Հայ փաստաբանը միջոցներ է փնտրում Մոսկվա հասնելու համար
Զոհվածների քանակով չէ. որ որոշվում է վարորդի մեղավորությունը:
Ցավում եմ կատարվածի համար, սակայն անմարդկային եմ համարում վարորդին նման վիճակում դատարան բերելը և լրատվամիջոցներով ցուցադրելը:
Ինքս ՀՀ Փաստաբանների պալատի անդամ եմ, փաստաբան (տես՝ www.avtovtarner.am): Ավարտել եմ ՌԴ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը, 23 տարի զբաղվել եմ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերի քննությամբ:
Հրաչյա Հարությունյանը ներկայումս գտնվում է հոգեկան ծանր վիճակում: Նրա վարած «Կամազ» ավտոմեքենան ըստ լրատվամիջոցների գտնվել է տեխնիկապես անսարք վիճակում, որն էլ հանդիսացել է վթարի բուն պատճառը, այդ իսկ պատճառով էլ գտնում եմ, որ մեր հայրենակիցը կարիք ունի պրոֆեսիոնալ պաշտպանության:
Ինձ մեծ գումարներ պետք չեն: Եթե կգտնվեն հովանավորներ և ինձ կօգնեն, պատրաստ եմ մեկնել Մոսկվա և սատար կանգնել մեր հայրենակցին:
փաստաբան՝ Ռուբեն Բալոյան.
հեռախոս՝ 091-21-03-06.
Էջանիշներ