ապեր, կրոնը միշտ էլ լինելու ա… քանի կա հավատացյալ հատված, կրոնը միշտ էլ լինելու ա, ուղղակի հարցը ստեղ էն ա որ մեր հավատացյալ հատվածը, հասարակության, ունենա ընենց հովվապետ ով ծառայի ոչ թե աստծուն, այլ հավատացյալ հասարակությանը… սա շատ կարևոր բան ա… կան տենց հոգևորականներ ու ես հարգում ու սիրում եմ էդ հոգևորականներին… Մոնքը… ինքը էն հոգևորականն ա որը դուրս ա եկել ժողովրդի միջից ու հետա գնում դեպի ժողովուրդ, ունի երեխաներ ոնց որ բոլորս, ապրում ա նույն դարդուցավով… էս տեսակի հոգևորականները ամեն ինչ տեղը կդնեն… էլի գիտեմ նման հոգևորականներ… ես ունեմ շատ հավատացյալ ընկերներ որոնք առանց խնդրի իմ աթեիստության հետ հաշտվում են, քանի որ ես իրանց հետ վերաբերվում եմ որպես մարդ ու իրանք էլ ինձ հետ… նույնիսկ կրոնական կատակներ ենք անում… շատ թունոտ… լավ էլ ծիծաղում են…
Իմ կարծիքով լուծումը սա ա… իսկ էն ինչ որ մենք ունենք էն ա որ մեր հավատացյալ հասարակությանը օգտագործում ա սեփական շահի ու պետականության դեմ… սա ա որ կրոնը դարձնում ա անտանելի… ու միայն մեզ մոտ չէ…
Հավատացյալ հատվածը երբեք չի վերանա ու մենք պիտի մտածենք նրանց հետ խաղաղ գոյակցելու մասին…
Էջանիշներ