User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Տրանսլիտ. պատճառները, նպատակահարմարությունն ու հետևանքները

  1. #16
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ հեչ չեմ սիրում, որ հայատառ գրելը հայրենասիրության հետ են կապում։ Չէ, ընդամենը տարրական հարգանք է գրածդ կարդացողի նկատմամբ։ Ոնց որ ուղղագրությունն ու կետադրությունը։ Մի ծանոթ ունեմ, ստորակետներ բացարձակապես չի դնում։ Իր երկար գրառումները ես չեմ կարդում, որովհետև սովորականից ավելի ջանք պիտի գործադրեմ։ Իրենից ավելի քիչ ջանք կպահանջվեր գրածը նորմալ կետադրել։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.07.2013), StrangeLittleGirl (04.07.2013), Tig (03.07.2013), Աթեիստ (03.07.2013), Հայկօ (07.07.2013), Ձայնալար (03.07.2013), Շինարար (03.07.2013)

  3. #17
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնը չի։ Բացի նշածդ պատճառից, զուտ կարդալու համար էլ ավելի տհաճ ու դժվարընթեռնելի ա՝ պայմանավորված հայերենի ու ռուսերենի հնչյունական տարբերություններով։ Լատինատառը կիրիլատառի համեմատ դեռ ավելի ճիշտ ա արտահայտում հայերենի հնչյունները։ Կիրիլատառով լրիվ խեղկատակություն ա դառնում հայերեն խոսքը։
    Չէ, համաձայն չեմ։ Այբուբենը հնչյունաբանության հետ անմիջական կապ չունի։ Պարզապես մեզ մոտ կիրիլլիցան բացառապես ռուսերենի հետ է ասոցիացվում։ Դրա համար տրանսլիտը մտքիդ մեջ արտասանելիս т-ն "տ" ես արտասանում, նույնիսկ երբ ակնհայտ է որ այն "թ" է։ Իսկ լատինատառ t-ն կարտասանես "թ" կամ "տ", ոնց ուզես, քանի որ տարբեր լեզուներում այն տարբեր կերպ է հնչում։

  4. #18
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, հետդ համաձայն չեմ, ինչ կապ ունի լեզուն, զուտ սովորության կամ ռեֆլեքսի հետ:
    Հիմա օրինակ, երբ ասենք ընկերոջս հետ սկայպով խոսում ենք գրելով` լատինատառ եմ գրում, որտև տենց ա ռեֆլեքս ձևավորված մեջս, բայց հենց ակումբի էջը բացում եմ միանգամից հայերեն եմ գրում, հայատառ:
    Հիմա քո ասածից դուրս ա գալիս, որ ընկերս թքած ունի իմ վրա, ես` իրա
    Ինչ կապ ունի լեզուն ու տառերը, եթե դիմացինիդ կարևոր ա զուտ քեզ հասկանալը կամ քեզ կարևոր ա զուտ դիմացինիդ հասկանալը:
    Ես չեմ բացառում, որ ասենք դու քո մտածելակերպն ունես, ես` իմը, բայց ամեն դեպքում քո ասածը մի քիչ դոգմատիկ ա, մանավանդ եթե խսոը զուտ սովորության ու հարմարության մասին ա, ոչ թե քաղաքականացված կամ լեզվի վրա թքած ունենալ չունենալու:

  5. #19
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    keyboard ջան, կան ուղղագրության ընդունված նորմեր։ Էդ ինչու՞ ենք դպրոցում անցնում լեզվի ուղղագրությունը։ Քո ասածով ստացվում է որ անպետք առարկա է, ով ոնց ուզում է, թող գրի։
    Բայց երևի այն, որ բոլոր լեզուներն ուղղագրություն ունեն, օդից չի ծնվել։ Մարդիկ ժամանակին հասկացել են, որ եթե նույն բառը բոլորը նույն ձև գրեն, կարդալն էլ բոլորին ավելի հեշտ ու հաճելի կլինի։

  6. #20
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    հիմի լատինատառից անցանք ուղղագրության, իմ ասածի մեջ ուղղագրությանը վերաբերվող որևէ բառ կա՞ր, այ հոգուտ ղուրբան, քեզ պրոբլեմա առանց ստորակետ կարդալը, ինձ համար առհասարակ պռոբլեմ չի, քեզ պռոբլեմա ղ-ն խ կարդալ, ինձ պռոբլեմ չի, բացի այդ ուղղագրությունը ոչ մի կապ չունի լատինատառի հետ, քանզի եթե դու գիտես բառի ճիշտ ուղղագրությունը, անգամ լատինատռ դու այն ճիշտ ես գրում, օրինակ՝ համաշխարհային - hamashxarhayin, բարձրանալ -bardzranal և այլն, ասենք եթե մեկը լատինատառ գրում ա barcranal ամենայն հավանականությամբ ինքը հայատառ էլ ա գրելու բարցրանալ

    Հ.Գ. ես շատ լավ գիտեմ, որ հայատառ գրելու հնարավորություններն ավելի մեծ են ուղղագրական սխալներ չանելու ու բառի իմաստը ճիշտ գրելու, իսկ լատնիատառով օինակ tnoren կամ pastoren բառերը նույն ձև են գրվում իսկ հայատառ ուրիշ ձև, դրա մասին չի գրածս:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 03.07.2013, 13:06:

  7. #21
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք "չանցանք" ուղղագրության։ Հայատառ գրելը հայերենի ուղղագրության թիվ մեկ պայմանն է։

  8. #22
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք "չանցանք" ուղղագրության։ Հայատառ գրելը հայերենի ուղղագրության թիվ մեկ պայմանն է։
    Ապրի արևդ, քո ու Բյուրի ասածի հետևություն.

    1. Լատինատառ գրողները թքած ունեն իմ լեզվի ու իմ վրա, բայց արի ու տես, որ լատինատառ գրողներից շատերը կարան ինձանից ու գվենիկից շատ բան արած լինեն հայրենիքի ու լեզվի համար, բայց դե էդ ջանդամ:
    2. Եթե դու գրում ես հայատառ ու ուղղագրական սխալ ես անում` ուրեմն դու անգրագետ, լեզվիդ վրա թքած ունեցող, դիմացինիդ չհարգոգ դուռակի մեկն ես, որ հայատառ ես գրում զուտ պոպուլիզմի ու ցուցադրական բաների համար:

    Ոչ մի ավել բան իմ բերած կետերում:

  9. #23
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, պատրաստվում էի ըստ կետերի պատասխանել, բայց հետո հասկացա, որ դու խելացի մարդ ես, ինքդ էլ ես գիտակցում, որ իմ ասածներից նման բաներ չէին հետևում։ Քեզ որևէ բան համոզելը ըստ այդմ անիմաստ եմ համարում, դու պարզապես ցանկություն չունես դիմացինիդ տեսակետը հասկանալու։

  10. #24
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, պատրաստվում էի ըստ կետերի պատասխանել, բայց հետո հասկացա, որ դու խելացի մարդ ես, ինքդ էլ ես գիտակցում, որ իմ ասածներից նման բաներ չէին հետևում։ Քեզ որևէ բան համոզելը ըստ այդմ անիմաստ եմ համարում, դու պարզապես ցանկություն չունես դիմացինիդ տեսակետը հասկանալու։
    տեսակետը հասկանում եմ, բռթելը չեմ հասկանում

  11. #25
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կա մեկը, հատկապես տրանսլիտը պաշտպանողներից, ով սա չի կարդացել, խորհուրդ եմ տալիս կարդալ:

    Վերք հայերենի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2013), Arpine (04.07.2013), Smokie (03.07.2013), Tig (03.07.2013), Նաիրուհի (03.07.2013), Շինարար (03.07.2013), Ուլուանա (03.07.2013)

  13. #26
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կա մեկը, հատկապես տրանսլիտը պաշտպանողներից, ով սա չի կարդացել, խորհուրդ եմ տալիս կարդալ:

    Վերք հայերենի
    Կակտուսս, նոր ոնց որ Շինարարն էր, ֆեյսբուքում ակումբցիներից դնող կար, կարդացել եմ, գռեհիկ բաներ էլ էր գրված, բայց շատ դիպուկ բաներ էլ կային

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (03.07.2013)

  15. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռնե~մ ձեր հայրենասեր ջանին ես, էն որ հայերեն դեռ չկար, ոչմեկդ ինտերնետից չէիք օգտվում չէ?
    Իմ համար բացարձակապես մեկ ա, լատինատառ ա, թե հայատառ, ռուսատառ ա թե եսիմինչատառ ու եթե իմ զրուցակցին տենց հարամա հաղորդակցվելը ու ինքը ինձ հետաքրքիր ա, ես իմ հայատառը իրա վզին չեմ փաթաթի ու իրա հետ շփվելուց, միայն նրա համար, որ ինքը ինձ լատինատառ ա գրում, չեմ հրաժարվի ու դրա համար, որևէ պորտալ կամ կայք չեմ թողնի, ասեմ լատինատառ են գրում:
    Իհարկե, ես առաջարկում եմ, որ շփումը լինի հայատառ, բայց եթե մարդը սովոր ա նենց, ինչը հիմք ա եղել բոլորիս համար, քանզի տենց մեկը չկա ստեղ երևի, որ լատինատառ գրելով չի սկսել հաղորդակցվել ինտերնետում, ապա դա իմ համար խոչնդոտ չի, որ ես դադարեցնեմ շփումը կամ դրանից ինձ վատ զգամ:
    Ձեզ դուր ա գալիս ձեզ սահմանափակելը, մյուսներին դուր չի գալիս: greq hayatar, mernem dzer janin
    keyboard ջան, նախ ուղեղս չի մտնում, թե ոնց կարող ա մեկին հարմար լինել լատինատառ գրելը, երբ ինքը 10-12 տարի դպրոցում հայերենը գրել ա մեսրոպատառ, այլ բան ա, եթե խոսում ա հայերեն, բայց տառերը չգիտի, բայց բացառություններից չենք չէ՞ խոսում: Ասել ասողը՝ մեսրոպատառ գրելն ու հայրենասեր լինելը տարբեր բաներ են. կարելի է լինել հայրենասեր ու գրել լատինատառ, կարելի է գրել մեսրոպատառ ու լինել ոչ հայրենասեր, բայց կարելի է նաև լինել հայրենասեր ու գրել մեսրոպատառ, նաև հարկերը վճարել, տուն կառուցել, տղա ունենալ, ծառ տնկել, ազատ ժամանակ սպորտով զբաղվել, նույնիսկ ծխելը թողնել, չէ՞:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2013), CactuSoul (03.07.2013), keyboard (03.07.2013), Smokie (03.07.2013), StrangeLittleGirl (04.07.2013), _Հրաչ_ (03.07.2013), Հայկօ (07.07.2013), Նաիրուհի (04.07.2013), Ուլուանա (03.07.2013)

  17. #28
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    keyboard ջան, նախ ուղեղս չի մտնում, թե ոնց կարող ա մեկին հարմար լինել լատինատառ գրելը, երբ ինքը 10-12 տարի դպրոցում հայերենը գրել ա մեսրոպատառ, այլ բան ա, եթե խոսում ա հայերեն, բայց տառերը չգիտի, բայց բացառություններից չենք չէ՞ խոսում: Ասել ասողը՝ մեսրոպատառ գրելն ու հայրենասեր լինելը տարբեր բաներ են. կարելի է լինել հայրենասեր ու գրել լատինատառ, կարելի է գրել մեսրոպատառ ու լինել ոչ հայրենասեր, բայց կարելի է նաև լինել հայրենասեր ու գրել մեսրոպատառ, նաև հարկերը վճարել, տուն կառուցել, տղա ունենալ, ծառ տնկել, ազատ ժամանակ սպորտով զբաղվել, նույնիսկ ծխելը թողնել, չէ՞:
    Հարկեր ասիր միտս ընկավ, էս ամիս եռամսյակ եմ փակում

    Հա Շին ջան, չոտկի ես ասում, բայց ես լատինատառ գրող մարդկանց նման որակավորում չեմ տալիս եղբայր, իմ ասածն ընդամենը դա է ու ես կրկնվեմ երևի, ես` մարդու լատինատառ շփումից ելնելով իր մասին կարծիք չեմ կազմի ու շփումս չեմ դադարեցնի, ըդամենը էսքանը:

    Հ.Գ. Որ տղա չունեմ, դրա համար էս ասածներս չի անցնում չէ՞

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (03.07.2013), Լեդի Վարդ (03.07.2013)

  19. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարկեր ասիր միտս ընկավ, էս ամիս եռամսյակ եմ փակում

    Հա Շին ջան, չոտկի ես ասում, բայց ես լատինատառ գրող մարդկանց նման որակավորում չեմ տալիս եղբայր, իմ ասածն ընդամենը դա է ու ես կրկնվեմ երևի, ես` մարդու լատինատառ շփումից ելնելով իր մասին կարծիք չեմ կազմի ու շփումս չեմ դադարեցնի, ըդամենը էսքանը:

    Հ.Գ. Որ տղա չունեմ, դրա համար էս ասածներս չի անցնում չէ՞
    Դե մարդկանց հետ շփվում ենք, երբ ընդհանուր ինչ-որ բաներ ենք ունենում իրանց հետո, շփման եզրեր: Ես չգիտեմ՝ ով ինչ որակումներ ա տվել, բայց ինտերնետում, վիրտուալ շփման մեջ շփման եզր կարա լինի նաև մեսրոպատառ գրել-չգրելը, որովհետև եթե ինձ դժվար ա կարդալ ոչ մեսրոպատառ հայերենը, ես չեմ ուզում դա կարդալ: Ինտերնետից դուրս նույն մարդու հետ կարող եմ շփվել ավելի շատ, քան ցանկացած որևէ մեկի, որովհետև ինքն իմ հին, լավ ընկերն է, եղբայրն է, ազգականն է, ու ուրիշ մարդկանց հետ առօրյա շփման մեջ ես էդքան ընդհանրություններ չունեմ:

    Երբ ես առաջին անգամ օնլայն պետք է նամակ գրեի իմ դասախոսին, ում չէի տեսել, միայն լսել էի իր մասին ու էնպես էր, որ առաջիկա 2 տարում վիրտուալ պետք է շփվեինք, մեյլ բացեցի՝ ավանդական հայկական անունով, այսինքն՝ անունս ու կպած՝ ջան, լատինատառ գրեցի, որ ես եմ էն ուսանողը, ում հետ պիտի աշխատեք: Սա իմ առաջին առնչություններից էր ինտերնետի հետ, պատկերացնում եմ էդ կինը ինչ շոկ ապրեց, բայց ինձ պատասխանեց, որ գրածս լատինատառ տեքստը չի կարողացել վերծանել, ինչպես նաև էլեկտրոնային հասցես իրեն տարակուսանքի մեջ է գցել, ընդ որում՝ ինքը ռուսախոս էր, բայց գրում էր գրագետ մեսրոպատառ հայերենով: Ես խայտառակված էի, առաջին տպավորության մարտը տանուլ էի տվել: Իհարկե դրանից հետո հնարավորինս խուսափում եմ լատինատառից, մանավանդ հրապարակային, չատով՝ մեկ-մեկ, եթե ուղղակի մի հարց եմ ճշտում, բայց դա էլ ա սխալ: Հետո արդեն կարող էի գլուխ գովալ, որ ինտերնետում իմ գրած առաջին նախադասությունը հայատառ ա եղել, որովհետև հրապարակային իրոք էդպես ա եղել: Մեսրոպատառ տեքստերով կարողացա դասախոսիս մոտ վարկանիշս վերականգնել, մենք ոչ միայն այդ երկու տարին իրար հետ աշխատեցինք, այլ հետո ևս 4 տարի:

    Մեսրոպատառը պետք ա քարոզել, այո, երբեմն նաև սուր որակումներով, Մեսրոպ Մաշտոցը հենց էնպես չի ստեղծել էս տառերը՝ աշխարհի ամենասիրուն տառերը, էն ժամանակ էլ հունարենի տառերը կային էլի: Բոլորս էլ գիտենք, որ տեղ ա եկել, էս տառերը մեզ համար սրին են փոխարինել, մենք շատ բան չունենք գլուխ գովալու, իսկ ունեցածն էլ էս տառերով ա գրած: Ամեն մի լատինատառ գրել քոռացնում ա մեր սուրը: Ինձ տենց ա թվում:

    Տղա ունենալը կապ չունի, keyboard ջան, ես ոչ տղա ունեմ, ոչ աղջիկ, ոչ ծառ եմ տնկում, ոչ տուն եմ կառուցել (մեղա-մեղա), ոչ ծխելն էլ կարում թողնել, այ սպորտով զբաղվում եմ, պրոֆեսիոնալ բուքրիդեր եմ Ուղղակի մեսրոպատառ գրելը կարևոր է, դրա համար էլ մարդիկ տենց պաշտպանում են:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.07.2013), keyboard (03.07.2013), Smokie (04.07.2013), Աթեիստ (03.07.2013), Հայկօ (07.07.2013), Ձայնալար (04.07.2013), Նաիրուհի (04.07.2013), Ներսես_AM (03.07.2013), Ուլուանա (03.07.2013)

  21. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հետդ համաձայն չեմ, ինչ կապ ունի լեզուն, զուտ սովորության կամ ռեֆլեքսի հետ:
    Հիմա օրինակ, երբ ասենք ընկերոջս հետ սկայպով խոսում ենք գրելով` լատինատառ եմ գրում, որտև տենց ա ռեֆլեքս ձևավորված մեջս, բայց հենց ակումբի էջը բացում եմ միանգամից հայերեն եմ գրում, հայատառ:
    Հիմա քո ասածից դուրս ա գալիս, որ ընկերս թքած ունի իմ վրա, ես` իրա
    Ինչ կապ ունի լեզուն ու տառերը, եթե դիմացինիդ կարևոր ա զուտ քեզ հասկանալը կամ քեզ կարևոր ա զուտ դիմացինիդ հասկանալը:
    Ես չեմ բացառում, որ ասենք դու քո մտածելակերպն ունես, ես` իմը, բայց ամեն դեպքում քո ասածը մի քիչ դոգմատիկ ա, մանավանդ եթե խսոը զուտ սովորության ու հարմարության մասին ա, ոչ թե քաղաքականացված կամ լեզվի վրա թքած ունենալ չունենալու:
    Դու քո ընկերոջ հետ ինչ տառերով ուզում ես, խոսի: Բայց ինձ համար հայատառ գրելը սկզբունք ա, ու ես տարրական հարգանք եմ պահանջում իմ լեզվի նկատմամբ: Որտեղ ոնց ուզում ես գրի, բայց եթե ուզում ես մի բան գրել, որ ես հասկանամ կամ զրուցում ես ինձ հետ, ես պահանջում եմ հարգել լեզվի տարրական կանոնները: Ես լատինատառ հայերենը չեմ հասկանում:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (06.07.2013), Sambitbaba (04.07.2013), Tig (04.07.2013), Աթեիստ (04.07.2013), Նաիրուհի (04.07.2013)

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԿՈՒՄԲ :: Ակումբի պասիվացման պատճառները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 244
    Վերջինը: 19.05.2021, 22:35
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Ակումբի ակտիվացման պատճառները. կրքեր, վեճեր, թեժ կաթսա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.11.2012, 16:10
  4. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  5. Կարսի անկման պատճառները (1920թ.)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.05.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •