User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Հ. Ջ. Ուելս

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հ. Ջ. Ուելս

    Երևի շատերիդ տանը կա արկածային գրադարան շարքը, ու եթե նույնիսկ չեք կարդացել, հաստատ նկատած կլինեք «Անտեսանելի մարդը» վերնագիրը:

    Ի՞նչ մեղքս թաքցնեմ: Փոքր ժամանակ էդ շարքից շատ քիչ գրքեր եմ կարդացել (հա, ես ահավոր սարսափում էի էդպիսի պատմություններից, «Գանձերի կղզին» վախից կիսատ եմ թողել), ու կյանքում մտքովս չէր անցնի, որ էս տարիքում մեկ էլ նորից կսկսեմ նման գրքեր կարդալ: Ու երևի լավ եմ արել, որ Ուելս փոքր ժամանակ չեմ կարդացել, որովհետև ինքը մեծերի գրող ա: Արդեն վերջացրել եմ «Դոկտոր Մորոյի կղզին», հիմա էլ «Անտեսանելի մարդն» եմ կարդում: Երկուսն էլ հզոր գործեր են, ու էդ վառ, ֆանտաստիկ պատմությունների ենթատեքստերն ուղղակի սպանում են: Չնայած Ուելս կարդում եմ որպես Կուրսերայի դասընթացի առաջադրանք, բայց երևի դասընթացից հետո էլ մի քանի գործ կկարդամ:

    Դուք ի՞նչ կասեք:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.07.2013), Jarre (13.07.2013), Ruby Rue (12.07.2013), Վոլտերա (12.07.2013)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրածս գրողներից ա Ուելսը:
    Իր գործերից առաջինը «Անտեսանելի Մարդն» եմ կարդացել: Մինչ այդ էլ ալբինոսների նկատմամբ թուլություն ունեի, իսկ գիրքը կարդալով, Գրիֆֆին կերպարին շա՜տ սիրեցի, ու ինքը ինձ համար իդեալական ալբինոսի կերպար դարձավ: Բավականին փոքր տարիքում էի կարդում ու լուրջ մտածում էի, որ եթե իմ մազերն ու աչքերը շագանակագույն են, ուրեմն ես անտեսանելի դառնալու ոչ մի շանս չունեմ:
    Հետո «Ժամանակի մեքենա»-ն կարդացի: Անվանումից շա՜տ մեծ սպասելիքներ ունեի, բայց ըստ իս բավականին թույլ գործ է: Եթե ուրիշ մեկը լիներ, միգուցե էսքան խիստ չլինեի, բայց «Անտեսանելի Մարդու», «Դոկտոր Մորոյի կղզու» ու մնացած գործերի կողքին շատ չի երևում:
    Հա, «Դոկտոր Մորոյի կղզին» էլ եմ շա՜տ սիրում: Իսկը գիշերը, վերմակի տակ ֆանարիկի լույսով կարդալու գիրք է:
    Պատմվածքներից մի քանիսն էլ են տպավորվել, օրինակ «Կախարդական կրպակը», «Անտեսանելի դուռը» և այլն...
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 12.07.2013, 16:39:


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.07.2013), StrangeLittleGirl (12.07.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կույրերի երկիր պատմվածքն ի՜նչ լավն էր:
    Ուֆ, մարդ սենց բաներ պիտի կարդա, թե չէ էս ժամանակակիցները չես ջոկում ինչ են ուզում ասել, ու քեզ էշացած ես զգում իրանց կարդալիս:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (16.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •