User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Փողոցային արվեստ (Street art)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փողոցային արվեստ (Street art)

    Ակումբում ունենք «Փողոցային եռաչափ նկարներ» թեման, որը նվիրված է փողոցում եռաչափության պատրանք ստեղծող պատկերներին։ Ունենք նաև «Բենքսի (Ռոբերթ Բենքս)» թեման, որը նվիրված է փողոցային արվեստի կոնկրետ ներկայացուցչի ստեղծագործություններին։ Այս թեման նախատեսված է ընդհանուր փողոցային արվեստ ժանրին։

    Փողոցային արվեստը բավական լայն հասկացություն է և ընդգրկում է ոչ միայն նկարչություն, այլև քանդակագործություն և կերպարվեստի այլ տեսակներ, երբեմն նույնիսկ մի քանիսը մեկում։ Փողոցային արվեստի գործերը հիմնականում հարմարեցված են լինում կոնկրետ տեղանքի առանձնահատկություններին, առարկաներին։ Դրանք կարող են հիմնված լինել շրջակայքի այս կամ այն անհարթության, կոտրված, քայքայված հատվածի օգտագործման (ինչու՞ չէ, նաև նոր ու չքայքայված մասերի փչացման) վրա, որը ստեղծագործական մոտեցման շնորհիվ վերածվում է ինչ–որ հետաքրքիր գաղափար արտահայտող պատկերի կամ քանդակի։

    Փողոցային արվեստի գործերը շատ դեպքերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն սոցիալական, քաղաքական հարցեր են շոշափում և բացի զուտ ստեղծագործական ինքնարտահայտման միջոց լինելուց, նաև հասարակությանը այս կամ այն խնդրի մասին ահազանգելու նպատակ կարող են հետապնդել՝ հաճախ քննադատական ու սարկաստիկ երանգներով։ Արվեստի այս տեսակը միանգամից մեծ քանակով հանդիսատեսների ուշադրությանն արժանանալու հիանալի միջոց է, որ լրացուցիչ ներկայացման կարիք չունի, ինչպես, օրինակ, ցուցահանդեսների կազմակերպումն է։

    Փողոցային արվեստի ստեղծման միջոցները շատ բազմազան են. ձեռքի տակ եղած ցանկացած իր ու մանրուք կարող է հաջողությամբ օգտագործվել փողոցային արվեստի գործ ստեղծելու համար։

    Այնուամենայնիվ, արվեստի այս ժանրի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը շատ տարբեր է։ Ոմանք այն արվեստ են համարում, ոմանք՝ վանդալիզմ ու օրենքով պատժելի հանցագործություն, քանի որ շատ դեպքերում այս արվեստի գործերը ստեղծվում են առանց պետության հավանության ու թույլտվության և հաճախ հիմնված են պետության կամ որևէ անհատի սեփականություն հանդիսացող տարածքը կամ գույքը փչացնելու ու խեղաթյուրելու վրա։ Այդ իսկ պատճառով փողոցային արվեստի ներկայացուցիչները հաճախ ստիպված են լինում թաքնվել ոստիկանությունից և երբեմն նույնիսկ լրիվ ինկոգնիտո մնալ։

    Ահա փողոցային արվեստի որոշ հայտնի գործեր.









    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.07.2013, 21:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (03.07.2013), armen9494 (11.07.2013), Arpine (03.07.2013), CactuSoul (02.07.2013), Diana99 (03.07.2013), ivy (02.07.2013), keyboard (02.07.2013), One_Way_Ticket (03.07.2013), Ripsim (02.07.2013), Sagittarius (02.07.2013), Sambitbaba (04.07.2013), Smokie (03.07.2013), ԱնԱիդա (02.07.2013), Արէա (03.07.2013), Լեո (02.07.2013), Հայկօ (02.07.2013), Նաիրուհի (03.07.2013), Նիկեա (07.07.2013), Շինարար (02.07.2013), Ռուֆուս (02.07.2013), Վիշապ (19.03.2014), Տրիբուն (02.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Street Fighter X Tekken
    Հեղինակ՝ Two-Face, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.05.2012, 01:18
  3. Գրառումներ: 2
    Վերջինը: 04.02.2011, 16:42
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 02.05.2010, 13:19
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •