User Tag List

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 165 հատից

Թեմա: Կրոն բաժնի մոդերավորման ձևը

  1. #46
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    ………

    Իսկ մեր երազած ժամանակը Մեֆ ջան, երբ մարդ կնստի, կմտածի, կամ՝ կքննի հետո կարծիք կկազմի, կգա էն ժամանակ երբ իրականություն դառնան քո ու իմ կողմից սիրելի Լենոնի՝ «imagine there's no religion» խոսքերը։ Իսկ քանի կա կրոն ու գիտություն ու քանի Ակումբում կա Կրոն բաժինը էս երևույթները հա լինելու են։ Ու իմ համար էտ երևույթից խուսափելու միակ ձևը նման դոգմատիկ մարդկանց հետ զրույցի չբռնվելն ա։ Ուրիշ տարբերակ էս պահին չեմ տեսնում։
    ապեր, կրոնը միշտ էլ լինելու ա… քանի կա հավատացյալ հատված, կրոնը միշտ էլ լինելու ա, ուղղակի հարցը ստեղ էն ա որ մեր հավատացյալ հատվածը, հասարակության, ունենա ընենց հովվապետ ով ծառայի ոչ թե աստծուն, այլ հավատացյալ հասարակությանը… սա շատ կարևոր բան ա… կան տենց հոգևորականներ ու ես հարգում ու սիրում եմ էդ հոգևորականներին… Մոնքը… ինքը էն հոգևորականն ա որը դուրս ա եկել ժողովրդի միջից ու հետա գնում դեպի ժողովուրդ, ունի երեխաներ ոնց որ բոլորս, ապրում ա նույն դարդուցավով… էս տեսակի հոգևորականները ամեն ինչ տեղը կդնեն… էլի գիտեմ նման հոգևորականներ… ես ունեմ շատ հավատացյալ ընկերներ որոնք առանց խնդրի իմ աթեիստության հետ հաշտվում են, քանի որ ես իրանց հետ վերաբերվում եմ որպես մարդ ու իրանք էլ ինձ հետ… նույնիսկ կրոնական կատակներ ենք անում… շատ թունոտ… լավ էլ ծիծաղում են…

    Իմ կարծիքով լուծումը սա ա… իսկ էն ինչ որ մենք ունենք էն ա որ մեր հավատացյալ հասարակությանը օգտագործում ա սեփական շահի ու պետականության դեմ… սա ա որ կրոնը դարձնում ա անտանելի… ու միայն մեզ մոտ չէ…

    Հավատացյալ հատվածը երբեք չի վերանա ու մենք պիտի մտածենք նրանց հետ խաղաղ գոյակցելու մասին…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.07.2013), Sambitbaba (22.07.2013), Աթեիստ (21.07.2013), Արէա (25.07.2013)

  3. #47
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեր երազած ժամանակը Մեֆ ջան, երբ մարդ կնստի, կմտածի, կամ՝ կքննի հետո կարծիք կկազմի, կգա էն ժամանակ երբ իրականություն դառնան քո ու իմ կողմից սիրելի Լենոնի՝ «imagine there's no religion» խոսքերը։ Իսկ քանի կա կրոն ու գիտություն ու քանի Ակումբում կա Կրոն բաժինը էս երևույթները հա լինելու են։ Ու իմ համար էտ երևույթից խուսափելու միակ ձևը նման դոգմատիկ մարդկանց հետ զրույցի չբռնվելն ա։ Ուրիշ տարբերակ էս պահին չեմ տեսնում։
    Քանի որ ես էլ եմ Լեննոնին շատ սիրում, թույլ տվեք մի բան էլ ես ասեմ:

    Ջառռ ջան, ես կարծում եմ, որ շիզոֆրենիկին բանի տեղ չդնելով Լեննոնի խոսքերը երբեք իրականություն չեն դառնա: Շիզոֆրենիկին բուժել է հարկավոր:

    Մեֆ ջան, դու խոսում ես հավատացյալների անհանդուրժողականության մասին: Լրիվ համաձայն եմ քեզ հետ: Բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չպնդել, որ աթեիստներն էլ նրանցից ոչ պակաս անհանդուրժողական են, և հենց ասենք, նույնիսկ քո հիշատակած` էվոլյուցիայի հարցում: Եթե հավատացյալը "մարդու կենդանական ծագում" ասվածը հակված է հասցնել անասնականի, աթեիստն էլ "մարդու աստվածային ծագումն" է հակված որպես շիզոֆրենիա դիտարկել: Հավատացյալը հերքում է գիտակցականը, աթեիստը հերքում է անգիտակցականը: Հավատացյալը հերքում է մարմնի կարևորությունը, աթեիստը հերքում է հոգու գոյությունը: Հավատացյալը մեծարում է հոգին, աթեիստը մեծարում է էգոն:

    Հավատացյալը չի կարողանում ընդունել, որ եթե այս աշխարհում գոյություն ունի ինչ-որ բան, ինչ էլ ուզում է դա լինի, այդ թվում նաև չարն ու բարին, - Աստծոց բացի գոյություն չունի մեկը ով կարող էր այդ ամենն արարել, այն էլ առանց Աստծո թույլտվության: Որովհետև Ամենաստեղծ Է Աստված:
    Աթեիստը չի կարողանում ընդունել, որ այս աշխարհում ուղղակի չի կարող գոյություն ունենալ ոչինչ` կրոն, գիտություն, արվեստ, քաղաքականություն, - ոչինչ, որտեղ Աստծո մատը խառը չի, ինչը ստեղծվել է առանց Աստծո միջամտության: Որովհետև Ամեն Ինչ Է Աստված:


    Հ.Գ. Քանի որ Լեննոնից խոսեցինք.

    Երևանում ապրած տարիներիս, Բիթլզի "Let It Be" ձայնասկավառակի վրայի ֆոտոները մեծացնել էի տվել, և դրանք ամեն մեկն առանձին-առանձին, ապակեպատ շրջանակների մեջ կախել էի իմ ու եղբորս սենյակի պատին: Հետո, երբ տեղափոխվեցի Լենինգրադ, եղբայրս մենակ էր ապրում այդ սենյակում: Լեննոնի մահն իմացա դեպքի հաջորդ օրը և անմիջապես զանգահարեցի եղբորս, ասացի այդ մասին: Երկար լռեց: Ոչինչ չէր ասում, չնայած ինքն այնքան էլ Լեննոնի ֆանատ չէր: Չհասկացա նրա լռությունը, ասում եմ ի՞նչ պատահեց: Դանդաղ պատասխանեց. Չես հավատա, - ասում է: - Երեկ գիշեր քնից արթնացա ուժեղ հարվածից և կոտրվող ապակու ձայնից: Լեննոնի նկարն էր ընկել-կոտրվել...

    Մեֆ, Ջառռ, համարենք, որ սա պատահականությու՞ն էր...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #48
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, կրոնը միշտ էլ լինելու ա… քանի կա հավատացյալ հատված, կրոնը միշտ էլ լինելու ա, ուղղակի հարցը ստեղ էն ա որ մեր հավատացյալ հատվածը, հասարակության, ունենա ընենց հովվապետ ով ծառայի ոչ թե աստծուն, այլ հավատացյալ հասարակությանը… սա շատ կարևոր բան ա… կան տենց հոգևորականներ ու ես հարգում ու սիրում եմ էդ հոգևորականներին… Մոնքը… ինքը էն հոգևորականն ա որը դուրս ա եկել ժողովրդի միջից ու հետա գնում դեպի ժողովուրդ, ունի երեխաներ ոնց որ բոլորս, ապրում ա նույն դարդուցավով… էս տեսակի հոգևորականները ամեն ինչ տեղը կդնեն… էլի գիտեմ նման հոգևորականներ… ես ունեմ շատ հավատացյալ ընկերներ որոնք առանց խնդրի իմ աթեիստության հետ հաշտվում են, քանի որ ես իրանց հետ վերաբերվում եմ որպես մարդ ու իրանք էլ ինձ հետ… նույնիսկ կրոնական կատակներ ենք անում… շատ թունոտ… լավ էլ ծիծաղում են…

    Իմ կարծիքով լուծումը սա ա… իսկ էն ինչ որ մենք ունենք էն ա որ մեր հավատացյալ հասարակությանը օգտագործում ա սեփական շահի ու պետականության դեմ… սա ա որ կրոնը դարձնում ա անտանելի… ու միայն մեզ մոտ չէ…

    Հավատացյալ հատվածը երբեք չի վերանա ու մենք պիտի մտածենք նրանց հետ խաղաղ գոյակցելու մասին…
    Էս գրառումդ եթե նախապես կարդացած լինեի, շատ հնարավոր է, որ վերջին գրառումս արած չլինեի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.07.2013), Mephistopheles (22.07.2013)

  6. #49
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառումդ եթե նախապես կարդացած լինեի, շատ հնարավոր է, որ վերջին գրառումս արած չլինեի...
    Խնդիր չի Սամ ջան, ավելի լավ որ հետո ես կարդացել ու գրել ես մինչ այդ… ինչքան շատ գրվի ակումբում էնքան լավ…

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.07.2013), Sambitbaba (22.07.2013), Աթեիստ (22.07.2013)

  8. #50
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիր չի Սամ ջան, ավելի լավ որ հետո ես կարդացել ու գրել ես մինչ այդ… ինչքան շատ գրվի ակումբում էնքան լավ…
    Հա, բայց մի քիչ միակողմանի չի՞ ստացվում խորհուրդդ: Ես, օրինակ, քիչ շտապեսցի գրել կարծիքս (վերջինը) և ինքս ինձ զրկեցի Լեննոնի նկարի մասին քո կարծիքը լսելու հաճույքից...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #51
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ հասկանում էլի, էդ կրոնին կպնելուց «նեղանալը»։ Եթե չկա անձնական վիրավորանք, ու դուք իսկապես հավատում եք ձեր աստծու գոյությանը, էն աստծու, որ ամբողջ աշխարհն ա ստեղծել ու հսկում ա, ո՞նց կարելի ա նեղանալ, եթե ինչ որ մեկը չի հավատում ու ծաղրում ա։ Թե՞ ձեր հավատացած աստված ինչ որ թույլիկ բան ա, իրա իրան չի կարում պաշտպանի, դուք պտի պատշպանեք։
    Ինձ որ մնա ես կարգելեմ անձին չվերաբերող բաները վիրավորական համարելը։
    Ես սենց եմ ընկալում. եթե ծաղրում ես մի բան, որին դու չես հավատում, ուրեմն ինքնաբերաբար ծաղրում ես ոչ թե էդ բանը, այլ` դրան հավատացող մարդկանց:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (22.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Նաիրուհի (25.07.2013)

  11. #52
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սենց եմ ընկալում. եթե ծաղրում ես մի բան, որին դու չես հավատում, ուրեմն ինքնաբերաբար ծաղրում ես ոչ թե էդ բանը, այլ` դրան հավատացող մարդկանց:
    մի քիչ չափազանցնում ես, բայց պտի նկատի ունենաս որ խոսքը անձնական հավատքի մասին ա որը փորձվում ա ներկայացվել որպես օբյեկտիվ իրականություն...

    բա որ փաստն են ծաղրում, գիտնականին են ծաղրում որի գործունեությունն ու ներդրումը անուրանալի մարդու բարեկեցության համար, այդ թվում և իրենց…

  12. #53
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    բա որ փաստն են ծաղրում, գիտնականին են ծաղրում որի գործունեությունն ու ներդրումը անուրանալի մարդու բարեկեցության համար, այդ թվում և իրենց…
    Դրա համար գիտնականները փող են ստանում: Իսկ Աստված սաղ լավ բաները անում ա անշահախնդիր: Մենակ ուզում ա, որ իրան անմնացորդ սիրեն:

  13. #54
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար գիտնականները փող են ստանում: Իսկ Աստված սաղ լավ բաները անում ա անշահախնդիր: Մենակ ուզում ա, որ իրան անմնացորդ սիրեն:
    Քեզ ո՞վ ա տենց բան ասել… տերտերներն են հարու՞րս թե գիտնականները… իսկ աստծուն մենք հոգով ենք վճարում ու մ. ԱՄԲՈՂջ հավերժություն…

  14. #55
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց մի քիչ միակողմանի չի՞ ստացվում խորհուրդդ: Ես, օրինակ, քիչ շտապեսցի գրել կարծիքս (վերջինը) և ինքս ինձ զրկեցի Լեննոնի նկարի մասին քո կարծիքը լսելու հաճույքից...
    Ասեմ կարծիքս Սամ ջան, ուրեմն որ մեխը մեխում ես պատին նրա միայն մի մասն ա մտնում փայտի մեջ, իսկ մյուս մասը գաջի մեջ ա մտնում… մեխը տաքությունից ա ընդլայնվում իսկ գաջն ու փայտը խոնավությունից, ընդորում տարբեր կերպ են ձևափոխվում… փաստորեն էս երեք էլեմենտները միշտ շարժման մեջ են բայց տարբեր ձևերով ու պայմաններում որն էլ առաջացնում ա մեխի, գաջի ու փայտի արանքում որոշակի տարածություն և էդ տարածությունը գնալով մեծանում ա եթե դեմը չառնես… սրան էլ գումարած մեխի հավանական ժանգոտելն ու նկարի ծանրությունը որը կարծեմ ապակի էլ ուներ, ապակին բավականին ծանր նյութ ա… էս ա Սամ ջան…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (23.07.2013)

  16. #56
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ կարծիքս Սամ ջան, ուրեմն որ մեխը մեխում ես պատին նրա միայն մի մասն ա մտնում փայտի մեջ, իսկ մյուս մասը գաջի մեջ ա մտնում… մեխը տաքությունից ա ընդլայնվում իսկ գաջն ու փայտը խոնավությունից, ընդորում տարբեր կերպ են ձևափոխվում… փաստորեն էս երեք էլեմենտները միշտ շարժման մեջ են բայց տարբեր ձևերով ու պայմաններում որն էլ առաջացնում ա մեխի, գաջի ու փայտի արանքում որոշակի տարածություն և էդ տարածությունը գնալով մեծանում ա եթե դեմը չառնես… սրան էլ գումարած մեխի հավանական ժանգոտելն ու նկարի ծանրությունը որը կարծեմ ապակի էլ ուներ, ապակին բավականին ծանր նյութ ա… էս ա Սամ ջան…
    Հա, Մեֆ ջան... Բայց չգիտես ինչու, Լեննոնի մահվան օրը Փոլի, Ջորջի, Ռինգոյի լուսանկարները, որ նույն պատին (հիմնավոր, քարից պատին, փթելու ոչ ենթակա պատին) կախված էին Լեննոնի լուսանկարի կողքին, - չընկան: Նրանց տակի քարը չխոնավացավ, մեխը չժանգոտեց...

    Մեֆ, ինչու՞ հենց Լեննոնի լուսանկարն ընկավ ու կոտրվեց... Նրա մահվան օրը...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #57
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սենց եմ ընկալում. եթե ծաղրում ես մի բան, որին դու չես հավատում, ուրեմն ինքնաբերաբար ծաղրում ես ոչ թե էդ բանը, այլ` դրան հավատացող մարդկանց:
    Ավետ ջան, մի անգամ տենց համեմատություն արել եմ, նույնիսկ եթե Մենուան ու էն Հիտլերը ակումբում գրանցվեն, մենք չենք դադարի ղժժալ Սերժի ու վարչապեդիկի վրա՝ անտեսելով էն փաստը որ վերջիններս նրանց կուռքերն են։
    Եթե կպնելու տեղ կա, առանց անձանական վիրավորանք հասցնելու, պտի կպնենք։

    Հիմի որ հավատացյալները դիսկոտեկայի պատի վրայի մեզի հետքի մեջ հիսուսի նկարն են տեսել, դեմը մոմ են վառում, ես ո՞նց կարամ դրա վրա չղժժամ (եթե չես տեսել, ասա վիդեն տամ)։
    Կամ սենց օրինակ. ես մեր սաղ նախագահներից մենակ առաջինին եմ հարգում, բայց դա չի նշանակում, որ եթե մեկը նրան վիրավորեց, ես էլ պտի վիրավորվեմ, ու պահանջեմ ջնջել էդ գրառումը։
    Վիրավորում են, փորձի ապացուցել, որ ինքն արժանի չի դրան։ Եթե չես կարում, ուրեմն վիրավորողը հիմքեր ունի։
    Ընդ որում, դու էլ գիտես, որ շատ հաճախ սարկազմով չեն բավարարվում, այլ անցնում են հենց վիրավորանքների, ինչը կրոն բաժնում համարյա չկա, ստեղ բավարարվում ենք սարկազմով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.07.2013), Jarre (22.07.2013), Sambitbaba (22.07.2013), VisTolog (22.07.2013), Վահե-91 (22.07.2013)

  19. #58
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Մեֆ ջան... Բայց չգիտես ինչու, Լեննոնի մահվան օրը Փոլի, Ջորջի, Ռինգոյի լուսանկարները, որ նույն պատին (հիմնավոր, քարից պատին, փթելու ոչ ենթակա պատին) կախված էին Լեննոնի լուսանկարի կողքին, - չընկան: Նրանց տակի քարը չխոնավացավ, մեխը չժանգոտեց...

    Մեֆ, ինչու՞ հենց Լեննոնի լուսանկարն ընկավ ու կոտրվեց... Նրա մահվան օրը...
    Իսկ գիտե՞ս, թե քանի Լենոնի լուսանկար ա ընկել ոչ նրա մահվան օրը
    Հա, բան ու գործ չուներ, հենց ձեր տանը պետք ա հուշեր, որ Լենոնը մեռել ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Աթեիստ (22.07.2013)

  21. #59
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գիտե՞ս, թե քանի Լենոնի լուսանկար ա ընկել ոչ նրա մահվան օրը
    Հա, բան ու գործ չուներ, հենց ձեր տանը պետք ա հուշեր, որ Լենոնը մեռել ա
    Իհարկե, Չուկ ջան, հարցին ամենահեշտը հենց այսպես պատասխանելն է: Հենց այդպես է հիմնականում կառուցվում կրոն բաժնի յուրաքանչյուր դիալոգ, որն ի վերջո վերածվում է մեկմեկու վիրավորելու, ծաղրի և այլն:

    Բախտներս բերել է, սա կրոնի թեման չէ, այլ մորերավորման, թե չէ ժանգոտած մեխի պատմությունը կարող էր էջեր շարունակվել այն դեպքում, երբ դա ընդամենը պոստ սկրիպտում էր, գրված հիմնական մտքից հետո: Որին, ցավոք, ձեզանից ոչ ոք չբարեհաճեց անդրադառնալ:

    Եվ սովորաբար հենց այդպես էլ լինում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, Չուկ ջան, հարցին ամենահեշտը հենց այսպես պատասխանելն է: Հենց այդպես է հիմնականում կառուցվում կրոն բաժնի յուրաքանչյուր դիալոգ, որն ի վերջո վերածվում է մեկմեկու վիրավորելու, ծաղրի և այլն:

    Բախտներս բերել է, սա կրոնի թեման չէ, այլ մորերավորման, թե չէ ժանգոտած մեխի պատմությունը կարող էր էջեր շարունակվել այն դեպքում, երբ դա ընդամենը պոստ սկրիպտում էր, գրված հիմնական մտքից հետո: Որին, ցավոք, ձեզանից ոչ ոք չբարեհաճեց անդրադառնալ:

    Եվ սովորաբար հենց այդպես էլ լինում է:
    Այո, և անձամբ ես դա նորմալ եմ համարում: Որտև եթե իմ համար աբսուրդային միտք է հնչում, ես ունեմ մի քանի տարբերակ.
    1. Անտեսել ու անցնել առաջ,
    2. Կեղծել ու իբր լուրջ բաներ գրել,
    3. Ասել, որ ես դա աբսուրդ եմ համարում,
    4. Սարկազմով արձագանքել:

    Ու կարծում եմ, որ դեպքերից յուրաքանչյուրն էլ պետք է թույլատրելի լինի, եթե իհարկե չի մտնում մի դաշտ, երբ մասնակիցը մյուսին վիրավորում է:


    հ.գ. Եթե Լենոնի բոլոր երկրպագուների տներում Լենոնի նկարները ընկած ու կոտրված լինեին, գուցե և արձագանքս այլ լիներ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), VisTolog (24.07.2013), Աթեիստ (22.07.2013)

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.05.2011, 03:18
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •