Ընտանիքով ուզում ենք գնալ Վրաստան(ծովափ) հանգստանալու,փնտրում ենք հանգիստ,ոչ մարդաշատ ու ֆինանսապես մատչելի վայր:Ամենափոքրս 1 տարեկան է:Կանխավ շնորհակալ եմ խորհուրդների համար:
Ընտանիքով ուզում ենք գնալ Վրաստան(ծովափ) հանգստանալու,փնտրում ենք հանգիստ,ոչ մարդաշատ ու ֆինանսապես մատչելի վայր:Ամենափոքրս 1 տարեկան է:Կանխավ շնորհակալ եմ խորհուրդների համար:
Որքան տեղյակ եմ Վրաստանում հիմա կարմրուկի համաճարակ է, խորհուրդ կտամ ճշտեք համաճարակի լրջությունը նոր ընտրություն կատարեք հանգստավայրի հետ կապված…
http://kobuleti.hol.es/ այստեղ ինձ թվում է հարմար բան կգտնեք
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Ընդհանրապես դեպի թուրքիայի սահման ընկած լողափերն են համեմատաբար սակավամարդ ու ասում են ջուրն էլ էդ մասում ավելի մաքուր է (Սարպի, Քվարիատի, Գոնիո), բայց գները համեմատած Քոբուլեթիի հետ ավելի թանկ են: Եթե ես երբևէ կրկին որոշեմ Աջարիայում հանգստանալ, ապա կգնամ Ուռեկի, քանի որ միակ ափն ա ուր ավազ կա, չնայած, որ երևի բավական մարդաշատ ա ու երևի Քվարիաթիի համեմատ ոչ այնքան մաքուր ջրով:
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ Վրաստանում կարմուկի համաճարակ չկա
Հ.Գ. էն նախորդ տարիներին էլ մեզ համոզում էին, թե ջուրը վարակ է բերել ու բոլոր հայերը ու հանգստացողները հետ գալւոն պես կամ հենց տեղում հիվանդանոց են պառկել, ես ինքս ջերմել եմ այնտեղ գտնվելու ընթացքում, բայց դա ջրի հետ կապելը առնվազն անհեթեթություն է, ջուրը առհասարակ չեմ մտել ու այնտեղից ջուր չեմ խմել ծորակներից: Այնպես որ, եթե անգամ որևէ հիվանդություն էլ կա, դա ոչ Վրաստանի, ոչ էլ առավելևս ծովի հետ կապել չի կարելի, մարդիկ հենտները ստեիղց ուտելիք են տանում, օրերով հոտացնում են էդ շոգին, հետո ժմոտությունները բռնում ա ուտում թունավորվում են, ասում են գնացինք Վրաստան թունավորվանք:
Տնից դուրս մի եկեք ժողովուրդ կարողա թունավոր անձրև գա վարակվեք
Վերջին խմբագրող՝ keyboard: 15.07.2013, 23:32:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ