Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
StrangeLittleGirl, որպես մասնագետի մի բան հարցնեմ: Ալկոհոլի ազդեցության մասին հակասական կարծիքներ եմ լսել/կարդացել: Մեկը ասում է, որ նույնիսկ մի գրամ ալկոհոլը երկար ժամանակով արգելակում է նյութափոխանակությունը, և օրգանիզմը սկսում է էներգիա ստանալու համար այրել մկանները` ձեռք չտալով ճարպերին: Մյուսը ասում է, որ մի բաժակ գինուց կամ գարեջրից ոչ մի վնաս չկա և դեռ մի բան էլ օգուտ կա: Որտե՞ղ է ճշմարտությունը
Անկեղծ ասած, մանրամասն չգիտեմ: Մենակ էն գիտեմ, որ ալկոհոլը նպաստում ա ճարպակալմանը, նույնիսկ մի գրամը: Իսկ թե կոնկրետ մկաններին ինչ ա անում, չեմ կարող ասել, բայց դե տրամաբանորեն ճարպակալող մարդը չի կարող լավ մկաններ ունենալ: