Jarre-ի խոսքերից
Ես կրոն բաժնում գործվող «մեղքերը» բաժանում եմ երեք մասի։
1) կանոնադրության բացահայտ խախտում
Էս էն դեպքն ա, որ ոչ մեկի ոչ մի բան բացատրել պետք չի։ Ամեն ինչ (վիրվորանք, ինքնասիրությանը կպնել, ատելություն հրահրել և այլն) ակնհայտ ա։
2) կանոնադրության քողարկված խախտում
Էս էն դեպքն ա, որ ակնարկներով իրար միս ենք ուտում։ Այսինքն եթե օրենքի տառին նայես կանոնադրության խախտում չկա, բայց իրականում մենք էդտեղ ակումբցուն ինչ որ իրի հետ ենք համեմատում, կամ կենդանու հետ, կամ վիրավորական ինչ որ երևույթների հետ և այլն։
3) լինե՞լ թե՞ չլինել
էս էլ էն դեպքերն են, որ խախտում ա թե չէ արդեն անձնական սուբեկտիվ ընկալման հարց ա։
Մեկը պնդում ա, որ ինքը էնքան ա վիրավորվել, որ հեսա կիջնի Կիևյան փողոց, կամ Դավթաշեն, մյուսն էլ պնդում ա, որ ոչ մի վիրավորանք չկա։
Իմ տեսնելով առաջին ու երկրորդ դեպքերը շատ լավ հսկվում են Կրոն բաժնում և ընդհանրապես ողջ ակումբի վիրտուալ տարածքում։ Ես ինքս երբ հարում էի Եհովայի վկաներ կազմակերպությանը Ակումբը համարում էի միակ հանգիստ տեղերից մեկը, որտեղ կարայի խոսալ ինձ հետաքրքրող կրոնական թեմաներից։ Ու էտ էն դեպքում, որ Կրոնի մոդերը էն ժամանակ մի հոգի էր ու ինքն էլ ՀԱԵ-ի քահանա։ Բայց այ այտենց մթոլորտ էր։ Կարծում եմ, որ Moonwalker-ը և ես չենք քանդել, այլ ընդհակառակը նպսատել ենք կրոնի նորմալ մթլոլորտի հետագա ձևավորմանը։ Ես վստահ եմ, որ կրոնի մոդերները բոլորս էլ պատրաստակամորեն կընդունենք ցանկացած պրակտիկ, կառուցողական դիտողություն։ Կարող ա վատ զգանք, որ եքա մարդ ենք ինքներս չհասկացանք մինչև կողքից չասեցին, որ տենց պիտի արվի, բայց հաստատ պատրաստակամորեն կընդունենք էտ խորհուրդները ու կաշխատենք դրա վրա։
Իսկ երրորդ տարբերակը հսկող համակարգեր դեռ չկան։ Քանի կա սուբեկտիվ մարդ արարածը էսի հա շարունակվելու ա։
Եթե սկսես էտ տարբերակը հսկել դա լինելու ա դիկտատուրա ու գրաքննություն՝ էն ինչից համարյա թե մենք սաղս փախնում ենք։
Ուստի իմ կարծիքով մոդերատորը հոգեբան չի, որ ուշքի բերի վիրավորված հավատացյալին կամ աթեիստին։ Մոդերի գործն ա մաքու պահի տարածքը։ Իմ կարծիքով դա արվում ա։ Թերացումներ գուցե կան։ Բայց ես համոզված եմ, որ էտ թերացումները նորմայի սահմաններում են։
Հիմա ավելի մանրամասն
(մեկ ա ինչ ուզում եք արեք ես կարճ կոնկրետ գրել դեռ չեմ կարում)
Իմ կարծիքով ամեն ինչ շատ պարզ ա։
1) Յուրաքանչյուր անձին, կրոնին, ազգին բացահայտ վիրավորող, թշնամություն, ատելություն հրահրող գրառում կջնջվի ու կտուգանվի։ Նույն վերաբերմունքին կարժանան նաև ինքնասիրությունը նսեմացնող գրառումները։
Ես հասկանում եմ, որ էս ամեն ինչը շատ սուբեկտիվ ա, որովհետև կարող ա ինչ որ մեկի «խիղճը» էնքան դաստիարակված ա, որ իրա համար իմ ավատարը համարվի սատանայապաշտություն ու շատ խորը վիրավորանք իրա գաղափարների ու արժեքների հանդեպ։ Կամ ինչ որ մեկը ով չի հավատում Աստծուն կարա վիրավորվի, որ իմ ավատարի վրա կրոնական սիմվոլիկա կա։
2) Կարծում եմ, որ իրենց վրա մեծ պատասխանատվություն պիտի զգան նաև Ակումբի քննարկումներին մասնակցող էն անդամները ովքեր իրենց համարում են հավատացյալ։ Պատասխանատվություն պիտի կրեն էն առումով, որ պիտի հասկանան, որ էսօր մարդկանց կարծիքները տարբեր են։ Ու պետք չի Ակումբում ԱՄՆ-ի սևամորթերի պես ամեն ինչում ռասիզմ տեսնել, և փորձել ապացուցել, որ երբ ես ասում եմ, որ իմ առաջվա նոթբուքս սև էր ու զիբիլ էր ուրեմն դա ակնարկ ա իրա մաշկի գույնին։ Իսկ մենք երբեմն ստեղ հենց էտ գործով ենք զբաղվում։ Քիչ ա մնում պրոֆեսիոնալ հոգեբան կանչես, որ պարզի հումոր անողը ուղղակի անմեղ մի բան ասեց գնաց, թե՞ նպատակադրված ստորացրեց դիմացինին։ Ո՞րն էր իրա մոտիվացիան, խի՞ արեց։
Հետո հավատացյալները գիտեն, որ իրենք «Աստծու ընտրյալներն են», «Աստծու մարտիկները» «Սատանայի այս փչացած ու չար աշխարհում» (աստվածաշնչյան տերմիններով)։ Իսկ զինվորը ի՞նչ ա անում։ Բողոքում ա՞ հողից, փոշուց, վտանգներից, հարձակումներից։ Չի բողոքում, չէ՞։ Իրա զինվորությունը հենց էտ ա ակնկալում, որ ինքը պիտի ապրի տենց պայմաններում ու պայքարի։ Դե ուրեմն պիտի հավատացյալները ունենան էտ հասկացողությունը ու հասկանա, որ ինքը պիտի պատրաստ լինի նման իրավիճակներին։ Աստվածաշնչում նույնիսկ այսպիսի խոսքեր կան.
«պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը» - Ա Պետրոս գլուխ 3, խոսք 13
Հետևաբար եթե ես հավատացյալ եմ, ապա պիտի պատրաստ լինեմ բերելու հիմքեր իրանց հավատի համար։ Ու բնականբար պիտի հասկանաեմ որ էն փաստերը որոնք կարելի էր փաստ համարել հինգ հարյուր տարի առաջ, էսօր արդեն հեքիաթ են։ Էսօր պիտի բերեմ փաստեր՝ համաձայն այսօրվա գիտական նվաճումներին։ Իսկ եթե չկա էտ փաստը կարելի ա ուղղակի անկեղծ ասել, որ չկա։ Չունեմ փաստ, բայց հավատում եմ։ Վերջիվերջո դա մարդու իրավունքն ա հավատալ նրան ինչին ուզում ա։ Թող ոչ մեկը չամաչի նրանից ինչ ընտրել ա ու ոչ էտ վատ զգա, որ ուրիշը չի ընտրում ու համաձայն չի իրա հետ։
Վերջիվերջո հավատացյալի համար կոպիտ ասած «հիմար» ա աթեիստը, աթեիստի համար էլ հավատացյալը։ Ընենց որ ոչ մեկը տեղ չունի բողոքելու։
Էջանիշներ