Դե մարդկանց հետ շփվում ենք, երբ ընդհանուր ինչ-որ բաներ ենք ունենում իրանց հետո, շփման եզրեր: Ես չգիտեմ՝ ով ինչ որակումներ ա տվել, բայց ինտերնետում, վիրտուալ շփման մեջ շփման եզր կարա լինի նաև մեսրոպատառ գրել-չգրելը, որովհետև եթե ինձ դժվար ա կարդալ ոչ մեսրոպատառ հայերենը, ես չեմ ուզում դա կարդալ: Ինտերնետից դուրս նույն մարդու հետ կարող եմ շփվել ավելի շատ, քան ցանկացած որևէ մեկի, որովհետև ինքն իմ հին, լավ ընկերն է, եղբայրն է, ազգականն է, ու ուրիշ մարդկանց հետ առօրյա շփման մեջ ես էդքան ընդհանրություններ չունեմ:
Երբ ես առաջին անգամ օնլայն պետք է նամակ գրեի իմ դասախոսին, ում չէի տեսել, միայն լսել էի իր մասին ու էնպես էր, որ առաջիկա 2 տարում վիրտուալ պետք է շփվեինք, մեյլ բացեցի՝ ավանդական հայկական անունով, այսինքն՝ անունս ու կպած՝ ջան, լատինատառ գրեցի, որ ես եմ էն ուսանողը, ում հետ պիտի աշխատեք: Սա իմ առաջին առնչություններից էր ինտերնետի հետ, պատկերացնում եմ էդ կինը ինչ շոկ ապրեց, բայց ինձ պատասխանեց, որ գրածս լատինատառ տեքստը չի կարողացել վերծանել, ինչպես նաև էլեկտրոնային հասցես իրեն տարակուսանքի մեջ է գցել, ընդ որում՝ ինքը ռուսախոս էր, բայց գրում էր գրագետ մեսրոպատառ հայերենով: Ես խայտառակված էի, առաջին տպավորության մարտը տանուլ էի տվել: Իհարկե դրանից հետո հնարավորինս խուսափում եմ լատինատառից, մանավանդ հրապարակային, չատով՝ մեկ-մեկ, եթե ուղղակի մի հարց եմ ճշտում, բայց դա էլ ա սխալ: Հետո արդեն կարող էի գլուխ գովալ, որ ինտերնետում իմ գրած առաջին նախադասությունը հայատառ ա եղել, որովհետև հրապարակային իրոք էդպես ա եղել: Մեսրոպատառ տեքստերով կարողացա դասախոսիս մոտ վարկանիշս վերականգնել, մենք ոչ միայն այդ երկու տարին իրար հետ աշխատեցինք, այլ հետո ևս 4 տարի:
Մեսրոպատառը պետք ա քարոզել, այո, երբեմն նաև սուր որակումներով, Մեսրոպ Մաշտոցը հենց էնպես չի ստեղծել էս տառերը՝ աշխարհի ամենասիրուն տառերը, էն ժամանակ էլ հունարենի տառերը կային էլի: Բոլորս էլ գիտենք, որ տեղ ա եկել, էս տառերը մեզ համար սրին են փոխարինել, մենք շատ բան չունենք գլուխ գովալու, իսկ ունեցածն էլ էս տառերով ա գրած: Ամեն մի լատինատառ գրել քոռացնում ա մեր սուրը: Ինձ տենց ա թվում:
Տղա ունենալը կապ չունի, keyboard ջան, ես ոչ տղա ունեմ, ոչ աղջիկ, ոչ ծառ եմ տնկում, ոչ տուն եմ կառուցել (մեղա-մեղա), ոչ ծխելն էլ կարում թողնել, այ սպորտով զբաղվում եմ, պրոֆեսիոնալ բուքրիդեր եմ
Ուղղակի մեսրոպատառ գրելը կարևոր է, դրա համար էլ մարդիկ տենց պաշտպանում են:
Էջանիշներ