impression
Լիլ, անիմաստ ա տրանսլիտով գրողներին շուտով նեկրոֆիլների պես են վերաբերվելու ու հատուկ օրենք են սահմանելու:
Հենց տրանսլիտով գրես` мужчин кастрировать а женщин утопить.![]()
impression
Լիլ, անիմաստ ա տրանսլիտով գրողներին շուտով նեկրոֆիլների պես են վերաբերվելու ու հատուկ օրենք են սահմանելու:
Հենց տրանսլիտով գրես` мужчин кастрировать а женщин утопить.![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 06.07.2013, 17:59:
Ժամանակին մի ինտերնետ ակումբ էի սպասարկում (խնդիրների ժամանակ կանչում էին)։
Պայման էի դրեի. իմ ներսում եղած պահին չպիտի ծխեն, ու չպիտի հնչի հունա-արաբա-«հայկական» (տվյալ դեպքում ռաբիզ) երաժշտություն։ Այսինքն օգտվում էի էն փաստից, որ էդ մարդկանց ինձանից ինչ որ բան ա պետք, ու ես կարամ իրանց ինչ որ բան ստիպեմ։
Հիմա ինձ որ ՖԲ-ով գրում են, շատ հաճախ, որտև ինչ որ բան են ուզելու։ Եթե գրած ա լրիվ մեծատառերով, պարզապես կանտեսեմ։ Տրանսլիտի դեպքում նայում եմ, եթե հեռախոսով ա, չեմ պնդի, բայց կոմպով գրողներին կամաց-կամաց կստիպեմ։
Կամ ես պետք ա լարվեմ, որ տրանսլիտը կարդամ, կամ ինքը՝ որ հայաատռ գրի։ Ես նախընտրում եմ երկրորդը ։)
Հ.Գ.
Ի դեպ, ես վաղուց սմայլիկներ դնելուց օգտվում եմ հայերեն վերջակետից (առանց alt+shift անելու), ոչ թե լատինական երկու կետից, դրա համար իմ գրածները նկարն չեն դառնում, բայց դե ես էլ ամեն անգամ լեզուն չեմ փոխում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
CactuSoul (10.07.2013), Chuk (06.07.2013), Moonwalker (06.07.2013), StrangeLittleGirl (06.07.2013), Նաիրուհի (06.07.2013)
Արտ, հա, որ ֆբ-ով ինձ լատինատառ գրում էին, թե՝ էսինչը կլայքե՞ս, ասում էի՝ իմ կոմպը լատինատառ չի կարդում, հաջորդ վայրկյանին խելոք-խելոք հայատառ էին գրում: Բայց արի ու տես, երբ նույն բանն ասում էի նկարի տակ քոմենթողին, ինքը հանկարծ հիշում էր, որ իրա կոմպով տեխնիկապես հնարավոր չի հայատառ գրելը:
Կար նենց ժամանակ, որ անգամ KDWin-ով էր անհնար: Մեր կոմպը շա՜տ հին էր, windows98-ից ավելի նոր օպերացիոն համակարգով չէր աշխատում, իսկ 98-ին հազիվ համոզում էինք, որ հայատառը քառակուսիներ ցույց չտա, ու՜ր մնաց գրել կարողանանք: Բայց դե գրում էինք: Մտնում էինք հայերեն.ամ, գրում տեքստը քոփի-փեսթ անում ուրիշ տեղ: Դրա համար հիմա որ չեն ասում՝ տեխնիկապես հնարավոր չի, սիրտս վատանում ա: Ախր ո՞նց հնարավոր չի:
Ասածը էս ա՝ ես ուզում եմ լինել 80 տարեկան թոշակառու տատիկ, ով ALT+Shift անելով կարա իրա թոռնիկին հայատառ նամակ գրել, առանց նոր layout պատրաստելու կամ տեղադրելու:
Ոչ թե ամեն գրառման տակ հավելում գրի, թե ինչու ա տրանսլիտով գրում, որ տրանսլիտաֆոբների քլունգը գլխին չիջնի:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.07.2013, 19:15:
Մոդերատորական. հայերեն ստեղնաշարի վերաբերյալ տեխնիկական հարցեր պարզաբանող գրառումները տեղափոխվել են ավելի համապատասխան թեմա՝ «Ինչպե՞ս գրել հայերեն»։ Խնդրում եմ այդ թեմայով քննարկումները շարունակել նշված թեմայում։ Այս թեմայի քննարկման նյութն այլ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
keyboard (06.07.2013)
1. Եթե մեծ մասը գրում է լատինատառ, ավելի հեշտ է ընդհանուր հոսքին միանալը:
Իմ կարծիքով՝ սա առաջին պատճառն է: Օրինակ՝ երբ դեռ մի քանի տարի առաջ ծանոթներիցս մեկը հայատառ էր գրում, բոլորի համար սենսացիոն բան էր, ավելի կոնկրետ՝ ծիծաղելի, դոձիկի տեղ էին դնում
2. Ավելի հարմար է, լեզու փոխելու կարիք չկա: Լեզուն փոխելն էլ մի քանի վայրկյան դաժանագին աշխատանք կպահանջի, վիձիծե լի:
Հետևանքները շատ են ու բացասական..
1. Թեկուզ և էն, որ աղավաղում ենք մեր լեզուն: Փորձեք գրել Ձեր բառը տրանսլիտով (դզե՞ր) կամ Ճ տառը և այլն..
Իհարկե սրա տակ ավելի վատ բաներ կան..
2. Գլոբալացման անմիջական հետևանքներից մեկն է.
<<Մենք բոլորս մի հատ ենք, երկրներ գոյություն չունեն, ազգեր գոյություն չունեն, հետևաբար ընդհանուր կլինի և մեր լեզուն, գիրը>>:
ՀՀ պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ Է: ՀԱՅ մարդը գրում է ՀԱՅԵՐԵՆ:
Ես ինքս գրել ու գրելու եմ Հայերեն: Լատինատառ բոլոր երևույթները վաղուց հեռացված են իմ Լրահոսից, որոհետև դրանք աչքիս համար մեղմ ասած տհաճ են:
Վը սամի րիշայեծե կակ պիսած: Նո յեսլի վը պիշիծե տրանսլիտըմ, տո ձելըյըծը շտօ-տը պրիմեռնը տակօե ս նաշիմ յազըկոմ: Դա պռասծիտ Մաշտոց վսոխ վաս, Ամինյ:
Երկար բարակ գրելուս համար ներողություն: Հարգանքներով՝ Նարինէ![]()
Ուշացել ես, Հով: Պատահակա զուգադիպությամբ սրանից դեռ 6 տարի առաջ գրանցվել ես մի ֆորումում, որտեղ էդ ասածդ հատուկ օրենքը սահմանված ա:
Ու էլի հետաքրքիր զուգադիպությամբ պարզվել ա, որ հերիք ա օրենքով սահմանված լինի, որ հայատառ գրելը հնարավոր դառնում ա: Էս ընթացքում քիչ չեն եղել մարդիկ, ովքեր մտել ու հայտարարել են, որ հարմար չի հայատառ գրելը, սկսել են տրանսլիտով գրել, իսկ հետո սահուն ու սիրուն հարկադրված հայատառ են գրել: Ու պատկերացրու, որ շատ քչերն են եղել, որ էդպես էլ չեն կարողացել հայատառին վարժվել կամ չեն ուզել, մինչև վերջ պադոշություն են արել:
հ.գ. Պադոշ բառն էլ հայատառ գրելը լրիվ նորմալ ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (10.07.2013), keyboard (07.07.2013), StrangeLittleGirl (07.07.2013)
Ստեղ մի հատ հետաքրքիր տեղ ենք հասնում, Լիլ:
Ուրեմն գալիս ենք նրան, որ եթե դու գրեիր հայատառ ու գրեիր «տապոռ» (ի դեպ ես հենց թեկուզ նույն «տապոռ» բառն օգտագործում եմ), գրած կլինեիր ոչ ավել, ոչ պակաս տրանսլիտով
Այլ կերպ ասած՝ հայերեն տառերով այլ լեզվով բառ, տրանսլիտ:
Լիլ, ես լրիվ ընկալում եմ էդ անսովորության պահը, բայց նույնքան էլ վստահ եմ, որ եթե մի քանի անգամ էդ քո ասած բառերը հայատառ գրես, օգտագործես, ակամա քո համար սովորական կդառնա: Նատուռի թե սխալ եմ, ասում, Լիլ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
չգիտեմ, իմ համար հայատառ գրելը մանավանդ չատում, դե հիմա մենակ որոշ մարդկանց հետ չատ անելիս եմ միայն տրանսլիտ օգտագործում, հա, հայատառ գրելը շատ ինտիմ բան ա, համբուրվելու նման
պիտի էդ մարդը եսիմ ինչ կարգի հոգուս մեջ մտած լինի, որ հայատառ կարողանամ ուզածս ասել
ոնց որ ոտանավոր գրելը
չեմ կարող բացատրել երևի թե
ի դեպ, տրանսլիտով լրիվ օկ ա գրել՝ չեմ կարա, իսկ հայատառ որ ուզում եմ գրել չեմ կարա, մտածում եմ՝ այ անգրագետ ապուշ, չեմ կարա չի, չեմ կարող ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
keyboard (07.07.2013)
Հետաքրքիր ա, օրինակ ես խնդիր չունեմ այսպես ասած ոչ պաշտոնական տեղերում «չեմ կարա» գրելու մեջ: Բայց լրիվ հասկանում եմ ասածդ:
Ամեն դեպքում չատով երկու հոգու շփման դեպքում էդ երկու հոգին են որոշում, թե իրենց ոնց է հարմար, ոնց են ուզում: Ոնց որ ասենք երկու հոգի իրար հետ զրուցում են, մեկը գտնում ա, որ ինչքան կարող ա ժարգնով պետք ա խոսի: Դիմացինի համար էդ նորմալ ա լինում, լսում ա, նորմալ չի լինում, ասում ա, կներես, ես գնացի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (07.07.2013), Աթեիստ (06.07.2013), Ուլուանա (06.07.2013)
Նայեք, ես էս պահին ընկերուհիներիցս մեկի հետ չաթվում եմ: Ինքը հայատառի չի անցնում ու չի անցնում: Աշխարհի բոլոր մեթոդները փորձել եմ ընդհուպ մինչև ֆեյսբուքում ընկերներիցս հեռացնելը: Էլի չի օգնել: Մի երկու անգամ գրել ա, հետո նորից անցել տրանսլիտի, ընդ որում՝ բավական հաճախ ասում էր, թե հեռախոսով ա, որ ես էլ տրանսլիտով գրեմ, որ կարողանա կարդալ:
Ի վերջո, կոմպոմիսի գնացի. թույլ եմ տալիս, որ ինքը տրանսլիտով գրի, բայց երբ նույնն ինձնից ա պահանջում, սիրուն գրում եմ, որ կարա գրածս ավելի ուշ կարդա, երբ կոմպով կմտնի:
Բայց որ ձևն ասեք իրան դարձի բերելու, էնքան երջանիկ կլինեմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ