Երկար տատանվելուց հետո որոշեցի թեման բացել այս բաժնում, չնայած գայթակղությունը մեծ էր բացել «Քաղաքականություն» բաժնում:
Թեման էլ ուզում եմ սկսել Հովհաննես Իշխանյանի պատրաստած նյութով.
«Էն Տե Վե» լրատվականի մոտ տեսանյութ է հայտնվել Տվերի դատարանից, որտեղ այսօր ձերբակալել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որին մեղադրում են Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար: Երեկ Հարությունյանը գտնվում էր Բոտկինսկի հիվանդանոցում, սակայն հետաքննության պահանջով, բժիշկները դեղամիջոցների միջոցով հանել են նրան քնից: 46-ամյա տղամարդուն դատարան են տարել չսափրված և կանացի գույնզգույն խալաթով: Նա նստած է ամբաստանյալների համար նախատեսված ճաղերի հետևում ու շատ նիհար է երևում: Նրան շրջապատել են լրագրողները: Բոլոր հարցերին նա պատասխանում է գլուխը տարուբերելով ու փորձում է զսպել արցունքները: Լրատվականը գրում է՝ ամենայն հավանականությամբ նա դեռ շոկային վիճակում գտնվում է: Այսօր նրա նկատմամբ մեղադրանք են ներկայացրել՝ «Երկուսից ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու» համար: Հարությունյանն իր մեղքը չի ընդունել ու խնդրել է դատարանին, որ իրեն ազատ արձակեն: Մոսկվայում հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանն իր բեռնատարով ավոտբուսի էր բախվել, ինչ հետևանքով 18 մարդ էր զոհվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/15/266204/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Բացարձակ մտադիր չեմ արդարացնել Հրաչյային: Ընդհանրապես նման դեպքերում նախընտրում եմ սպասել արդար քննությանը:
Բայց այ հարց է, թե ինչքանով կարելի է վստահել քննության ընթացքին, երբ դատավարությունը սկսվում է մարդուն նսեմացնելով:
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել ինչպես բուն վթարը, այնպես էլ ընթացող դատավարությունը:
Էջանիշներ