Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
StrangeLittleGirl (17.07.2013)
Հեռավոր անցյալում, երբ ակումբը դեռ ոչ միայն չկար, այլև իր գաղափարը դեռ չէր էլ ծնվել, մի ուրիշ, էլի հայկական ֆորումում մի հարց էի գրել: Հարցս Photoshop-ից էր, ինչ-որ բանի տեղը չէի գտնում, հիմա չեմ հիշում թե ինչի: Էդ ֆորումում Photoshop-ի վարժ մասնագետ կար, ու թեև հարցս կոնկրետ իրեն չի ուղել, ընդհանուր էի գրել, մեջ ակնկալում էի, որ ինքը կպատասխանի: Իսկապես պատասխանեց: Գրել էր «Սեղմի F1, կբացվի Help-ը, էնտեղ փնտրի»: Առաջին ռեակցիաս վրդովմունքն էր: Բայց ինձ զսպեցի, ու վրդովմունքս չբարձրաձայնեցի: Փոխարենը սեղմեցի F1 ու մտա Help, որի տեղը հրաշալի գիտեի, փնտրեցի ու միանգամից գտա պատասխանս:
Առանց չափազանցնելու եմ ասում. էդ իմ համար մեծ դաս էր: Ու իրա գրառումը շատ տեղին, ճիշտ ուղի ցույց տվող:
Ու հա, եթե մեկը մտնի լեզվական թեմայում հարցենի, թե անգլերեն ո՞նց են ասում շնորհակալություն, իրան ավելի օգնած կլինես, եթե ցույց տաս օրինակ nayiri.com-ի տեղը, որտեղ ինքը կգտնի ոչ միայն իր ուզած բառի, այլ լիքը ուրիշ բառերի թարգմանություններն էլ: Ու ընդհանրապես դասակարգել ու սահմանել, էն էլ պահանջել, որ պատասխանները կոնկրետ ոճի լինեն, կարծում եմ անիմաստ զբաղմունք ա:
Նույն ակումբում թեկուզ ՏՏ-ի թեմաներում բազմիցս հանդիպել եմ «Google-ում փնտրիր» տիպի պատասխաններ: Մի մասը տեղին են եղել, մի մասն՝ անտեղի: Օրինակ նույն էս դեպքում եթե որևէ մեկը գրեր «Ճիշտ կանես գնաս եկեղեցում հարցնես», լրիվ ընդունելի պատասխան կլիներ, իմ կարծիքով: Անկախ նրանից, որ հաստատ հարցը տվողը կիմանար, որ տենց տարբերակ կա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (18.07.2013), StrangeLittleGirl (17.07.2013), VisTolog (17.07.2013), Աթեիստ (17.07.2013)
Բյուր ջան, ֆորում երբ որ մտնում ես ու հարց ես բարձրացնում, ապա խորհրդից բացի քեզ ուրիշ ոչինչ չեն կարող տալ որովհետև ֆորումաբնակները պատասխանատու պաշտոնյաներ կամ մասնագետներ չեն… եթե կոնկրետ պատասխան ես սպասում ապա պետք է դիմես կոնկրետ մասնագետի ու կոնկրետ հաստատություն որն էլ իր կոնկրետ պատասխանի համար կլինի պատասխանատու ու դա էլ հիմք կհանդիսանա քո որոշման համար իր բոլոր հետևանքներով… մեր ժողովրդին իհարկե կարող ես մեղադրել, բայց ոչ էս դեպքում… ֆորումի ու ՖԲ-ի բնույթը հենց սա ա կողքից խորհուրդ տալը… որևէ մասնագետ կամ բանիմաց մարդ առանց խնդրի մանրամասները ծանոթանալու քեզ կոնկրետ պատասխան չի կարող տալ իսկ եթե տվեց ուրեմն մասնագետ չի…
այս դեպքում էլ խնդիրը նույնն ա… կարող են իրենց փորձառության հիման վրա կարծիքներ հայտնել ու կարծիքները սպեկտրը կարող ա շատ լայն լինել սկսած հումորից, ծաղրից վերջացրած անգամ գործնական միջամտությունից ու կարծեմ հենց keyboard-ն էլ արել ա գործնական միջամտություն, բայց սպասել սոցցանցերից կոնկրետ պատասխան՝ կներես բայց դա միամտություն ա… կողքից խորհուրդ՝ խնդրեմ, դա ֆորմատի սահմաններում ա…
Sambitbaba (18.07.2013), Աթեիստ (17.07.2013)
Ինձ թվում ա կոնկրետ նպատակ ունի: Շատ մարդիկ կարող ա ինչ-որ աղանդավորական եկեղեցիներում մկրտվեն ու հետո ասեն, որ մկրտված են, իսկ ՀԱԵ-ի համար դա նույնն ա, ինչ չմկրտվածը, դրա համար ինձ թվում ա թյուրիմացություններից խուսափելու համար տենց վկայական-մկայական են հորինել: Բայց մեկ ա աբսուրդ ա:
Բարեկամս անցած տարի կարծեմ գնացել ասել ա, տվել են, ինքն էլ 90 թվին ա մկրտվել: Չգիտեմ` իրանց մոտ ա գրած լինում, թե ԿԳԲ-ի արխիվում են նայում` մկրտված ա, թե չէ, բայց նաղդ տալիս են:
keyboard (17.07.2013), Sambitbaba (18.07.2013)
Ռամ, եթե մարդն իրա ոտով եկել ա ու ուզում ա պսակվի Հայ Առաքելական եկեղեցում, ի՞նչն ա խնդիրը եթե ասենք ինքը լինի մուսուլման…
էդ թուղթը՝ կնքվելու, սուտ բան ա, անիմաստ, անբովանդակ իրանից ոչինչ չներկայացնող… զուտ հոգու հանգստության համար ա… դրա համար թուղթ տալը ու դրա հիման վրա մարդուն պսակել-չպսակելը ևս մի քայլ ա դեպի աղանդավորություն… հետո էլ զարմանում եք թե ինչի ա Հայաստանում աղանդավորությունը բարգավաճում…
ընկերոջդ շատ հավանական ա սուտի թուղթ տված լինեն… ուզում ե՞ս արի մի հատ թուղթ էլ ես կարամ տամ որ քեզ մեռոնով լողացրել եմ… հանկարծ չվիրավորվես Ռամ ջան... էսի կատակ էր… բայց կարամ տամ ըտենց թուղթ… մի հատ իմացի ու եթե կարաս սկեն արա դիր նայենք անունները բլօք արած…
Sambitbaba (18.07.2013), Աթեիստ (17.07.2013)
Իմ անձնական կարծիքը էն ա, որ պիտի խմբագրվեն ու մոդերավորվեն միայն այն գրառումները որոնք ակնհայտ վիարվորանք են, թեմայից շեղում, արժանապատվությունը նսեմազցնող, ատելություն սերմանող և տարածող։
Ես ինձ իրավունք եմ վերապահում մի քիչ ավելի առանձնաշնորհյալ դիրքից կարծիքս արտահայտել, քանի որ կրոն բաժնում ես համ հավատացյալի դիրքից եմ հանդես եկել, էն էլ նենց հավատացյալի որ հաստատ ամենաշատ թուքումուր ուտողներից ու քլնգվողներից եմ եղել, համ էլ աթեիստի։
Կոնկրետ իմ համար վիրավորական եղել են կոնկրետ իմ անձի դեմ ուղղված նպատակադրված վիրավորանքները, որոնք էս 4 տարվա մեջ (մամա ջան, հավաստ չի գալիս, որ էսքան վախտ Ակումբում գրանցված եմ) եղել են մոտ 4 անգամ։ Համենայն դեպս ես հիմա ընդամենը 4 նմանատիպ դեպք եմ հիշում։ Իմ համար էլ ժամանակին իմ հավատը շատ թանկ ա եղել, ու ես էլ նրբազգաց։ Բայց երբ օրինակ ինչ որ մեկը գրում էր, որ իրա համար Աստվածաշնչի Աստվածը ու Հիտլերը նույնն են, ես ընդհանրապես չէի նեղանում։ Դիսկոմֆորտ զգում էի, բայց ոչ վիրավորանք։ Որովհետև էտ կարծիք ա։ Ուզում ես ընդունի, ուզում ես չէ կան մարդիկ որ տենց են մտածում։ Իսկ երբ խորը մտածում էի հասկանում էի, որ եթե մարդը իմ պես դրականորեն նախատրամադրված չլինի Աստվածաշնչի նկատմամբ, ապա իսկապես շատ դեպքերում Աստծու դատաստանները, ազգեր ոչնչացնելու հորդորները շատ նման են դիկտատորների վարվելակերպին, այդ թվում և Հիտլերի։ Իսկ եթե մարդը հիստերիայի մեջ ա ընկնում էտ համեմատությունից թող ուղղակի մտածի։ Հիստերիայի առիթ չկա։
Ու մի բան էլ։ Իմ համար շատ օգտակար են եղել հումորային ու սրամիտ գրառումները։ Օգտակար են եղել էն առումով, որ իմ վերաբերմունքը որոշակի հարցերի հանդեպ փոփոխվել ա, որովհետև էտ հումորներից ոմանց մեջ եղել են հետաքրքիր համեմատություններ, որոնք երբ հանում ես հումորի կոնտեքստից իրանք շատ օգտակար են։ Ու երբեմն էլ ուղղակի մենակ համակարգչի դեմը նստած ինքս ինձ խոստովանել եմ, որ «արա՛, դե ճիշտա էլի ասում»։
Ու ես կարամ ասեմ, որ եթե եղել են պահեր, երբ ես մանթո եմ եղել կրոն բաժնից, հիմնական պատճառը եղել ա էն, որ չեմ կարողացել գտնել պատասխաններ, փաստեր, որոնք ինձանից պահանջել են։ Իսկ հումորի դեպքում էլ չեմ կարողացել ցույց տալ, որ հումորը անտեղի ա, որովհետև երբ խորացել եմ, հասկացել եմ, որ ենթագիտակցորեն համաձայն եմ էտ հումորի հետ։
Ու ես վստահ եմ, որ շատ մարդիկ ովքեր կրոնից հեռանում են պատճառը ոչ թե էն ա, որ էնտեղ վատ մթնոլորտ ա, այլ էն, որ փառք աստծու դեռ էնտեղ կան մարդիկ ովքեր ցույց են տալիս նաև հակառակ տեսակետներ ու դա անում են բավական հիմնավոր կերպով։ Իսկ երբ հավատացյալը չի կարողանում բերել հակափաստարկներ կամ տրամաբանական բացատրություն, բնականաբար դիսկոմֆորտ ա զգում ու մանթռաժ, որ չունի բավականաչափ աջակիցներ։ Որովհետև եթե դաժը հավատացյալը հավատացյալին գտնում ա արդեն սկսվում ա միջդավանաբանական քլնգոցը։
Ընենց որ պատճառը կրոն երևույթն ա, ոչ թե Ակումբի կրոն բաժինը։
Ես անկեղծ ասեմ։ Ես միշտ հավատացել եմ նրան ինչ չկա։ Իրան օժտել եմ ամենալավ հատկություններով։ Ինքը եղել ա միակ արդարը, ամենագետը, ամենասիրողը։ Ու երբ ինչ որ մեկը ասել ա, որ ինքը չկա ուզեցել եմ կոկորդը կրծել։ Բայց եթե հորս մորս մասին ասեին, որ իրանք չկան, սկի ավելորդ կհամարեի բացատրել, որ իրանք կան։ Հասկանում ե՞ք։
Chuk (17.07.2013), Mephistopheles (18.07.2013), Moonwalker (18.07.2013), Ruby Rue (18.07.2013), Sambitbaba (18.07.2013), VisTolog (17.07.2013), Աթեիստ (17.07.2013), Նաիրուհի (18.07.2013), Ուլուանա (18.07.2013), Տրիբուն (17.07.2013)
ես չեմ պատկերացնում Քրիստոնյաին ու Աթեիստին կրոնի բաժնում որևէ լուրջ ու հարգալից քննարկում անելուց:
Արգելել ասելով բաժնից արգելափակում նկատի չունեի: Այլ այնպիսի բաժանում, որ մի բաժնում Աթեիստները իրավունք չունենան հակակրոնական, ծաղրական և կրոնին հակառակ գրառում անելու և Աթեիստների բաժին, որտեղ Քրիստոնյաները, հավատացյալները և այլ կրոնի հետևորդները իրավունք չունենան որևէ կերպ վիրավորելու Աթեիստներին:
Այստեղ ինչ-որ իրավունքի խախտում չեմ տեսնում:
Ինձ թվում է կամ պիտի կրոնի մեջ խիստ բաժանում լինի, կամ էլ միշտ վիրավորվելու են իրարից...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Իսկ եթե տենց պաշտոնական են, ու "թուղթ" են տալիս որը իրավական ուժ ունի, ապա թող բարի լինեն ու կարգավորեն էդ "թղթի" տալը, ու հաշվի առնեն, որ քաղաքացիների մեծ մասը վեհափառ հայրապետի անողոք հրամանից առաջ են կնքվել, պեչատով թուղթ էլ չունեն։ Ու քյաբաբ ուղեղները աշխատեցնեն քաղաքացուն "գնա թուղթ" բեր ասելուց առաջ։ Եթե եկեղեցին մարդուն չի հարգում, էդ մարդու մեջ էլ հավատ կմնա՞, վերջին հանգրվանը յանի պիտի եկեղեցին լիներ, բայց ոչ մի բանով իշխանություններին չեն զիջում, բարդակ, անտերություն, սանձարձակություն... Մարդ գնա բուդդիստ դառնա պրծնի էս անիմաստ թրաշով սգավորներից։
Հ.Գ. Կներեք, կարծես թեման ուրիշ բանի մասին էր, չդիմացա...
Si vis pacem, para bellum
Jarre (17.07.2013), Mephistopheles (18.07.2013), Տրիբուն (17.07.2013)
Իսկ իմաստը ո՞րն է, որ Աթեիստը իրենը պնդի, Քրիստոնյան էլ ասի օրինակ՝ << Դժոխքում կհայտնվես>>: Ակումբում չէր, բայց մի տեղ այդպիսի կռիվ եղավ.
Դրանից Աթեիստն է՞ Քրիստոնյա դառնալու, Քրիստոնյա՞ն է հավատալու Աթեիստին: Կարծում եմ՝ Ոչ. Անտեղի ներվերի քայքայում.
Այդ դեպքում էլ իմաստը ո՞րն է, որ պիտի ինչ-որ հակակրոնական բան գրվի ու վեճեր, կռիվներ...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Աթեիստ (17.07.2013)
Սթրենջ ջան, ախր կրոնն առանց այդ էլ արդեն իսկ բաժանում է, էլ դրանից ավել բաժանում կլինի՞, որ դու խորհուրդ ես տալիս... Մի՞թե կրոնը չի պատճառը, որ ալամ աշխարհը բաժանված ու թշնամի է մեկմեկու:
Իմա՞ստը... Նախ, որ քո ասած վեճերով, կռիվներով, և դրանցից ծնունդ առած մտորումներով է մարդը մարդ դառնում, այլ ոչ թե իր բալկոնում նստած ճանճեր հաշվելիս: Եվ երկրորդ, ըստ իմ խորին համոզման, թե կրոնականները և թե աթեիստները լիքը հակասություններ, սխալներ և կասկածելի սկզբունքներ ունեն իրենց փիլիսոփայություններում, իսկ այդ վեճերի մեջ, եկեք հուսանք, որ նրանց հնարավորություն կտրվի հակառակ բանակի աչքերով փորձել նայել իրենց համոզմունքներին ու փորձել հասկանալ հակառակ կողմի, իրենց դեմ լինելու տրամաբանական պատճառը:Իսկ իմաստը ո՞րն է, որ Աթեիստը իրենը պնդի, Քրիստոնյան էլ ասի օրինակ՝ << Դժոխքում կհայտնվես>>: Ակումբում չէր, բայց մի տեղ այդպիսի կռիվ եղավ.
Դրանից Աթեիստն է՞ Քրիստոնյա դառնալու, Քրիստոնյա՞ն է հավատալու Աթեիստին: Կարծում եմ՝ Ոչ. Անտեղի ներվերի քայքայում.
Այդ դեպքում էլ իմաստը ո՞րն է, որ պիտի ինչ-որ հակակրոնական բան գրվի ու վեճեր, կռիվներ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բա իմ նմանի հետ ինչ պիտի անեք: Ես օրինակ մինչև հիմա չեմ պարզել աթեիստ եմ, թե հավատացյալ: Ու համոզված եմ իմ նման լիքը մարդ կա: Ես մկրտված եմ, կինս մկրտված ա, երեխքս մկտված են, բայց եկեղեցով չեմ պսակվել:
Հետո, իմ մոտ տրամադարությունից ա կախված: Եթե մեջս զվարճասեր ու ցինիկ սատանան ա մտել էտ օրը, կարող ա հայհոյեմ բոլոր կրոնավորներին՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին աբեղան, Աստծուն էլ անվանեմ մառազմատիկ ծերուկ, որի անհիմն կապրիզների պատճառով միլիոններով մարդ ա կոտորվել: Իսկ եթե մեջս բարեպաշտ ու հանդուրժող հրեշտակն ա էտ օրը մտել, կարող ա եկեղեցուն համարեմ դարերի ընթացքում մեր ազգային ինքնության ու մշակույթի պահպանման հիմնական երաշխավորներից մեկը, ու հիանալի ճարտարապետության, մշակույթի ու արվեստների խթանողը, մի հատ էլ եկեղեցի գնամ, մոմ վառեմ ու հայր մերը ասեմ:
Մի քիչ էլ թեմայից դուրս գամ էլի: Էս նկարը մի շաբաթ առաջ Aeternitas Urbis-ի Santa Maria Maggiore եկեղեցում եմ արել: Ուրեմն սա Աստվածածնին նվիրված աշխարհի ամենամեծ բազիլիկան ա:
Փողը քցում ես, վիկլուչածելը ճտցնում ես, ու «մոմդ» վառվում ա
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 18.07.2013, 12:43:
Chuk (18.07.2013), Mephistopheles (18.07.2013), Sagittarius (21.07.2013), Sambitbaba (18.07.2013), StrangeLittleGirl (18.07.2013), VisTolog (18.07.2013), Անվերնագիր (19.07.2013), Նաիրուհի (18.07.2013), Ռուֆուս (18.07.2013), Վահե-91 (18.07.2013)
Շատ ե՞մ ուշացել քննարկումից: Նոր տեսա, մտքովս անցավ կարծիք հայտնել:
Անվերնագրի գրառումը կարելի էր ջնջել (տուգանե՞լ, չգիտեմ, ես չէի տուգանի), իսկ թե ինչու է ջնջվել Տրիբունի գրառումը ու դեռ տուգանք տրվել դրա համար, բացարձակ չեմ հասկանում: Ավելին, կարծում եմ, Տրիբունին տրված տուգանքը պիտի անպայմանորեն հանվի. դա բացարձակապես տուգանման ենթակա գրառում չէր:
Chuk (18.07.2013), Sambitbaba (18.07.2013), VisTolog (18.07.2013), Աթեիստ (18.07.2013)
Քննարկմանը երեկվանից հետևեցի, բայց ժամանակ չեղավ գրելու: Տևական ժամանակ ոչ միայն Ակումբում, այլև ընդհանրապես ինտերնետում շատ պասսիվ եմ, բայց անցուդարձին հետևում եմ, ուղղակի չեմ գրում: Բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե բացառության կարգով ես էլ իմ համեստ կածիքն արտահայտեմ որպես «Կրոն» բաժնի դե ֆակտո նախկին մոդերատոր և քիչ, թե շատ ակտիվ անդամ, և իհարկե նաև որպես հոգևորական: Հույս ունեմ, որ կկարողանամ գոնե մի քիչ օգտակար լինել թե բաժնի մոդերատորներին և թե ակումբցիներին:
Ինչ վերաբերում է կոնկրետ թեմային. թեման ժամանակին, երբ դեռ մոդերատոր չէի, իմ խնդրանքով բացել է Ուլուանան՝ մեկ ուրիշ թեմայից որոշ գրառումներ առանձնացնելով և դնելով իմ առաջարկած վերնագիրը: Հետագայում ուրիշ գրառումներ են տեղափոխվել այդ թեմա, որոնց՝ ժամանակագրական հերթականությամբ դասավորվածության արդյունքում, թեմայի հեղինակ է դարձել Ներսեսը: Դա է պատճառը, որ թեման կոնկրետ սահմանում և առաջնորդող գրառում չունի: Չուկն արդեն նշեց, որ թեման շատ է մեծացել և ամեն ինչ խառնվել է իրար, հետևաբար երևի ավելի ճիշտ կլինի փակել թեման և բացել նորը՝ հստակ պահանջներով: Իմ պատկերացմամբ՝ թեմայում է պետք քննարկվեն կրոնին առնչվող այն հարցերը, որոնց քննարկման համար խիստ անհրաժեշտություն չկա առանձին թեմա բացել: Մյուս հարցերը, որոնց վերաբերյալ արդեն կան թեմաներ կամ կարող են ստեղծվել առանձին թեմաներ, պետք է քննարկվեն համապատասխան թեմաներում: Տվյալ թեմայում պետք է բացառվեն ժամանցային, զրուցարանային, կրոնի հետ որևէ կապ չունեցող գրառումները:
Այսքանը այս հարցի վերաբերյալ: Քանի որ երկար գրառումները մի քիչ դժվար է լինում կարդալ, ես էլ սարսափելի հոգնած եմ, մյուս հարցերին կանդրադառնամ ավելի ուշ: Ավել-պակասի համար կներեք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ