User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 52 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարը, դրա հետևանքները

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ ԱԺ նախագահը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է

    ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: ԱԺ նախագահը հույս է հայտնում,որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները:
    www.parliament.am
    Բարև Ձեզ

  2. #47
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խալաթով լուսանկարների հեղինակը panorama.am-ին. Երբ լուսանկարում էի Հ.Հարությունյանին, նա ողջ ընթացքում դեմքը փակում էր ձեռքերով


    Panorama.am-ը զրուցել է «Комсомольксая правда» թերթի լուսանկարիչ և օպերատոր Սերգեյ Շախիջանյանի հետ, ով հեղինակն է Հրաչյա Հարությունյանի դատարանում խալաթով լուսանկարների.

    -Պարոն Շախիջանյան, դատարանից Հրաչյա Հարությունյանի Ձեր լուսանկարները բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին` համոզված եմ տեղյակ եք դրա մասին: Արդյո՞ք սպասելի էր Ձեր համար նման արձագանքը, մասնավորապես Հ.Հարությունյանին խալաթով դատարան տանելու ակցենտավորումը:

    -Անկեղծ ասեմ, բոլոր այս նկարահանումները ինձ հաճույք ու ուրախություն չեն պատճառում, որովհետև նկարահանել մարդուն «վանդակի» մեջ նստած, անկախ այն հանգամանքից նա դատապարտվել է, թե ոչ, իմ կարծիքով սխալ է: Ավելին` ես կարգելեի այս նկարահանումները և կանեի այնպես, ինչպես արվում է ԱՄՆ-ում` եթե մարդը, գտնվելով «վանդակում», չի ցանկանում, որպեսզի նրան նկարահանեն, ապա այդպես էլ լինում է: Ես միշտ վատ զգացումով եմ նման նկարահանումներ կատարում, որովհետև ես ոչ ոստիկան եմ, ոչ էլ հանրություն ու զգում եմ, որ մարդիկ չեն ցանկանում լուսանկարվել այդ պայմաններում, ու ես ինձ անհարմար եմ զգում….

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.07.2013), Sagittarius (18.07.2013), StrangeLittleGirl (18.07.2013), Այբ (18.07.2013)

  4. #48
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ռուս բլոգեր Արթուր Գալեևի բլոգային գրառումը հետաքրքիր կոնտրաստ է ստեղծում ՕՌՏ հեռուստատեսության լրագրողի տոնայնության ու շատ ուրիշների հետ էլ: Ուղղակի հիշենք, իմանանք, որ ամեն ազգի մեջ էլ, ամեն պետությունում էլ կան ամենատարբեր մտածողության մարդիկ:

    Ռուս հայտնի բլոգեր Արթուր Գալեևը անդրադառնում է Հրաչյա Հարությունյանի դեպքին ու գրում. «Ցավալի է: 46 տարեկան տղամարդ: Պատկերացրեք միայն, մի պահ մոռացեք ռուսական կարծրատիպերը, թե ինչպես են կովկասցիները գալիս, թալանում, գողանում, սպանում: Միայն պատկերացրեք, 46 տարեկան, Հրաչյա Հարությունյան: Ի դեպ, գիտե՞ք ինչպես է թարգմանվում նրա անունը` «փայլող աչքերով»: Նա իսկապես շատ կենդանի աչքեր ունի, որ հիմա անընդհատ լաց են լինում:
    Ուրեմն նա 46 տարեկան է, ապրել է, ապրել: Ապրել ինչպես բոլորը, գրեթե ամենահետաքրքիր ու կարևոր տարիներն անցել են: Երեխաներ է ունեցել ` աղջիկ և տղա, տղան մահացել է, ունի թոռնիկ և ծեր հայր:Փող նրանց հաստատ ուղարկել է: Մոր գերեզմանին լացել է, իր հարսանիքին` պարել, այնպես ինչպես բոլորը: Երբեմն ծանրաբեռնել է բեռնատարը: Արգելակներն ինչ-որ պահի չի ստուգել: Իսկ դուք հաճա՞խ եք ստուգում: Դե, հնարավոր է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այնպես, ինչպես ինքը: Նույնիսկ այն, որ հենց ինքը պետք է ստուգեր, հաստատ չէ, մեքենան ախր իրենն էլ չէր: Մեքենայի սեփականատերը տնտեսե՞լ է ու չի՞ ստուգել մեքենան, կամ մեխանիկնե՞րն են որոշել աչքաթող անել, ի՞նչ իմանաս:
    Չէ՞ որ չի ստում Հրաչյան: Տեսանյությում էլ ակնհայտ է` փորձում էր փրկել, այլ ուղղությամբ գնալ: Մի քիչ չհասցրեց, հնարավոր է, ընդամենը 50 մ չհերիքեց: Ինքը կարող էր հերոս դառնալ: Իսկ հիմա կնստեցնեն: Սովորական մարդ, ով այդ առավոտ թեյ էր խմել` մի կտոր հացով, կամ ինչ-որ ազգային ուտելիք կերել, որ հեռավոր ազգականն էր պատրաստել, կամ, ավելի հավանական է, որ ոչինչ չէր կերել, ինքը ախր շտապում էր, ախր փողի կարիք շատ ուներ: Իսկ մի քանի ժամ անց նա սպանեց 18 մարդու, ու հիմա կարող է դատվել մինչև 7-8-9 տարի:
    Նա կոմայի մեջ էր, ուղեղի ցնցում էր ստացել, նրան հանեցին կոմայից և բերեցին դատարան` կնոջ խալաթով, ուրիշի հողաթափերով...
    Նրա որդին էր մահացել մեկ տարի առաջ: Դեռ հայտնի չէ ինչպես է դա եղել: Հրաչյայի եղբոր խոսքերով` բանակում ծառայելու տարիներին: 21 տարեկան էր տղան: Հրաչյան էլ ծառայել է, վիրավորվել կռվում, էլի եղբոր խոսքերով: Իսկ նա եկել էր Ռուսաստան որդու շիրմաքարի համար փող աշխատելու:
    46 տարեկան մարդ: Ցավալի է: Փաստաբանն ասում է, որ անընդհատ լաց է լինում: Մահացածների համար էլ ցավում եմ: Վիրավորվածների մեջ կին կա, ով վթարի ժամանակ կորցրել է ամուսնուն, իսկ 2 տարեկան որդուն հազիվ են փրկել: Այդ 18-ն էլ այնպիսի մարդիկ էին` ինչպես Հրաչյան: Ամեն մեկն իր պատմությամբ: Մի քիչ ավել, մի քիչ պակաս ողբերգական:
    Այդ հայ տղամարդը մեղավոր է: Ոչ այն պատճառով, որ հայ է կամ որ եկվոր է, մեքենայի ղեկին կարող էր մեզանից յուրաքանչյուրի հայրն ու եղբայրը լինել: Ինչու՞մ է մեղավոր, որ ապրե՞լ է ինչպես բոլորս: Ինչպե՞ս այն ընկերության սեփականատերն, ում պատկանում էր "Камаз"-ը, ով դեռ ապրիլին դուրս էր գրել մեքենան, բայց մտածել էր. «Լավ թող դեռ քշեն»: Ինչպես այն ոստիկաննեե՞րը, որ չեն վերցրել Հրաչյայի փաստաթղթերն այդքան խախտումներից հետո, ինչպես այն պատգամաորնե՞րը, որ մի օր որոշում են կայացրել`թույլատրել այլ երկրների վարորդներին մեքենա վարել Ռուսաստանում, իրենց երկրում ստացած վարորդական իրավունքով:Ինչպես այն 18 զոհո՞րն, ովքեր հաճախ նմանատիպ որոշումներ են կայացրել իրենց կյանքում: Ինչպես մենք բոլո՞րս:
    Երբեմն լինում են սարսափելի ողբերգություններ: Օրինակ «Նոր Մոսկվայի» ողբերգությունը: Մենք բոլորս մեծ մարդիկ ենք, այդ ողբերգություններում միշտ լինում է ծայրահեղը: Մենք դրան սովոր ենք, այդպես ընդունված է: Այս անգամ ծայրահեղը կլինի 46-ամյա տղամարդը` «պայծառ աչքերով»:
    Աղբյուր՝ operativ.am
    Ռուսերեն օրիգինալը՝ http://my.kp.ru/wall.do?id=i5108620

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.07.2013), Jarre (18.07.2013), keyboard (18.07.2013), Lílium (22.07.2013), Moonwalker (18.07.2013), Rammstein (18.07.2013), Ruby Rue (18.07.2013), StrangeLittleGirl (19.07.2013), Tig (18.07.2013), yerevanci (19.07.2013), Այբ (18.07.2013), Արամ (18.07.2013), Արէա (19.07.2013), Նաիրուհի (18.07.2013), Ուլուանա (19.07.2013), Ռուֆուս (18.07.2013)

  6. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Ձեզ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (22.07.2013), keyboard (21.07.2013), StrangeLittleGirl (22.07.2013)

  8. #50
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չէի ասի ««լավագույն»» տարբերակն էր
    -- միգուցե՞՝ կարելի էր էտ կողաշրջումը կատարել մինչ խաչմերուկը: Իմ հասկացացով երկրորդային ճանապարհից էր գալիս ու արդեն խաչմերուկից բավականին հեռավորության վրա պիտի հասկացած լիներ որ արգելակները անսարք են
    --- միգուցե՞՝ կարելի էր աջ կողաշրջում անել: Բացառված չի որ հետևանքները ավելի շատ կամ քիչ լինեին
    իսկ էտ մեծ-մեծ մեղադրողները մտածում են, որ կարելի էլ ոչինչ չանել ու նա տարան գնալ՞.... Էլի վարորդը էնքան փորձ ա ունեցել, որ հաստատ էտ ամենավատագույն տարբերակին չի գնացել..
    Փասստն էն ա, որ ոզբերգական պատահար է, անկախ վարորդի ու ուղևորների ազգություններից… Վարորդի «բախտը» էնքանով չբերեց, որ ավտոբուսը սխալ ժամանակ սխալ տեղում հայտնվեց: Եթե ճանապարհը ազատ լիներ ու միայն կողաշրջումով ավարտվեր՝ էտ ժամանկ կասեին՞, որ հայ վարորդը անձնազոհությամբ մեքենան կողաշրջելով կանխեց հետագա ողբերգական վտանգներն ու զոհերը… բուժման ծախսերը կհոգային՞...հերոսի մեդալ կտային՞.... ինչը վարորդի ռուս լինելու դեպքում ամենևին չեմ բացառում...
    Վարորդը տվյալ դեպքում պատասխան պիտի տա ըստ առաջացած իրավիճակի իր կատարած մասնագիտական սխալ գործողությունների համար:Այդպիսիք չլինելու դեպքում, ինչը՞ կարող է վարորդի մեղքը լինել՞՞՞՞՞՞՞՞՞ Համոզված եմ, նորմալ երկրում ու նորմալ փաստաբանի առկայությամբ, եթե ամեն ինչ ճիշտ ու արհեստավարժ է արել, նույնիսկ չի պատժվի:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  9. #51
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաչյա Հարությունյանին «Բուտիրկա»-ից տեղափոխեցին «Մատրոսկայա Տիշինա»

    Պոդոլսկի մերձակայքում 18 զոհի պատճառ դարձած ավտոպատահարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը «Բուտիրկայից» «Մատրոսսկայա տիշինա» է տեղափոխվել, հայտնում է Комсомольская правда-ն:

    Հարությունյանը պահվում էր Բուտիռկայի հոգեբուժական բաժանմունքում, «Մատրոսկայա տիշինա» նա տեղափոխվել է բժիշկների հորդորով: Այնտեղ նա ստացիոնար բուժում կստանա: Հարությունյանի մոտ բարձր ներգանգային ճնշում է, ինչը վթարի հետևանքով ստացված ուղեղի ցնցման հետևանք է:
    Բժկները խորհուրդ են տվել մոտակա մի քանի օրը Հարությունյանին զերծ պահել որևէ մտավոր ծանրաբեռնվածությունից: Քննչական մարմինները, հետևելով հորդորին, մոտակա օրերը կաշխատեն ոչ թե Հարությունյանի, այլ տուժածների հետ:
    աղբյուր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (23.07.2013), Valentina (23.07.2013)

  11. #52
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցազրույց Հրաչյա Հարությունյանի աղջկա հետ:

    Վերջին խմբագրող՝ VisTolog: 02.08.2013, 10:46:


  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.08.2013), Moonwalker (02.08.2013), StrangeLittleGirl (02.08.2013), Ռուֆուս (03.08.2013)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարավային Օսեթիայում տեղի ունեցածը ցեղասպանությու՞ն էր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 09.08.2011, 00:31
  2. Հուլիսի 29-31 Վառվում ենք...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 44
    Վերջինը: 30.07.2011, 23:05
  3. Չեչնիայում տեղի ունեցածը ցեղասպանությո՞ւն էր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 22.04.2010, 17:08
  4. Ահաբեկչություն Մոսկվայում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 29
    Վերջինը: 02.04.2010, 00:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •