Սիրում եմ քո հարցերը, Գալ ջան, և կպատասխանեմ ուրախությամբ: Եվ կարողացածիս չափով: Անմիջապես ասեմ, որ տվածդ հարցը` եթե ոչ ամենադժվարն է, ուրեմն դրանցից է հաստատ: Եվ այդ պատճառով, եկ հենց ամենասկզբից պայմանավորվենք, լա՞վ: Եթե պետք է կարդաս պատասխանս այնպես, ինչպես դուք կարդացիք նկարի ու մեխի պատմությունը, - ավելի լավ կլինի, որ իզուր ժամանակ չծախսես. թող միայն ես լինեմ նիսյա շամանակ վատնողը:
Իսկ եթե ցանկություն ունես լսելու, - ուղղակի բավարարելու համար հետաքրքրությունդ, թե ինչ է, վերջապես, ասածս, - ուրեմն գոնե այն փոքրիկ ժամանակահատվածում, որ կծախսես հիմա պատասխանս կարդալու համար, փորձիր ընդունել... չէ, ուղղակի հնարավոր համարել, ասել. "լավ, ենթադրենք, թե դա էլ կա..." մի խոսքով գոնե մի քանի րոպեով թույլ տուր գոյություն ունենալ մեկ այլ տեսակետի բացի քոնը, և ընկալիր ասածս հենց այդ տեսակետի տրամաբանությունից: Հակառակ դեպքում, իրոք որ, ինչպես ինքդ ասացիր, կդադարես ինձ լուրջ ընդունել: Ու կներես, որ երկար-բարակ եմ գրում, - տվածդ հարցն է պատճառը, քանզի շատ բացատրությունների կարիք ունի:
Գնացի՞նք...
Այո, պատահականություններ չկան: Ամենը, ինչ քո կյանքում պատահոում է քեզ հետ, - կամ ծրագրավորված է նախապես, կամ տեղի է ունենում ինչ-որ մի նոր պատճառով: Հասկանու՛մ ես դու դա քո մտքով թե ոչ, տեսնու՛մ ես թե ոչ, գիտե՛ս այդ մասին թե ոչ, - դա էականորեն չի փոխում ոչինչ:Ասում ես՝ չկա պատահականություն:
Ո՛չ:Այսինքն էս, ու չգիտես ինչի մենակ էս երկրագնդի վրա ապրող 7 միլիարդանոց բնակչության յուրաքանչյուր քայլը, քայլիկը, սկսած ասենք զուգարանում լոբի ուտելուց հետո հոտ հանելուց, վերջացած օրինակ՝ ֆորումում կյանքի ընկեր գտնելով՝ կանխորոշված, վերևից կառավարվող գործողություններն են:
Նախ, վերև-ներքև հասկացություններն աշխատում են միայն մեր` մարդկային, երեքտարածքային մակարդակի վրա: Այնտեղ` քո ասած "վերևում", - այդպիսի հասկացություններ չկան: Բայց սա դեռ հարցիդ պատասխանը չի, սա `էքսկուրսի պե մի բան համարիր...
(Հիմա սկսվում են լրջությունները
Իրականում գոյություն ունի ընդամենը մի բան, որի անունն է` Ամեն Ինչ: Սա` այն Ամբողջականությունն է, որն իր մեջ ամեն ինչ է պարունակում, ընդ որում ոչ միայն ֆիզիկապես արտահայտված ամեն ինչ, այլ թե՛ տեսանելի և թե՛ անտեսանելի Ամեն Ինչ:
Եվ ամեն ինչ այդ Ամեն Ինչի մեջ է. ես, դու, Մեֆը, Չուկը, ծիտը, ծառը, քարը, էն լոբին, որ զուգարանից առաջ կերել էինք, էդ հոտը, որ ուտելուց հետո հանել էինք, էն հաճույքը, որ հանելուց հետո ապրել էինք, - այդ ամենն իմ ասած Ամեն Ինչի մասնիկներն են: Ու ինչ էլ անենք, անգամ եթե նույն զուգարանում ռումբ էլ գցած լինեինք, - անկարող ենք նույնիսկ մի ամենափոքր մասնիկ առանձնացնել այդ Ամեն Ինչից:
Կարող ես այդ Ամեն Ինչին տարբեր անուններ տալ. Աբսոլյուտ, Աստված, Տիեզերք, - ինչ մտքովդ կանցնի: Ես գերադասում եմ կոչել այն Արարիչ, որովհետև, ինչպես ասացի, գոյություն ունի միայն Նա և միայն Նա կարող էր այս ամենն արարել:
Ինչու՞ է այդ ամենն արարել...
Որպեսզի Ինքը կարողանա հասկանալ, թե ինչ ասել է Ամեն Ինչ: Որպեսզի կարողանա հասկանալ և դրա շնորհիվ կարողանա վայելել Իր իմաստը, Իր գիտելիքը, Իր անսահմանությունը, Իր Ամեն Ինչ Լինելը:
Արարիչը կարիք ուներ փորձի:
Իսկ քանի գոյություն չունի ֆիզիկական աշխարհը, փորձի իրականացումն անհնար է: Չէ՞ որ իդեան, գաղափարը` հենց ֆիզիկապես է փորձվում:
Ինչպե՞ս է արարել...
Ամեն Ինչն իրենից առանձնացրեց մի մաս և... ֆիզիկականացրեց այն: Ես ինձ վրա համարձակություն եմ վերցնում այդ ֆիզիկականացված մասը կոչել Աստված: Այո-այո, չէ՞ որ մեր հայերեն բառը հենց այդ էլ ասում է. Աս-տված` Այս-տրվածը:
Գրիգոր Տաթևացին շատ սիրուն ու ռոմանտիկ է պատասխանել այս երկու հարցին. "Աստված (Ամեն Ինչ) բազմացավ մեր մեջ, որպեսզի Իրենով զմայլվի: Մարդու հավես է գալիս կրկնել, ոնց որ երգ լինի...
Ես ավելի հասարակ եմ ասում. Արարիչը դարձավ մենք, որպեսզի փորձով ճանաչի Ինքն Իրեն: Քանզի մենք` միակն ենք Նրա ստեղծած ֆիզիկական աշխարհում, ով կարող է անել այդ, այդ հնարավորությունը միայն մեզ է տրված: Հիշու՞մ ես. "Իր կերպ և նմանությամբ..."
Սա` այն մասին, թե ինչու՛ է արարված ֆիզիկական աշխարհը: Իմ տրամաբանությամբ և իմացածով: Եթե չեմ սխալվում, ավելի հստակ խոսել եմ այս մասին "Ինչու՞ չեկավ Աշխարհի Վերջը" մրցույթային պատմվածքում, չեմ հիշում, կարդացե"լ ես... Ինչևէ, ցանկության դեպքում կարող ես նայել...
Ո՛չ:Ամենակարող ա նա: Առանց իրեն՝ հարց չի լուծվում: Ձեր տանը նկար ա պոկում գցում անգամ, որ հետո դու անբողջ կյանքում յուրահատուկ սրդողածությամբ դա հիշես ու պատմես:
Եթե դու չես կարողանում քեզ միասնական զգալ Ամեն Ինչի հետ ու համարում ես, որ եթե կա ինչ-որ բան, ուրեմն պետք է անպայման մի հատ կեղտոտ բիձու տեսք ունենա, որ նստել էն ասածդ վերևում ու հաճույքով սպասում է, թե երբ է ամեն սխալիդ համար քացով քամակիդ տալու, - դա քո անձնական խնդիրն է:
Բայց նույնիսկ Արարչից առանձնացված լինելու դեպքում էլ Նա թքած ունի, թե դու ինչ ես անում: Կոնկրետ դու` ապրում ես քո կոնկրետ կյանքը` ըստ քո պատկերացման: Ուրեմն բարի եղիր քո հարցերն էլ ինքդ լուծել:
Բայց վստահ եղիր. գոյություն չունի պատիժ: Դա էլ` երեքտարածքային, մարդկային հասկացություն է (շուտով տես. "Հակակրոն և հակաաթեիզմ"): Ամենը, ինչ դու կստանաս` նվեր է: Քո արած գործերի համապատասխան: Եվ նվերներն էլ դու ինքդ ես քեզ տալու, քանզի դու ես քո ամենախիստ դատավորը:
Իսկ Նա...
Նա արդեն տվել է քեզ Իր միակ նվերը, ամենագերագույն նվերը քո կյանքում, որի անունն է. Կամքի Ազատություն: Այսինքն, ստեղծելով քեզ Իր պես Արարիչ, և նվիրելով քեզ Կամքի Ազատություն, - Նա քեզ էլ, Իր պես Ամենակարող է դարձրել. արա կյանքիդ հետ ինչ որ կամենաս, իսկ վերջում հենց ինքդ էլ կբաժանես նվերներդ: Թե ի՞նչ կնվիրես քեզ տատիկին փողոցն անց կացնելու համար, ճանապարհ հարցնող անցորդին սխալ կողմ ուղարկելու համար, դիտմամբ հարևանիդ վրա փռշտալու համար, երեք հազար հոգի փրկելու համար, հինգ հարյուր հոգի սպանելու համար, բարության համար, գողության համար, - ինքդ որոշիր:
Մեզանից ո՞ր մեկի հետևից Նա պետք է հասնի...
Հ.Գ. Իսկ նկարի սրտադող պատմությունը... կհավատաս թե ոչ, քո գործն է իհարկե: Բայց այսքան տարվա մեջ սա` առաջին անգամն էր, որ հիշել ու պատմել եմ: Պատճառն էլ այն էր, որ Լեննոնից խոսք ընկավ...
(Շարունակելի...)
Էջանիշներ