User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարը, դրա հետևանքները

  1. #16
    Պատվավոր անդամ ARMbrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.03.2012
    Գրառումներ
    562
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ։

    Աղբյուր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
    Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված...(Գրեյս Հոպպեր)

  2. #17
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անասուն երկիր ա՝ մեծամասամբ ֆանատիկ, հիսուն տարեկան չբարարված կույսի հոգեբանությամբ հասարակությունով: Էս դեպքի մասին դեռ շատ բան չգիտեմ, բայց ընդհանուր առմամբ վերջին շրջանում ռուսական ալիքներ /հատկապես Հանրայինը ալիքը/ դիտելու դժբախտություն եմ ունեցել: The Hunt /Որս/ ֆիլմը տեսե՞լ եք, այ էտ են իրանք, ատելությունը իրանց ուտում ա:

    Իլեգալ իմիգրացիայի մասին հաղորդում ունեին, տաղավար խելոք դեմքերով մարդիկ են էին հավաքվել, հանդիսատեսների առաջին շարք ամբաստանյալների /ճի՞շտ գրեցի բառը/ նման իմիգրանտների էին նստացրել: Եթերով գազ էին տալիս էս խեղճ մարդկանց վրա, հաղորդավարը մունաթով՝ բա ով եք, ինչի եք եկել, ինչ եք անում ստե. առանց որևէ հարգանքի, բարևելու: Այ անասու՛ն, իլեգալ իմիգրացիան քրեական հանցագործություն չի:

    Մեջները մենակ մի ադեկվատ մարդ կար, որ ասում ա՝ ինչ եք ուզում էս մարդկանցից, իրանք իրանց խոդով չեն եկել, ստեղ մեր չինովնիկների ու օլիգարխների մասնակցությամբ ահագին մաֆիա ա գործում, որ էս մարդկանց բերում ա, խաբում, չեն գրանցում, նորմալ պայմնաններ չեն տրամադրում, վերջում էլ առանց վճարել հետ են ուղարկում: Մի խոսքով «քվության նոխազների» հասարակություն ա ու ինչքան Հայաստանը հեռու մնա Ռուսաստանի ազդեցությունից, էնքան լավ:

  3. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.07.2013), Chuk (16.07.2013), Jarre (16.07.2013), melancholia (16.07.2013), Ruby Rue (16.07.2013), StrangeLittleGirl (17.07.2013), Անվերնագիր (16.07.2013), Նաիրուհի (16.07.2013), Ներսես_AM (16.07.2013), Ռուֆուս (16.07.2013), Վիշապ (16.07.2013)

  4. #18
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածեցի էս հարցիդ պատասխանն էլ գտնեմ, մի քիչ քրքրեցի ինտերնետը, մի հատ սենց նկար գտա (նայիր հիվանդի խալաթին).


    Премьер-министр Владимир Путин общается с жертвой теракта в Боткинской больнице 29 марта. (AP / Alexei Nikolsky)

    Աղբյուր՝ bigpicture.ru
    հա, ռուսական ալիքները /պրոպագանդան/ մի հատ էլ օրենք ունի, ամեն ինչի արարիչը Պուտինն ա, ամեն լավ բան արվում ա Պուտինի շնորհիվ, Կուկուշկինա գյուղում հավը ձու ա ածում Պուտինի ազիզ խաթր:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (16.07.2013)

  6. #19
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու վանբշե, խալաթի «սեռը» ի՞նչ կապ ունի: Ով իրավունք ունի ընդհանրապես դեռ մեղքը չապացուցված մարդուն նսեմացնել՝ օրինակ թույլ չտալ դատի գնալուց իրա նորմալ հագուստը գոնե հագնել: Նույնիսկ մեղքը ապացուցելու դեպքում «նսեմացնելը» քրեական պատիժ չի համարվում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.07.2013)

  8. #20
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի օմբուդսմենը հայ վարորդի հարցով դիմել է իր ռուս գործընկերոջը

    16 July 2013 10:05:36


    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
    Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:

    Հայտնելով իր ցավակցությունը 18 անմեղ մարդկանց մահվան կապակցության, Անդրեասյանը գրել է․ -«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ: Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում»:

    «Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են»,- ասված է մարդու իրավունքների պաշտպանի գրությունում:

    Կարեն Անդրեասյանը իր ռուս պաշտոնակցին խնդրում է ուսումնասիրել Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հարությունյանին օգնություն տրամադրելուն:
    http://www.azatutyun.am/A/25047489.html

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (16.07.2013), StrangeLittleGirl (17.07.2013), Tig (17.07.2013)

  10. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող եք վստահ լինել, որ մեղադրյալը նստելու է, եթե նույնիսկ օբյեկտիվորեն վարորդը մեղք չի ունեցել, կամ հնարավորություն չի ունեցել կանխելու վթարը` միևնույնն է նստելու է, քանի որ հասարակական հնչեղություն ստացած գործա... նման դեպքերում նստում են:
    Բարև Ձեզ

  11. #22
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենավտանգավոր ռուս մանյակին, եթե դատեին, հաստատ ռուսները էսպես չէին ստորացնի:

  12. #23
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    В ходе судебного заседания Арутюнян прибегал к услугам переводчика, поскольку якобы лишь отчасти понимает русский язык.
    Читайте подробнее на Forbes.ru: http://www.forbes.ru/news/242209-adv...henskom-halate

    Չէ, ընդհանրապես զզվանք չկա...

  13. #24
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Читайте подробнее на Forbes.ru: http://www.forbes.ru/news/242209-adv...henskom-halate

    Չէ, ընդհանրապես զզվանք չկա...
    էտ նույն հոդվածից՝

    Причиной ДТП стало нарушение правил дорожного движения водителем грузовика: он выехал с второстепенной дороги и не пропустил автобус.
    Читайте подробнее на Forbes.ru: http://www.forbes.ru/news/242209-adv...henskom-halate
    կա՛մ էս սայթը իրա վրա ա վերցնում քննչական եզրակացություն անելու գործը, կամ էլ Քննչական մարմինը արդեն պաշտոնապես ապացուցված ա համարվում, որ արգելակների խափանում տեղի չի ունեցել:

  14. #25
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ժող, ինչ մեղք ա

  15. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.07.2013), CactuSoul (16.07.2013), Jarre (16.07.2013), keyboard (16.07.2013), Lílium (17.07.2013), StrangeLittleGirl (17.07.2013), Tig (17.07.2013), VisTolog (17.07.2013), Արէա (17.07.2013), Նաիրուհի (16.07.2013), Ուլուանա (16.07.2013), Տրիբուն (17.07.2013)

  16. #26
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.07.2013), keyboard (16.07.2013), Աթեիստ (16.07.2013)

  18. #27
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 55807 ես չգիտեմ որքանով եմ հնարում,բայց ակնհայտ է, որ մարդու հագին կանացի խալաթ է ու որ մարդ շոկի մեջ է...
    Էս խեղճ մարդուն նայելով, ինձ թվում է, թե մեր երկրին են խալաթ հագցրել ու ծաղրում են:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (16.07.2013), Lusntag Lusine (16.07.2013), melancholia (16.07.2013), StrangeLittleGirl (17.07.2013), Վոլտերա (18.07.2013), Տրիբուն (17.07.2013)

  20. #28
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս հաղորդման հաղորդավարը ռասիսիտ վիժվածք ա, էս հաղորդումն էլ հատուկ նկարել են վերքի վրա աղ լցնեն, որ էլի սկսեն հայերին կոտորել

  21. #29
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հաղորդավարը ակնհայտ պատվերը ստացել էր, իրա գործն անում էր, բայց դզում ա, որ ադեկվատ ռուսները կուլ չեն գնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.07.2013), Արէա (17.07.2013)

  23. #30
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանացի խալաթը հանդիսացավ առիթ, որ մենք նորից իրար գլխի հավաքվենք: Ես համոզված եմ, որ եթե այդպիսի բացահայտ լկտի վերաբերմունք չլիներ, և մեր հասարակությունն էլ բուռն չարձագանքեր, ոչ ՄԻՊ-ը նամակ կգրեր իր պաշտոնակցին, ոչ ԱԳՆ-ը կփորձեր փաստաբաններ ու թարգմանիչներ տրամադրել...

    Երեկ գիշեր, երբ կարդացի այս դեպքի մասին` հենց այդ խալաթով նկարի ներքո, զայրույթիս սահման չկար. մեկ այն պատճառով, որ իմ քաղաքացու, իմ հայրենակցի հետ այսպես են վարվում, մյուսն էլ այն պատճառով, որ իմ երկիրը աշխատանք չի տալիս բոլորին, և շատերը ստիպված են արտագնա աշխատանքի մեկնել` ենթարկվելով տարատեսակ ստորացումների: Այս քայլով Ռուսաստանը մի քանի քայլ էլ մեզանից հեռացավ, սա անհետևանք չի մնալու: Եթե իշխանությունը հասկանալի պատճառներով սա բացահայտ չի քաղաքականացնում, հասարակությունը իր հետևությունները բացահայտ է անում:

    Նոր ինչքան լուր կար` այսօրվա իրադարձությունների մասին, կարդում էի ու ներքուստ հպարտանում, որ գոնե նման դեպքերում մենք զարթնում ենք: Հիմա էդ մարդու համար շատ կարևոր ա իր մեջքին զգալ հայերի աջակցությունը, իր պետության աջակցությունը, շատ կարևոր ա:

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.07.2013), CactuSoul (17.07.2013), keyboard (17.07.2013), Lílium (17.07.2013), StrangeLittleGirl (17.07.2013), Vaio (17.07.2013), Աթեիստ (17.07.2013), Արէա (17.07.2013), Ուլուանա (17.07.2013), Տրիբուն (17.07.2013)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարավային Օսեթիայում տեղի ունեցածը ցեղասպանությու՞ն էր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 09.08.2011, 00:31
  2. Հուլիսի 29-31 Վառվում ենք...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 44
    Վերջինը: 30.07.2011, 23:05
  3. Չեչնիայում տեղի ունեցածը ցեղասպանությո՞ւն էր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 22.04.2010, 17:08
  4. Ահաբեկչություն Մոսկվայում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 29
    Վերջինը: 02.04.2010, 00:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •