Երեկ աչքովս մարմնի խնամքի միջոցներ արտադրողի մի էջ ընկավ։ Մի քանի նկարի մեկնաբանությունների մեջ տեսա «գլինաներ» բառը (հայատառ), մի քիչ ուղեղիս զոռ տվեցի ու գլխի ընկա․ երևի կավ նկատի ունեն։ Մեկնաբանություն թողեցի, հարցրի՝ արդյոք ճիշտ եմ հասկացել։ Տրանսլիտով պատասխանեցին, որ այո։ Գրեցի՝ բա ինչո՞ւ միանգամից էդպես չեք գրել, կամ գոնե ռուսերեն գրեիք։ Նորից տրանսլիտով շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ կուղղեն։
Անձնական հաղորդագրություն ուղարկեցի՝ փորձելով հնարավորինս մատչելի ու մեղմ ձևով բացատրել, որ տրանսլիտով հրապարակային էջում բան գրելով՝ անլրջացնում են իրենց արած գործը։ Պատասխանը զավեշտալի էր․ մոտավոր էսպիսի բան է ասում (էլի տրանսլիտով)՝ «ազնիվ խոսք՝ translate չեմ օգտագործել, ուղղակի էդ բառը հայերեն չգիտեի»։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Բացատրեցի՝ տրանսլիտն ինչ է։ Էլ արձագանք չեմ ստացել։
Էջանիշներ