բաները Աստծո հետ չի կապի, դա "սատանայի գործերն" են...

    Լավ, ժանգոտած մեխը մի կողմ: Եկ, Մեֆ ջան, մի այլ դեպք էլ ասեմ:

    Երևի Uber-ի մասին լսել ես: Կամ UberX-ի: Ամերիկայում շատ արագ տեմպերով տարածվող նոր փոխադրամիջոցային սիստեմը: Այսինքն, Եվրոպայում էլ: Համ ժողովրդի դուրն է շատ գալիս, համ էլ վարորդների, անհամեմատ տաքսու բիզնեսին, որն ամեն կողմից արդեն անտանելի է դարձել, առաջին հերթին վարորդի համար:
    Երկար տարիներ տաքսի վարելով ու արդեն բավականին զզվելով դրանից, ես էլ մտածում էի թողնել այն ու գնալ UberX, բայց, քանի որ ալարկոտ եմ նման հարցերում, անընդհատ ձգձգում էի այսօր-վաղվա:
    Մի օր իմացա, որ ծանոթ վարորդներից մեկը, որ մոտ մեկ տարի արդեն Uber էր տեղափոխվել, մի երկրորդ մեքենա է դրել UberX-ում և վարորդ է ման գալիս: Զանգահարեցի, խոսեցինք, համոզվեցի, պայմանավորվեցինք գնալ օֆիս: Հետո նա զանգեց ու ասաց, որ մինչև գնալը ես պետք է համացանցով մտնեմ Uber-ի կայք, գրանցվեմ և ժամադրության օր վերցնեմ:

    Երեկոյան գալիս եմ տուն, մտածելով, թե ինչպե՞ս եմ գտնելու այդ կայքը... նույնիսկ կոնկրետ չգիտեմ էլ, թե ինչպես է կոչվում... իմ կիսաանգլերենը... ու հազար ու մի այլ, ինձ` անկյալիս տխրեցնող մտքեր... Միացնում եմ կոմպը, և մինչև կսկսեի համացանցում որոնումներս, որոշում եմ ստուգել նամակներս...
    ...Կարծում եմ, կռահում ես արդեն, թե դեպի ուր ենք գնում ես ու դու, և լրիվ ճիշտ ես. Uber-ից նամակ էի ստացել: Առաջիկա շաբաթվա մեջ ինտերվյուի երկու օր էր նշանակված, ամեն օրվա համար չորս տարբեր ժամեր, այսինքն, ես կարող էի ընտրել ինձ հարմար ժամանակը...

    Ծանոթիս դեռ չէի հասցրել տալ տվյալներս, այնպես որ նա չէր կարող առանց իմ գիտենալու Uber-ին տալ իմ էլեկտրոնային հասցեն: Բայց և այնպես ինչ խոսք, որ հարցրեցի նրան ու նա էլ շշմեց ինձանից ավելի, քանի որ նրա մտածելակերպը քոնից է, այլ ոչ թե իմից... Իհարկե, կարելի է ենթադրել, որ, ինչպես տարածված է համացանցում, ինչ-որ տեղից գտել են էլեկտրոնային հասցես, ինչ-որ տեղից իմացել են, որ տաքսու վարորդ եմ, պատահական նամակ են ուղարկել, ինչպես կուղարկեին յուրաքանչյուր այլ վարորդի...

    Բայց ինչու՞ հենց ինձ և հենց այդ օրը, Մեֆ... Ախր` Այքիան շեն մնա, - ոչ մի "յուրաքնչյուր այլ վարորդ" (հազար հոգու հարցրել եմ...) ոչ այդ օրը և ոչ էլ հետո երբևէ Uber-ից նման նամակ չի ստացել...

    Ինչպե՞ս կարելի է սա բացատրել, եթե միայն ոչ իմ շիզոֆրենիայով...

    Հ.Գ. Հա, ամիս ու կես է, իմ սեփակամ մեքենան եմ վարում արդեն: Էնպես որ, պետք լինի` ասա...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #65
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազնվորեն, հավեսս գալիս է պատասխաններիցդ, Մեֆ ջան, ու էնքան ափսոսում եմ, որ չեմ կարող համաձայնվել քեզ հետ... Որովհետև որպես աթեիստ` շատ ռեալ ու հոյակապ տրամաբանությամբ ես մոտենում հարցին և ինչ խոսք, որ քո տեսակետից կատարյալ պատասխաններ ես տալիս:

    Բայց ցավոք, աթեիզմը վերջը չէ...

    Եվ իհարկե, կրոնն էլ` վերջը չէ:

    Տես, դու ասում ես, որ ինքս ինձ հակասում եմ... կրոնավայել տակտիկա եմ օգտագործում: Եթե այդ տակտիկայի մասին հարցնես հավատացյալի, նա կասի, որ դա սատանայական տակտիկա է և ոչ մի դեպքում Աստծոց չի կարող գալ...

    Ես դա կանվանեյի կարծիք` կազմած առանց գլխացավանքի: Այսինքն, հեշտ ու հասարակ է ամեն ինչ. ինձ համախոհ չէ, նշանակում է հակառակ բանակից է: Ու վերջ:

    Մեֆ ջան, ինչու՞ չորսից հենց Լեննոնի նկարի մեխը ժանգոտվեց, ինչու՞ չժանգոտվեց մի ամիս առաջ կամ մի շաբաթ հետո, այլ հենց սպանության օրը... Հիշու՞մ ես հենց մեր հայկական հեքիաթները... Եղբայրը եղբորը նկար է տալիս, սիրածը սիրածին նկար է տալիս, ասում է. եթե նկարս գույնը փոխեց, ուրեմն ինձ հետ վատ բան է կատարվել: Եվ որքան էլ աչքի լույսի պես հոգ տանեին նկարի մասին, փափագեին, դեպքը կատարվելուց նկարը գույնը փոխում էր... Հա, հեքիաթ է, բայց ինչ-որ բան այնուհանդերձ ասում է ախր... Եվ ի՞նչ կապ ունեն այստեղ կրոնն ու աթեիզմը: Ընդ որում, կրոնին սպանես, նման բաները Աստծո հետ չի կապի, դա "սատանայի գործերն" են...
    Սամ ջան, ասեցի, մենակ մեխերը չէ... բոլոր ֆակտորները… բոլորի վրա էլ նույն պայմանները ազդել են ուղղակի մարդը ճիշտ նույն կերպ նույն մեխը 100%-ով չի կարող խփել… բոլորն էլ մի օր պիտի ընկնեն բայց ոչ միաժամանակ որովհետև ամեն ինչ միաժամանակ ու հավասարաչափ չի… գաջն ամեն տեղ նույն խտությունը չունի ինչքան էլ որ փորձում են դա անել, մեխը միշտ չի որ նույն խորությամբ ա խրվում և սենյակի տարբեր մասերում օդի խոնավությունն ու տաքությունը տարբեր ա… ինչքան էլ որ մոտ լինեն իրար… եթե ժամանակ ունենաս ու աթոփին կանգնես, կզգաս որ վերևի օդն ավելի տաք ա քան ներքևինը՝ տաք օդը միշտ վերև ա բարձրանում, գումարած որ պատը միշտ էլ իր մեջ խոնավություն ա պարունակում, բայց տարբեր չափերով, երբեք հավասարաչափ չի… իսկ ինչու ա հենց էդ օրը ընկել, ես կասեմ պատահականություն ա քանի որ ընկնելը հետևանք չի թողել, սպանելը թողել ա, բայց նկարի ընկնելը թողել ա էն հետևանքը ինչ որ ցանկացած նկար կընկներ ուղղակի դուք սենտիմենտալ կապվածություն ունեք, դրա համար դա ձեզ վրա ազդել ա… իմ վրա էլ կազդեր… բայց ես կապ չեմ տեսնում… մի օր էլ մնացած երեքինը կընկնի եթե չխնամեք…

    հարցը սենց տամ, իսկ ինչու Չափմենը հենց այդ օրը սպանեց… Սամ, դու ի՞նչ ես կարծում, կապը ո՞րն ա… պտի բացատրես Սամ ջան, պետք ա ցույց տաս տրամաբանությունը, որ ընդունենք, թե չէ շատ բաների մեջ կարելի ա զուգադիպություն տեսնել…

    Երևի Uber-ի մասին լսել ես: Կամ UberX-ի: Ամերիկայում շատ արագ տեմպերով տարածվող նոր փոխադրամիջոցային սիստեմը: Այսինքն, Եվրոպայում էլ: Համ ժողովրդի դուրն է շատ գալիս, համ էլ վարորդների, անհամեմատ տաքսու բիզնեսին, որն ամեն կողմից արդեն անտանելի է դարձել, առաջին հերթին վարորդի համար:
    Երկար տարիներ տաքսի վարելով ու արդեն բավականին զզվելով դրանից, ես էլ մտածում էի թողնել այն ու գնալ UberX, բայց, քանի որ ալարկոտ եմ նման հարցերում, անընդհատ ձգձգում էի այսօր-վաղվա:
    Մի օր իմացա, որ ծանոթ վարորդներից մեկը, որ մոտ մեկ տարի արդեն Uber էր տեղափոխվել, մի երկրորդ մեքենա է դրել UberX-ում և վարորդ է ման գալիս: Զանգահարեցի, խոսեցինք, համոզվեցի, պայմանավորվեցինք գնալ օֆիս: Հետո նա զանգեց ու ասաց, որ մինչև գնալը ես պետք է համացանցով մտնեմ Uber-ի կայք, գրանցվեմ և ժամադրության օր վերցնեմ:

    Երեկոյան գալիս եմ տուն, մտածելով, թե ինչպե՞ս եմ գտնելու այդ կայքը... նույնիսկ կոնկրետ չգիտեմ էլ, թե ինչպես է կոչվում... իմ կիսաանգլերենը... ու հազար ու մի այլ, ինձ` անկյալիս տխրեցնող մտքեր... Միացնում եմ կոմպը, և մինչև կսկսեի համացանցում որոնումներս, որոշում եմ ստուգել նամակներս...
    ...Կարծում եմ, կռահում ես արդեն, թե դեպի ուր ենք գնում ես ու դու, և լրիվ ճիշտ ես. Uber-ից նամակ էի ստացել: Առաջիկա շաբաթվա մեջ ինտերվյուի երկու օր էր նշանակված, ամեն օրվա համար չորս տարբեր ժամեր, այսինքն, ես կարող էի ընտրել ինձ հարմար ժամանակը...

    Ծանոթիս դեռ չէի հասցրել տալ տվյալներս, այնպես որ նա չէր կարող առանց իմ գիտենալու Uber-ին տալ իմ էլեկտրոնային հասցեն: Բայց և այնպես ինչ խոսք, որ հարցրեցի նրան ու նա էլ շշմեց ինձանից ավելի, քանի որ նրա մտածելակերպը քոնից է, այլ ոչ թե իմից... Իհարկե, կարելի է ենթադրել, որ, ինչպես տարածված է համացանցում, ինչ-որ տեղից գտել են էլեկտրոնային հասցես, ինչ-որ տեղից իմացել են, որ տաքսու վարորդ եմ, պատահական նամակ են ուղարկել, ինչպես կուղարկեին յուրաքանչյուր այլ վարորդի...

    Բայց ինչու՞ հենց ինձ և հենց այդ օրը, Մեֆ... Ախր` Այքիան շեն մնա, - ոչ մի "յուրաքնչյուր այլ վարորդ" (հազար հոգու հարցրել եմ...) ոչ այդ օրը և ոչ էլ հետո երբևէ Uber-ից նման նամակ չի ստացել...

    Ինչպե՞ս կարելի է սա բացատրել, եթե միայն ոչ իմ շիզոֆրենիայով...

    Հ.Գ. Հա, ամիս ու կես է, իմ սեփակամ մեքենան եմ վարում արդեն: Էնպես որ, պետք լինի` ասա...
    հեն ա պատասխանը տվել ես… ի դեպ ասեմ որոշ ժամանակ առաջ մի հաղորդում էի լսում… հենց մարքեթինգի ու նման ե-մեիլների ու նամակների մասին էր… հիմա ասեմ… ցանկացած ժամանակ երբ դու մի տեղից մի բան ես առնում, հիմնականում մեծ քամփնիներից, էդ դեյթան մնում ա իրանց կոմպյուտերի մեջ և բոլոր մեծ քոամփնիները ունեն մարքեթինգ դեփարթմենտ որոնք զբաղվում են հենց այդ դեյթայի ուսումնասիրությամբ ու երբ նայում են քո առևտրի հետագիծը տեսնում են թե ինչ գնումներ ես անում ու դրա համեմատ ու համապատասխան քեզ ռեկլամներ ու առաջարկներ են ուղարկում (բավականին զվարճալի դեպքեր էլ կան)… ընկերդ լինելով Ուբերի մասնակից բնականաբար "հետքեր ա թողել իր հետևից ու տաքսու քոմփանիից ու էդ դեյթան ուսումնասիրելով իրանք կարողացել են (դա լեգալ ա) գտնել ոչ միայն քո այլև շատ շատերի տվյալները և համատարած նամակներ են ուղղարկել… սա շատ ընդունված բան ա և իրանց թիրախը հենց դա ա… կպել ա Սամ ջան… սա իրանց գործն ա, իրանք սրա համար փող են ստանում…

    հիմա դու ինձ քո վարյանտն ասա…

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Աթեիստ (23.07.2013)

  8. #66
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, ասեցի, մենակ մեխերը չէ... բոլոր ֆակտորները… բոլորի վրա էլ նույն պայմանները ազդել են ուղղակի մարդը ճիշտ նույն կերպ նույն մեխը 100%-ով չի կարող խփել… բոլորն էլ մի օր պիտի ընկնեն բայց ոչ միաժամանակ որովհետև ամեն ինչ միաժամանակ ու հավասարաչափ չի… գաջն ամեն տեղ նույն խտությունը չունի ինչքան էլ որ փորձում են դա անել, մեխը միշտ չի որ նույն խորությամբ ա խրվում և սենյակի տարբեր մասերում օդի խոնավությունն ու տաքությունը տարբեր ա… ինչքան էլ որ մոտ լինեն իրար… եթե ժամանակ ունենաս ու աթոփին կանգնես, կզգաս որ վերևի օդն ավելի տաք ա քան ներքևինը՝ տաք օդը միշտ վերև ա բարձրանում, գումարած որ պատը միշտ էլ իր մեջ խոնավություն ա պարունակում, բայց տարբեր չափերով, երբեք հավասարաչափ չի… իսկ ինչու ա հենց էդ օրը ընկել, ես կասեմ պատահականություն ա քանի որ ընկնելը հետևանք չի թողել, սպանելը թողել ա, բայց նկարի ընկնելը թողել ա էն հետևանքը ինչ որ ցանկացած նկար կընկներ ուղղակի դուք սենտիմենտալ կապվածություն ունեք, դրա համար դա ձեզ վրա ազդել ա… իմ վրա էլ կազդեր… բայց ես կապ չեմ տեսնում… մի օր էլ մնացած երեքինը կընկնի եթե չխնամեք…
    Չէ, Մեֆ ջան, էս բացատրությունդ չի աշխատում: Ըստ իս, պետք է որ շատերը համամիտ լինեն ինձ: Էս թեմայի վերաբերյալ, ինձ թվում է, թե ավելի լավ է ինձ պես չբացատրել, քան քեզ պես բացատրել: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ էնքան լրջորեն ես խոսում օդի խոնավությունից ու մեխի ժանգոտվածությունից, դրան գումարած մեխը խփողի բազկի ուժն ու այն հարցը, թե շենքը սարքող պրարաբն ինչքան գաջ է գողացել, որ խնդիրը մասնագիտորեն համարյա ապացուցված կարող ես համարել: Բայց... Չի համոզում, Մեֆ ջան: Քո բացատրությունից հետո նույնիսկ հնարավոր է, որ ավելի շատ հարցեր առաջանան: Համենայն դեպս, դա իմ հարցի պատասխանը չի, արդեն քանիերորդ անգամ...

    Դու հարցնում ես.
    հարցը սենց տամ, իսկ ինչու Չափմենը հենց այդ օրը սպանեց… Սամ, դու ի՞նչ ես կարծում, կապը ո՞րն ա… պտի բացատրես Սամ ջան, պետք ա ցույց տաս տրամաբանությունը, որ ընդունենք, թե չէ շատ բաների մեջ կարելի ա զուգադիպություն տեսնել…
    Եթե ես այս հարցիդ պատասխանեմ.
    Որովհետև Չափմենը մինչև այդ մտածում էր, թե չորսից որ մեկին սպանի, իսկ այդ գիշեր երազում տեսավ, թե ինչպես Երևանում եղբորս սենյակի պատին կախած նկարներից հենց Լեննոնի նկարն ընկավ ու կոտրվեց, - նա այդ պատահարն ընկալեց որպես հատուկ նշան իր համար ու վեր-կացավ-գնաց-Լեննոնին-սպանեց...

    Կատակում եմ, Մեֆ ջան, բայց այս դեպքում երևի իմ պատասխանը քոնից ավելի անիմաստ չի...

    հեն ա պատասխանը տվել ես… ի դեպ ասեմ որոշ ժամանակ առաջ մի հաղորդում էի լսում… հենց մարքեթինգի ու նման ե-մեիլների ու նամակների մասին էր… հիմա ասեմ… ցանկացած ժամանակ երբ դու մի տեղից մի բան ես առնում, հիմնականում մեծ քամփնիներից, էդ դեյթան մնում ա իրանց կոմպյուտերի մեջ և բոլոր մեծ քոամփնիները ունեն մարքեթինգ դեփարթմենտ որոնք զբաղվում են հենց այդ դեյթայի ուսումնասիրությամբ ու երբ նայում են քո առևտրի հետագիծը տեսնում են թե ինչ գնումներ ես անում ու դրա համեմատ ու համապատասխան քեզ ռեկլամներ ու առաջարկներ են ուղարկում (բավականին զվարճալի դեպքեր էլ կան)… ընկերդ լինելով Ուբերի մասնակից բնականաբար "հետքեր ա թողել իր հետևից ու տաքսու քոմփանիից ու էդ դեյթան ուսումնասիրելով իրանք կարողացել են (դա լեգալ ա) գտնել ոչ միայն քո այլև շատ շատերի տվյալները և համատարած նամակներ են ուղղարկել… սա շատ ընդունված բան ա և իրանց թիրախը հենց դա ա… կպել ա Սամ ջան… սա իրանց գործն ա, իրանք սրա համար փող են ստանում…
    ա/ Ընկերս այքան էլ ընկերս չէր, ես ասացի ծանոթ վարորդներից մեկը, ով իմ մասին անունիցս բացի փաստորեն ուրիշ ոչինչ չգիտեր, նույնիսկ ազգանունս: Ընդ որում, նա տաքսու "Checker" քոմփանում էր աշխատում ու երբ տաքսին թողեց, ես աշխատում էի "Yellow" քոմփանում, իսկ երբ ես էլ որոշեցի թողնել տաքսին, արդեն անցել էի "Bell" քոմփանի, ինչի մասին "ընկերս" երևի չգիտեր էլ:
    բ/ Արդեն մեկուկես ամիս է անցել այդ ժամանակից, իսկ ինձանից բացի իմ իմացած վարորդներից և ոչ մեկը նման նամակ չի ստացել, անկախ այն բանից, ընդունվել է նա Ուբեր թե ոչ: ՄԻակ ստացողը ես եմ եղել, ընդ որում հենց այն օրը, երբ ինքս էի պատրաստվում իրենց գրել:

    Շատ հեռացանք թեմայից ու մոդերավորումը Աստված գիտի թե ինչ սարքեցինք: Թող ներեն մեզ Չուկն ու մյուսները, բայց քանի որ սկսել ենք, եկ մի "հեքիաթ" էլ պատմեմ: Ուղղակի հետաքրքիր է, թե սրան ի՞նչ պատասխան ես տալու:

    Coldwater Canyon-ը գիտես, կարծում եմ: Մի օր երկոյան գործից տուն եմ վերադառնում: Բեվերլի Հիլլզից պետք է Վեն Նայս գնամ: Երեկոյան ութի կողմերն է, այդքան մեքենա չկա արդեն ճամփեքին, ես էլ որոշեցի հենց Քոլդվաթերով գնալ: Երբ սարից արդեն իջա դաշտավայր, տեսա, որ Քոլդվաթերի այդ մասը, որն ընդամենը երկու գիծ ունի ամեն կողմի վրա, վերանորոգվում է ու մի գիծն ամբողջովին փակ է: Իսկույն պատկերացրեցի, թե առավոտյան թրաֆիկի ժամանակ ինչ խայտառակություն է այստեղ լինելու, և մտածեցի, որ առավոտյան քաղաք իջնելուց պետք է հիշել ու ոչ մի դեպքում այս ճամփով չգնալ: Եվ ինչ խոսք, որ մոռացա, կարծես ես չէի այդ որոշումներ կայացնողը:

    Մեֆ ջան, էստեղ ցանկանում եմ մի պահ դադար տալ ու շեշտել այն հանգամանքը, որ երեկոյան ես այնուհանդերձ որոշում կայացրել էի: Իսկ այդ դեպքում Տիեզերքն արդեն ֆիքսում է դա, և անկախ նրանից, կհիշես դու դա հետո թե կմոռանաս, Տիեզերքն ասում է. դու որոշումդ կայացրել ես ու ես ատվեչայ չեմ...

    Մի խոսքով: Առավոտյան տանից դուրս եմ գալիս: Ուղեղս նորածին երեխու ուղեղի պես մաքուր է` ոչ մի հիշողություն իմ որոշման, փողոցի վերանորոգման մասին: Ոչ մի բանի մասին: Վաղ առավոտ է, դեռևս լավ լույս չկա ու այդ պատճառով մի անկյուն եմ գտել ինչ-որ հարմար տեղ ու հաճույքով լսում եմ Էկհարտ Թոլլեյի "The Rower Of Now" հոյակապ գրքի աուդիոտարբերակը:

    Այ-ֆոնն սկսում է ծնգծնգալ (Ուբերն այ-ֆոններով է աշխատում), նշանակում է, կանչ եմ ստացել: Գնում եմ հասցեով, հաճախորդը նստում է ու ասում, որ Բեվերլի Հիլլզ է գնում ու խնդրում է, որ Քոլդվաթերով իջնեմ:

    Պատկերացրու, որ մեկ է, ես ոչինչ չեմ հիշում իմ որոշման մասին` մի կողմ փախչել Քոլդվաթերից: Ինձ համար հանգիստ իջնում եմ դեպի Վենտուրա փողոցը, որպեսզի հասնեմ Քոլդվաթերին, բայց հաճախորդս մի փոքրիկ փողոց է ցույց տալիս ու ասում, որ եթե թեքվեմ այդ փողոցը, ահագին կկտրեմ ճանապարհս ու ավելի շուտ կհասնեմ: Մտնում եմ այդ փողոցն ու շուտով իրոք որ դուրս եմ գալիս Քոլդվաթեր:

    Հիմա պետք է աջ թեքվեմ ու բարձրանամ սարը: Դե ինչ խոսք, որ պետք է նայեմ, ձախից մեքենաներ կա՞ն, թե՞ ոչ... Նայում եմ ու... էշանում եմ հենց տեղում... Եվ ինչ խոսք, որ անմիջապես վերհիշում եմ երեկվա որոշումս. խուսափել ճանապարհի վերանորոգվող մասից: Որովհետև, անմիջապես ձախից, հենց քթիս տակ, ավարտվում է այն վերանորոգվող մասը, որտեղ շատ լավ երևում է իրար գլխի կուտակված մեքենաների անվերջանալի շարանը... Իսկ աջից, ուր ես թեքվում եմ գերագույն հրճվանքով, ամայի փողոցն է ու առջևումս գոնե ձևի համար մի մեքենա անգամ չկա...

    Հերթական պատահականություն է, չէ՞...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #67
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Մեֆ ջան, էս բացատրությունդ չի աշխատում: Ըստ իս, պետք է որ շատերը համամիտ լինեն ինձ: Էս թեմայի վերաբերյալ, ինձ թվում է, թե ավելի լավ է ինձ պես չբացատրել, քան քեզ պես բացատրել: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ էնքան լրջորեն ես խոսում օդի խոնավությունից ու մեխի ժանգոտվածությունից, դրան գումարած մեխը խփողի բազկի ուժն ու այն հարցը, թե շենքը սարքող պրարաբն ինչքան գաջ է գողացել, որ խնդիրը մասնագիտորեն համարյա ապացուցված կարող ես համարել: Բայց... Չի համոզում, Մեֆ ջան: Քո բացատրությունից հետո նույնիսկ հնարավոր է, որ ավելի շատ հարցեր առաջանան: Համենայն դեպս, դա իմ հարցի պատասխանը չի, արդեն քանիերորդ անգամ...

    Դու հարցնում ես.

    Եթե ես այս հարցիդ պատասխանեմ.
    Որովհետև Չափմենը մինչև այդ մտածում էր, թե չորսից որ մեկին սպանի, իսկ այդ գիշեր երազում տեսավ, թե ինչպես Երևանում եղբորս սենյակի պատին կախած նկարներից հենց Լեննոնի նկարն ընկավ ու կոտրվեց, - նա այդ պատահարն ընկալեց որպես հատուկ նշան իր համար ու վեր-կացավ-գնաց-Լեննոնին-սպանեց...

    Կատակում եմ, Մեֆ ջան, բայց այս դեպքում երևի իմ պատասխանը քոնից ավելի անիմաստ չի...

    ա/ Ընկերս այքան էլ ընկերս չէր, ես ասացի ծանոթ վարորդներից մեկը, ով իմ մասին անունիցս բացի փաստորեն ուրիշ ոչինչ չգիտեր, նույնիսկ ազգանունս: Ընդ որում, նա տաքսու "Checker" քոմփանում էր աշխատում ու երբ տաքսին թողեց, ես աշխատում էի "Yellow" քոմփանում, իսկ երբ ես էլ որոշեցի թողնել տաքսին, արդեն անցել էի "Bell" քոմփանի, ինչի մասին "ընկերս" երևի չգիտեր էլ:
    բ/ Արդեն մեկուկես ամիս է անցել այդ ժամանակից, իսկ ինձանից բացի իմ իմացած վարորդներից և ոչ մեկը նման նամակ չի ստացել, անկախ այն բանից, ընդունվել է նա Ուբեր թե ոչ: ՄԻակ ստացողը ես եմ եղել, ընդ որում հենց այն օրը, երբ ինքս էի պատրաստվում իրենց գրել:

    Շատ հեռացանք թեմայից ու մոդերավորումը Աստված գիտի թե ինչ սարքեցինք: Թող ներեն մեզ Չուկն ու մյուսները, բայց քանի որ սկսել ենք, եկ մի "հեքիաթ" էլ պատմեմ: Ուղղակի հետաքրքիր է, թե սրան ի՞նչ պատասխան ես տալու:

    Coldwater Canyon-ը գիտես, կարծում եմ: Մի օր երկոյան գործից տուն եմ վերադառնում: Բեվերլի Հիլլզից պետք է Վեն Նայս գնամ: Երեկոյան ութի կողմերն է, այդքան մեքենա չկա արդեն ճամփեքին, ես էլ որոշեցի հենց Քոլդվաթերով գնալ: Երբ սարից արդեն իջա դաշտավայր, տեսա, որ Քոլդվաթերի այդ մասը, որն ընդամենը երկու գիծ ունի ամեն կողմի վրա, վերանորոգվում է ու մի գիծն ամբողջովին փակ է: Իսկույն պատկերացրեցի, թե առավոտյան թրաֆիկի ժամանակ ինչ խայտառակություն է այստեղ լինելու, և մտածեցի, որ առավոտյան քաղաք իջնելուց պետք է հիշել ու ոչ մի դեպքում այս ճամփով չգնալ: Եվ ինչ խոսք, որ մոռացա, կարծես ես չէի այդ որոշումներ կայացնողը:

    Մեֆ ջան, էստեղ ցանկանում եմ մի պահ դադար տալ ու շեշտել այն հանգամանքը, որ երեկոյան ես այնուհանդերձ որոշում կայացրել էի: Իսկ այդ դեպքում Տիեզերքն արդեն ֆիքսում է դա, և անկախ նրանից, կհիշես դու դա հետո թե կմոռանաս, Տիեզերքն ասում է. դու որոշումդ կայացրել ես ու ես ատվեչայ չեմ...

    Մի խոսքով: Առավոտյան տանից դուրս եմ գալիս: Ուղեղս նորածին երեխու ուղեղի պես մաքուր է` ոչ մի հիշողություն իմ որոշման, փողոցի վերանորոգման մասին: Ոչ մի բանի մասին: Վաղ առավոտ է, դեռևս լավ լույս չկա ու այդ պատճառով մի անկյուն եմ գտել ինչ-որ հարմար տեղ ու հաճույքով լսում եմ Էկհարտ Թոլլեյի "The Rower Of Now" հոյակապ գրքի աուդիոտարբերակը:

    Այ-ֆոնն սկսու

    մ է ծնգծնգալ (Ուբերն այ-ֆոններով է աշխատում), նշանակում է, կանչ եմ ստացել: Գնում եմ հասցեով, հաճախորդը նստում է ու ասում, որ Բեվերլի Հիլլզ է գնում ու խնդրում է, որ Քոլդվաթերով իջնեմ:

    Պատկերացրու, որ մեկ է, ես ոչինչ չեմ հիշում իմ որոշման մասին` մի կողմ փախչել Քոլդվաթերից: Ինձ համար հանգիստ իջնում եմ դեպի Վենտուրա փողոցը, որպեսզի հասնեմ Քոլդվաթերին, բայց հաճախորդս մի փոքրիկ փողոց է ցույց տալիս ու ասում, որ եթե թեքվեմ այդ փողոցը, ահագին կկտրեմ ճանապարհս ու ավելի շուտ կհասնեմ: Մտնում եմ այդ փողոցն ու շուտով իրոք որ դուրս եմ գալիս Քոլդվաթեր:

    Հիմա պետք է աջ թեքվեմ ու բարձրանամ սարը: Դե ինչ խոսք, որ պետք է նայեմ, ձախից մեքենաներ կա՞ն, թե՞ ոչ... Նայում եմ ու... էշանում եմ հենց տեղում... Եվ ինչ խոսք, որ անմիջապես վերհիշում եմ երեկվա որոշումս. խուսափել ճանապարհի վերանորոգվող մասից: Որովհետև, անմիջապես ձախից, հենց քթիս տակ, ավարտվում է այն վերանորոգվող մասը, որտեղ շատ լավ երևում է իրար գլխի կուտակված մեքենաների անվերջանալի շարանը... Իսկ աջից, ուր ես թեքվում եմ գերագույն հրճվանքով, ամայի փողոցն է ու առջևումս գոնե ձևի համար մի մեքենա անգամ չկա...

    Հերթական պատահականություն է, չէ՞...
    Սամ էսքան գրելու փոխարեն քո վարյանտն ասա…

  10. #68
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ էսքան գրելու փոխարեն քո վարյանտն ասա…
    Մեֆ ջան, փորձեցի պատասխանել, բայց արդեն ուղեղս չի աշխատում` քնել է արդեն: Եկ վաղը շարունակենք, լա՞վ... Թե չէ մի պահ նույնիսկ թվաց, թե սկսել եմ կպնել քեզ, իսկ ես դա հեչ չեմ ուզում...
    Բարի գիշեր...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #69
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Sambitbaba ջան, արդեն մի քանի պատմություն պատմեցիր, որոնք մենք վերագրում ենք պատահականությանը, զուգադիպությանը, ու տենց բացատրում։ Էն դեպքում, երբ դու ընդհանրապես որևէ կերպ չես փորձում բացատրել։
    Իմ կարծիքով մեր տարբերակը գոնե ինչ որ բան ասում ա։
    Քանի քո տարբերակը չես հնչեցրել, ու այն ավելի արժանահավատ չի եղել, մեր տարբերակը մնում ա լավագույնը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2013), Freeman (27.07.2013), Mephistopheles (23.07.2013), Sambitbaba (24.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), VisTolog (24.07.2013)

  13. #70
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, արդեն մի քանի պատմություն պատմեցիր, որոնք մենք վերագրում ենք պատահականությանը, զուգադիպությանը, ու տենց բացատրում։ Էն դեպքում, երբ դու ընդհանրապես որևէ կերպ չես փորձում բացատրել։
    Իմ կարծիքով մեր տարբերակը գոնե ինչ որ բան ասում ա։
    Քանի քո տարբերակը չես հնչեցրել, ու այն ավելի արժանահավատ չի եղել, մեր տարբերակը մնում ա լավագույնը։
    Արտ, իսկ ո՞վ ա որոշելու հնչեցրած տարբերակի արժանապատիվը կամ ոչ արժանապատիվը, ե՞ս, դու՞, թե ով:

    Իսկ իմ կարծիքով, ձեր տարբերակը առհասարակ ոչինչ չի ասում և ինչի՞ համարա էս ամենը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (24.07.2013)

  15. #71
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, արդեն մի քանի պատմություն պատմեցիր, որոնք մենք վերագրում ենք պատահականությանը, զուգադիպությանը, ու տենց բացատրում։ Էն դեպքում, երբ դու ընդհանրապես որևէ կերպ չես փորձում բացատրել։
    Իմ կարծիքով մեր տարբերակը գոնե ինչ որ բան ասում ա։
    Քանի քո տարբերակը չես հնչեցրել, ու այն ավելի արժանահավատ չի եղել, մեր տարբերակը մնում ա լավագույնը։
    Աթեիստ ջամ, իմ ասածը միակ բացատրությունն ա ու գիտական ա, կամ էլ մեկը խփել գցել ա… ուրիշ տարբերակ եթե գոյություն ունի, ապա պետք ա առաջ քաշվի ու բացատրվի…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (23.07.2013), Աթեիստ (23.07.2013)

  17. #72
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, փորձեցի պատասխանել, բայց արդեն ուղեղս չի աշխատում` քնել է արդեն: Եկ վաղը շարունակենք, լա՞վ... Թե չէ մի պահ նույնիսկ թվաց, թե սկսել եմ կպնել քեզ, իսկ ես դա հեչ չեմ ուզում...
    Բարի գիշեր...
    Օքեյ Սամ ջան, երբ ուզես…

  18. #73
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, իսկ ո՞վ ա որոշելու հնչեցրած տարբերակի արժանապատիվը կամ ոչ արժանապատիվը, ե՞ս, դու՞, թե ով:

    Իսկ իմ կարծիքով, ձեր տարբերակը առհասարակ ոչինչ չի ասում և ինչի՞ համարա էս ամենը

    Հով ջան, այ երբ որ Sambitbaba-ն իրա տարբերակն ասի, կարծում եմ ահագին պարզ կլինի, որտև պտի որ իրարից շատ տարբեր լինեն։

    Սենց օրինակ բերեմ։ Մարդը շենքի տակով անցնում ա (էն կողմով որ լուսամուտ էլ չունի), մեկ էլ գլխին քար ա ընկնում։ Հիմա մեր տարբերակն էն ա, որ պատից մի կտոր հենց էդ պահին փոկվավ, ընկավ։
    Տանիքից էլ ձև չկա գցելու։ Հիմի որ մի հոգի էլ տարբերակ ասի, որը էդ պահին վերևից ուղղաթիռ ա անցել, գցել, թռել, ըստ քեզ ո՞րն ավելի արժանահավատ կլնի (տես, չեմ ասում ճիշտ, հատուկ գրում եմ արժանահավատ)։

    Ու ի դեպ, ձեռի հետ կարաս փորձես հաշվել նման դեպքի հավանականությունը ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2013), Jarre (23.07.2013), Mephistopheles (23.07.2013), Sambitbaba (24.07.2013), VisTolog (23.07.2013)

  20. #74
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոտ 2 շաբաթ առաջ դասընկերոջս հանդիպեցի: «Գրկախառնվեցինք», կանգնեցինք, սկսեցինք զրուցել ու հիշել անցած օրերը: Խոսակցության ընթացքում մեզնից ընդամենը մի քանի սանտիմետր հեռու ծառի հսկայական ճյուղ կոտրվեց ու ընկավ:

    Սամ, հիմա եթե քո ուղղությամբ գնամ, պետք ա ինձ երկու հարց տամ:
    - Ինչպիսի՞ հրաշք էր, որ մի քանի սանտիմետր հեռու էինք կանգնել:
    Կամ
    - Ինչու՞ էինք հենց այդ օրը հանդիպել, եթե չհանդիպեինք, տեղով շուտ անցած կլինեինք:

    Ու կարող ենք սենց սիրուն հեքիաթներ սարքել:

    Իսկ պատասխանը հստակ ա:
    Հանդիպել էինք, որովհետև Կարենը (ընկերս) աշխատում է մեր կողքի շենքում: Իրար այսքան ժամանակ չենք հանդիպել, որովհետև երկուսիս գործն էլ ավարտվում է 6-ին: Ինքը 6:10 արանքում դուրս է գալիս ու գնում է տուն, իսկ ես 6:30-ից շուտ այդտեղ չեմ հասնում: Հենց կոնկրետ այդ օրը հանդիպեցինք, որովհետև գործով ուրիշ տեղ էի գնացել, վերադարձա 6:5-ին: Գործով ուրիշ տեղ գնալս էլ պատահական չէր, որտև դրանից դեռ երկու շաբաթ առաջ պայմանավորվել էինք:

    Ծառի ճյուղն էլ վաղուց էր կոտրված, հավանաբար կախված էր միայն կեղևի վրա՝ դա էին վկայում ճյուղի վրայի չոր տերևները: Իսկ ընկավ հենց այդ օրը, որտև ուժեղ քամի էր, ու չդիմացավ էլ: Ու հա, զուտ պատահական էր, որ գլխներիս չընկավ: Ոչ էլ էն երկու աղջկա գլխին, որ էդտեղով անցնում էին, ու եթե 2 վայրկյան շուտ անցնեին, իրանց գլխին կընկներ (խեղճները լավ վախեցած էին): Մեղավորն էլ երևի կանաչապատման ծառայությունն է, որ տենց բաներին չի հետևում:

    Սամ, չգիտես ինչու երբ միլիոնավոր նկարներ են ընկնում, մարդիկ չեն զարմանում, թե ինչու ընկավ, բայց երբ էդ միլիոն դեպքից մեկում համընկնում ա ինչ-որ իրադարձության հետ, դա գերբնական են համարում: Ինքդ հիշիր, թե քո շուրջը քանի բան է էս ընթացքում կոտրվել կամ ընկել, բայց դու դա գերբնական չես համարել:

    Չգիտես ինչու մարդիկ օրական միլիոնավոր նամակներ են ստանում, այդ թվում բազում գործնական, բայց դա նորմալ են համարում: Ու եթե դրանցից մեկը համընկնում ա ինչ-որ բան հետ, դա գերբնական են համարում: ԻՆքդ հիշիր, թե քանի գործնական ու ոչ գործնական նամակ ես ստացել, բայց դրանք գերբնական չես համարել:

    Չգիտես ինչու, միլիոնավոր մարդիկ օմեն օր պռոբկեքի մեջ են ընկնում, բայց երբ մի անգամ բախտի քմահաճույքով խուսափում են դրանից, դա գերբնական են համարում: Ինքդ հիշիր, թե քանի անգամ ես պռոբկեքի մեջ ընկել, այդ թվում իմանալով կամ չիմանալով պոտենցիալ պռոբկայի մասին:

    հ.գ. Սուրճ եմ ուզում, ահավոր ձևի: Աղջիկներից մեկը նոր եկավ, ասեց, որ սուրճ ա դրել: Ոչ թե որտև ինքը գերբնականորեն զգաց իմ սուրճ խմելու ցանկությունը, այլ որտև ամեն օր էս ժամերին են դնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.07.2013), Sambitbaba (24.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Stranger_Friend (24.07.2013), VisTolog (23.07.2013), Վահե-91 (23.07.2013)

  22. #75
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, այ երբ որ Sambitbaba-ն իրա տարբերակն ասի, կարծում եմ ահագին պարզ կլինի, որտև պտի որ իրարից շատ տարբեր լինեն։

    Սենց օրինակ բերեմ։ Մարդը շենքի տակով անցնում ա (էն կողմով որ լուսամուտ էլ չունի), մեկ էլ գլխին քար ա ընկնում։ Հիմա մեր տարբերակն էն ա, որ պատից մի կտոր հենց էդ պահին փոկվավ, ընկավ։
    Տանիքից էլ ձև չկա գցելու։ Հիմի որ մի հոգի էլ տարբերակ ասի, որը էդ պահին վերևից ուղղաթիռ ա անցել, գցել, թռել, ըստ քեզ ո՞րն ավելի արժանահավատ կլնի (տես, չեմ ասում ճիշտ, հատուկ գրում եմ արժանահավատ)։

    Ու ի դեպ, ձեռի հետ կարաս փորձես հաշվել նման դեպքի հավանականությունը ։)

    Արտ ջան, կարճ ասեմ. եթե ես վերտալյոտը տեսել եմ կամ ձայնը լսել եմ կամ ներքուստ զգացել եմ, քո պոկված քարի տարբերակը իմ համար անարժանահավատա մեղմ ասած

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.05.2011, 03:18
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •