Վերջերս շատ եմ հանդիպում զանազան կայքերում քննարկվող բավական «արդյունավետ» դիետաների: Ավելին՝ մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկը զանգել, հարցնում էր, թե ինչի մեջ շատ սպիտակուց կա, որովհետև ուզում էր սիրուն մկաններ «աճեցնել», հույս ուներ, որ սպիտակուց ուտելով հարցը կլուծվի: Մի քիչ առաջ էլ նույն հարցը, բայց վիտամին B12 չարաշահելու տեսքով բարձրացվել էր հարցերի բժիշկներին թեմայում: Դրա համար որոշեցի առանձին թեմա բացել ու մատնանշել բոլոր սխալ քայլերը, որոնք հայ ժողովուրդը (անկախ սեռից) անում է հանուն արտաքին տեսքի:
Ամենամեծ սխալը սկսվում է նրանից, որ բոլորն ուզում են հեշտ ձևով, այսինքն՝ որևէ բան ուտել կամ չուտելով հասնել իրենց երազած տեսքին: Էդպիսի բան չի լինում, հարգելինե՛րս: Եթե սիրուն մկաններ ու կազմվածք եք ուզում, պետք է անպայման քրտնեք, սպորտով զբաղվեք: Սպորտդահլիճները թա՞նկ են: Ուրեմն ինքնուրույն մարզվեք:
Չի կարելի հանուն նիհարելու միզամուղներ խմել. դա ձեզ էն աշխարհ կուղարկի, ու դա ասում եմ ամենայն լրջությամբ:
Չի կարելի ընդհանրապես որևէ դեղ խմել նիհարելու և/կամ մկաններ ձեռք բերելու համար
Չի կարելի խիստ դիետաների նստել, ինչպիսին է միայն մածունով կամ նման այլ ցածր կալորիական սննդով սահմանափակվելը. նախ օրգանիզմն եք շարքից հանում, երկրորդ հենց դադարեցնեք դիետան, նորից նույն ճարպիկները հետ են գալու:
Ավելի լավ է՝ ճիշտ ու նորմալ սնվեք, այն է՝ զտված ածխաջրեր (հաց, շաքարեղեն), հագեցած ճարպեր (մսի, կարագի ճարպը) հնարավորինս քիչ օգտագործեք, ավելի շատ մրգեր ու բանջարեղեն կերեք: Էդպես և՛ առողջ կլինեք, և՛ ձեր ուզած տեսքը կունենաք:
Հ.Գ. Չնայած մի քիչ ասացի՝ ինչ պետք է անել, բայց ուզում եմ, որ թեման կենտրոնացած լինի չի կարելիների վրա, որովհետև ըստ էության բոլորն էլ գիտեն, որ սպորտը լավ է, բայց շատերը չգիտեն, որ միզամուղը լավ չէ: Էնպես որ, նմանատիպ օրինակներ ինչքան հիշեք, գրեք այս թեմայում:
Էջանիշներ