User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ռոբերտ Շեքլի

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռոբերտ Շեքլի

    Ամերիկացի հայտնի գրող ֆանտաստ, յուրօրինակ հումորով, սյուժեի անսպասելի զարգացումով աչքի ընկնող բազմաթիվ ֆանտաստիկական վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ:
    Ժողովուրդ, նենց հավես անտիդեպրես գործեր ունի: Կարդացեք, չեք փոշմանի: Սենց հումորով ու լավատես գրողներ հազվադեպ են հանդիպում:

    Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ

    Անցյալ գիշեր մի տարօրինակ երազ տեսա։ Մի անծանոթ ձայն ասաց.
    -Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ, բայց Ձեզ հետ միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Միայն Դուք կարող եք օգնել ինձ. ուրիշ ոչ ոք։
    Երազիս ես պատասխանեցի.
    -Չարժե ներողություն խնդրել, էնքան էլ լավ երազ չէր. եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել…
    -Մի միայն դուք,- ասաց ձայնը,- հակառակ դեպքում ես ու իմ ժողովուրդը դատապարտված ենք կործանման։
    -Տեր Աստված,-աղաչեցի ես։
    Նրա անունը Ֆորկա էր և սերում էր շատ հին ցեղից։ Անհիշելի ժամանակներից նրա ցեղակիցները ապրել են արձակ դաշտերում՝ շրջապատված հսկայական լեռներով։ Նրանք միշտ խաղաղ են ապրել, օրինակելի օրենքով, իսկ երեխաներին դաստիարակել են սիրով ու հանդուրժողականությամբ։ Նույնիսկ ունեցել են իրենց ականավոր նկարիչները։ Ու, չնայած նրանցից ոմանք թուլություն են տածում թունդ խմիչքների նկատմամբ, երբեմն էլ, ճիշտ է, շատ հազվադեպ, մեռել բռնի մահով, նրանք իրենց համարում են բարի և հարգանքի արժանի մտածող էակներ, որ….
    -Լսեք,- ընդհատեցի ես,- գուցե միանգամից անցնենք գործի՞. Ձեր անհետաձգելի գործին։
    Ֆրոկան ներողություն խնդրեց շատախոսության համար, բայց բացատրեց, որ իր աշխարհում խնդրանքը պիտի հաջորդի խնդրողի բարոյական արժանիքների ընդարձակ շարադրանքին. այդպես է գործող կարգը։
    -Դե լա՜վ,- հանգստացրի նրան,- Եկեք գործի անցնենք։
    Ֆրոկան շունչ քաշեց ու սկսեց։ Նա պատմեց ինձ, որ մի հարյուր տարի առաջ (ժամանակի մասին իրենց պատկերացմանը համապատասխան) երկնքից իջավ անհավանական չափսերի դեղնակարմիր մի սյուն։ Սա վայրէջք է կատարել իր մեծությամբ երրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Անհայտ Աստծո հուշարձանի մոտ։ Սյունն իրենից ներկայացնում էր տձև և երկու միլի ջրջագծով մի գլան։ Բնության բոլոր օրենքներին հակառակ սա հանկարծ բարձրացել է վեր և սարքերի համար դարձել անհասանելի, հետո նորից իջել նախկին տեղը։ Այդ ժամանակ նրանք որոշել են ազդել գլանի վրա ցրտի, տաքի, մանրէների, պրոտոնային ռմբակոծության միջոցով, վերջապես բոլոր հնարավոր միջոցներով, բայց՝ ապարդյուն։ Սարսռազդու մեծությամբ՝ նա անշարժ կանգնեց ուղիղ հինգ ամիս, տասներկու ժամ և վեց րոպե։ Հետո, առանց որևէ ակնհայտ պատճառի, գլանն սկսեց շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Շարժման միջին արագությունը կազմում էր ժամում 78.881 մղոն (արագության մասին իրենց պատկերացմամբ)։ Սա երկայնության 183.223 և լայնության 20.011 աստիճանի վրա փորեց մակերեսը, որից հետո անսպասելիորեն անհետացավ։
    Այս անհավանական իրադարձությունը ուսումնասիրելու համար սիմպոզիում հրավիրվեց, որին մասնակցում էին գիտության բոլոր լուսավոր գլուխները։ Եզրահանգման փաստաթղթում նրանք հայտարարեցին, որ այդ երևույթը չի բացատրվում, առանձնահատուկ է և, ամենայն հավանականությամբ, հետագայում չի կրկնվի։
    Բայց ուղիղ մի ամիս անց դա կրկնվեց։ Այս անգամ գլանն իջավ մայրաքաղաքի մոտ։ Հաճախակի անկանոն գործողություններ կատարելով՝ նա վայրէջքի տարածքից 820.331 մղոն տեղաշարժվեց։ Հասցված վնասը հսկայական էր։ Ոչ մի հաշվարկի մեջ չէր տեղավորվում։ Մի քանի հազար կյանքեր կործանվեցին։
    Մի ամիս և մի օր անց գլանը նորից հայտնվեց, և այս անգամ տուժեցին բոլոր երեք գլխավոր քաղաքները։
    Հիմա բոլորն էլ հասկացան, որ չհասկացված կամ չհասկացվող երևույթը վտանգավոր է ոչ միայն առանձին վերցրած ամեն մեկի կյանքի համար, այլև ամբողջ քաղաքակրթության համար ընդհանուր առմամբ, կործանման եզրին է հասցնում ամբողջ ժողովուրդը։
    Բնականաբար, հնարավոր ողբերգության մասին միտքը քաղաքացիների հոգին լցրեց հուսահատությամբ։ Համատարած հիստերիայի ալիքը փոխվեց համատարած անտարբերության ալիքով։
    Չորրորդ հարվածը հասցվեց մայրաքաղաքից արևելք՝ մի անապատ տեղում։ Վնասն աննշան էր, բայց ժողովրդի մեջ տագնապը գլուխ բարձրացրեց, մի իսկական տագնապ, ինչի արդյունքում շատերը ինքնասպան եղան։ Դրությունը ծայրահեղ սրվել էր։ Իսկական գիտությունների հետ օգնության կոչվեցին և կեղծ գիտությունները։ Քննարկվում էր ցանկացած տեսություն ու առաջարկ, ով էլ առաջ քաշած լիներ՝ բիոքիմիկը, գուշակը, թե աստղաբանը։ Կախվում էին նույնիսկ ամենացնորական գաղափարներից, մանավանդ նրանից հետո, երբ մի ամառային մղձավանջային գիշեր հին չքնաղ Ռաս քաղաքը երկու արվարձաննրով ենթարկվեց լիակատար ոչնչացման։
    -Ներեցեք,- ընդհատեցի նրան,- անկասկած այդ ամենը շատ տխուր է, բայց ես ինչ-որ չեմ հասկանում՝ ինչ օգնություն եք ինձնից ակնկալում։
    -Ես հենց ուզում էի դրան անցնել,- պատասխանեց ձայնը։
    -Այդ դեպքում շարունակեք,- թույլ տվեցի ես։- Միայն խորհուրդ չեմ տա երկար ձգեք, որովհետև կարծես թե արթնանում եմ։
    -Շատ դժվար է այս պատմության մեջ իմ դերը բացատրել,- շարունակեց Ֆրոկան։
    -Մասնագիտությամբ ես հաշվապահ եմ։ Բայց մի շարք հոբբիներ ունեմ. որպես ժամանց՝ հանուն կատակի, մեթոդներ եմ մշակում, որոնք ընդարձակում են մեր ուղեղի հնարավորությունները։ Վերջերս ես գիտափորձ արեցի մի քիմիական տարրի միջոցով. մենք դրան «կոլա» ենք ասում։ Դա խոր պայծառացում առաջացնելու հատկություն ունի։
    -Մենք էլ այդ տեսակ քիմիկատներ ունենք,- տեղը դրեցի։
    -Նշանակում է՝ ինձ կհասկանաք։ Ուրեմն, ճանապարհորդության ժամանակ (պիտի որ այդ եզրույթը Ձեզ ծանոթ լինի) այդ պրեպարատի ազդեցության տակ հանկարծ տեսա և հասկացա…. ինձ վրա հայտնություն եկավ… Բայց ախր դա շատ դժվար է բացատրել։
    -Ոչինչ, ավելի համարձակ եղեք,- շտապեցրի,- ըստ էության խոսեք։
    -Մի խոսքով,- ասաց ձայնը,- հասկացա, որ իմ աշխարհը գոյություն ունի շատ հարթությունների վրա՝ատոմային, ենթաատոմային, վիբրացիոն. դա անվերջ բազմությամբ իրականության մակարդակներ ունի, և դրանք բոլորը բաղկացուցիչ մասն են գոյության այլ մակարդակների։
    -Ես դա գիտեմ,- արդեն սկսում էի նյարդայնանալ։ – Վերջերս պարզեցի, որ ձեր բոլոր ասածները իմ աշխարհին էլ է վերաբերում։
    -Եվ այսպես, – զարգացրեց իր միտքը Ֆրոկան,- ես պարզեցի, որ մեր մակարդակներից մեկը գտնվում է արտաքին ազդեցության տակ։
    -Ավելի կոնկրետ, խնդրում եմ,- ասացի։
    -Իմ վարկածի համաձայն միջամտությունը մոլեկուլյար մակարդակում է։
    -Ապշեցուցիչ է,- բացականչեցի։ – Հիմա՝ ի՞նչ, կարողացել եք պարզել այդ ազդեցության բնո՞ւյթը։
    -Կարծում եմ՝ այո,- պատասխանեց ձայնը։- Բայց ոչ մի ապացույց չունեմ։ Ողջը կանխազգացման վրա է։
    -Ես էլ եմ հավատում կանխազգացմանը,- ոգևորեցի,- այնպես որ շարադրեք ձեր ենթադրությունները։
    -Հիմա,- անհամարձակ արտասանեց ձայնը,- մի խոսքով՝ ես եկել եմ այն եզրակացության (մաքուր կանխազգացում է), որ իմ աշխարհը մի մանրէաչափ մակաբույծ է ձեր մարմնի վրա։
    -Ավելի պարզ, խնդրում եմ։
    -Լավ։ Ես հայտնաբերել եմ, որ իրականության հարթություններից մեկի դիտակետերից մեկում իմ աշխարհը գոյություն ունի Ձեր ձախ ձեռքի ցուցամատի և միջնամատի հոդերի մեջտեղը։ Սա այդտեղ է մեր թվարկությամբ արդեն մի քանի միլիոն տարի։ Հասկանալի է, որ ձեզ համար դա ընդամենը մի քանի րոպե է։ Ես ոչ մի ապացույց չունեմ և, իհարկե, Ձեզ ոչնչում չեմ մեղադրում…
    -Դե, ոչինչ, ոչինչ,- հանգստացրի նրան,- ուրեմն՝ ասում եք՝ ձեր աշխարհը տեղակայված է ձախ ձեռքիս ցուցամատի ու միջնամատի հոդերի մեջտե՞ղը։ Հրաշալի է։ Եվ ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
    -Գիտե՞ք ինչ, չգիտեմ՝ ճի՞շտ է արդյոք իմ վարկածը… Ենթադրում եմ, որ վերջերս հենց իմ աշխարհի տեղակայման շրջանում ձեռքը քորելու կարիք եք ունեցել։
    -Ձեռքս քորելո՞ւ։
    -Կարծում եմ՝ այդպես է։
    -Կարմրավուն գլանն իմ մատներից մե՞կն է։
    -Հենց այդպես։
    -Եվ դուք ուզում եք, որ ես դադարեցնեմ քորելը։
    -Միայն այդ հատվածը,- շտապով ասաց ձայնը։ – Սոսկալի ամաչում եմ, որ ստիպված եմ Ձեզ նման հարցով դիմել։ Դա անում եմ միայն իմ քաղաքակրթությունը լրիվ բնաջնջումից փրկելու հույսով։ Ներեցեք, խնդրում եմ։
    -Հարկ չկա ներողություն խնդրելու,- ընդհատեցի նրան,- բանական արարածները ոչնչից չպետք է ամաչեն։
    -Շնորհակալ եմ բարի խոսքի համար,- իր երախտագիտությունը հայտնեց ձայնը։- Չէ՞ որ մենք՝ ոչմարդանման մակաբույծներս, իրավունք չունենք Ձեզնից որևէ բան պահանջելու։
    -Բոլոր բանական էակները պիտի համախմբված լինեն, իրար օգնեն,- ասացի,- պատվովս եմ երդվում, այլևս երբեք, մինչև մահ չեմ քորի ձախ ձեռքիս բթամատի ու ցուցամատի հոդերի արանքը։
    -Ցուցամատի և միջնամատի,- ուղղեց ինձ։
    -Ընդհանրապես ձախ ձեռքիս մատները չեմ քորի։ Հանդիսավոր կերպով երդվում եմ և խոստանում, որ քանի դեռ կենդանի եմ, չեմ դրժի խոսքս։
    -Տեա՛ր, – հուզված արտասանեց ձայնը,- Դուք փրկեցիք իմ աշխարհը։ Բառերը չեն կարող արտահայտել իմ երախտագիտության աստիճանը։ Եվ այնուամենայնիվ ասեմ, որ ես ձեզ անսահման շնորհակալ եմ։
    -Դե լա՜վ, լա՜վ, կարիք չկա,- ասացի։ Ձայնը վերջնականապես լռեց, և ես արթնացա։
    -Զարմանալի երազը հիշելով՝ բաց արի դեղատուփս և բինտով փաթաթեցի ձախ ձեռքիս մատների հոդերը։ Արդեն մի շաբաթ է՝ կապած եմ պահում և, հակառակ ցանկությանս, չեմ քորում, նույնիսկ չեմ լվանում ձախ ձեռքս։
    Եկող շաբաթվա վերջին բինտը կհանեմ։ Ոնց հաշվում եմ՝ այդքանը նրանց իրենց թվարկությամբ ապահովում է մի քսան-երեսուն միլիարդ տարվա լիարժեք հանգիստ, ինչը միանգամայն բավարար է ցանկացած քաղաքակրթության համար։

    Բայց հիմա ինձ մի ուրիշ բան է անհանգստացնում։ Բանն այն է, որ վերջերս ինձ վտանգի ինչ-որ կանխազգացում է պատել։ Պատճառը Սան Անդերս Ֆոլտի շրջանում երկրաշարժն է, նաև Մեքսիկայի կենտրոնական մասում հրաբուխների արթնացումը։ Մի խոսքով, երբ այս իրադարձությունները համադրում եմ, իսկական սարսափ է ինձ պատում։
    Դրա համար, ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ, բայց Ձեզ հետ միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Եվ միայն Դուք կարող եք ինձ օգնել. ուրիշ ոչ ոք…
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (18.02.2017), Smokie (28.06.2013), Հայկօ (28.06.2013), Նաիրուհի (28.06.2013)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտիրագույն գրող ա Շեկլին։ Պատմվածքները մեկը մեկից լավն են։ «Ակադեմիա», «Պարգևատրում՝ ռիսկի համար», «Գիշերվա վախը», «Առանց տոմսի ուղևորը», «Իրականության աչքը», «Հանդարտ ջրերի ափերին», «Վեհ թեմաների մասին» (վերջն ա, կարդացեք), «Ճիշտ հարցը», «Մասնագետը», «Մնեմոնը»… Վերջինը կարդացածս լավագույն պատմվածքներից ա։ Ինձ թվում ա՝ «Մնեմոնն» էլ մի օր հայերեն կունենանք :
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (18.02.2017), Նաիրուհի (28.06.2013), Վոլտերա (28.06.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտիրագույն գրող ա Շեկլին։ Պատմվածքները մեկը մեկից լավն են։ «Ակադեմիա», «Պարգևատրում՝ ռիսկի համար», «Գիշերվա վախը», «Առանց տոմսի ուղևորը», «Իրականության աչքը», «Հանդարտ ջրերի ափերին», «Վեհ թեմաների մասին» (վերջն ա, կարդացեք), «Ճիշտ հարցը», «Մասնագետը», «Մնեմոնը»… Վերջինը կարդացածս լավագույն պատմվածքներից ա։ Ինձ թվում ա՝ «Մնեմոնն» էլ մի օր հայերեն կունենանք :
    Հայկ, դրանց հայերեն տարբերակները կա՞ն
    Blessed the poison which brings the end

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, դրանց հայերեն տարբերակները կա՞ն
    Դեռ չէ։ Բայց մի երկուսը « to do» ցուցակումս կան ։)։
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (28.06.2013)

  8. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ա վերջը
    Բարձր մատերիայի մասին

    Մորթոնսոնն իր համար, առանց որևէ մեկին խանգարելու զբոսնում էր Անդերի ստորոտում, երբ հանկարծ նրան ապշեցրեց ամպրոպակերպ մի ձայն, որ ելնում էր, թվում է, ամեն տեղից և միաժամանակ ոչ մի տեղից։
    -Հե՛յ, դու, պատասխան տուր, կյանքում գլխավորը ի՞նչն է։
    Մորթոնսոնը տեղում անշարժացավ, տառացիորեն քարացավ, լրիվ քրտինքով պատվեց. եզակի հաջողություն է՝ շփվել տիեզերքից հյուր եկածների հետ։ Հիմա շատ բան կախված էր նրանից, թե որքանով հաջող կպատասխանի այս հարցին։
    Նստելով առաջին պատահած քարին՝ Մորթոնսոնը վերլուծեց իրադրությունը։ Հարց տվողը, ով էլ որ լինի այդ տիեզերական հյուրը, երևի գլխի է ընկնում, որ ինքը՝ մի հասարակ ամերիկացի, գաղափար չունի կյանքի գլխավոր բանի մասին։ Դրա համար պատասխանի մեջ հարկավոր է ավելի շուտ արտահայտել երկրային հնարավորությունների սահմանափակության ընկալումը, բայց հարկավոր է արտահայտել և նրա գիտակցումը, որ հյուրի կողմից նման հարց տալը գիտակից արարածին՝ տվյալ դեպքում՝ մարդկությանը, որի ներկայացուցիչը պատահաբար Մորթոնսոնն է, չնայած ուսերը կորացած են, քիթը արևից թեփոտել է, ուսապարկը նարնջագույն է, ծխախոտի տուփն էլ ճմռթված, միանգամայն բնական է։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ հարցի ենթատեքստը լրիվ ուրիշ է։ Հանկարծ ու Եկվորի կարծիքով հենց Մորթոնսոնը իսկապես մի բան գիտի կյանքի կարևոր բանի մասին, և իր այդ պայծառատեսությունը ինքը՝ Մորթոնսոնը, ընդունակ է էքսպրոմտ շարադրելու լակոնիկ հղկված մի արտահայտությամբ։ Չնայած՝ էքսպրոմտի համար արդեն ժամանակ չմնաց։ Պատասխանի մեջ հումորային նոտա չմտցնի՞։
    Հայտարարի ձայնին՝ «Կյանքում գլխավորն այն է, երբ քեզ երկնքից մի ձայն հարցաքննում է կյանքում գլխավորի մասին»։ Ու բռնկվել կոսմիկական ծիծաղով։ Բա որ նա էլ ասի. «Այո, այսպիսին է այս պահի իրականությունը, բայց, այնուամենայնիվ, ո՞րն է կյանքում գլխավորը»։ Էդպես էլ կմնաս բերանդ բաց, ու երեսիդ հոտած էկտոպլազմային ձու կշպրտեն։ Հարցնողը ծիծաղի առարկա կդարձնի քո ինքնագնահատականը, կարծիքն իր մասին, ինքնաբավությունը, գլուխգովանությունը։
    -Հը, ի՞նչ կա հարցից,- հետաքրքրվեց Ձայնը։
    -Աշխատում եմ Ձեր խնդրի վրա,- զեկուցեց Մորթոնսոնը,- դժվար հարց է, չէ՞։
    -Հաստատ դժվար է,- պաշտպանեց Ձայնը։
    Լավ, էս կեղտոտ կյանքում ի՞նչն է կարևոր։ Մորթոնսոնն ինչ-ինչ տարբերակներ մտածեց։ Կյանքում գլխավորը Նորին գերազանցություն պատահականությունն է։ Կարևորը կյանքում քաոսն է՝ ճակատագրի հետ խառնած (վատ չի հորինված. հարկավոր է հիշել)։ Կարևորը կյանքում թռչունների երգն է ու քամու սուլոցը (շատ քիչ է)։ Կյանքում գլխավորը, երբ մատերիան հետաքրքրասիրություն է ցուցաբերում (ո՞ւմ բառերն են. Վիկտոր Հյուգոյինը չե՞ն)։ Կարևորը կյանքում այն է, ինչ մտքովդ անցել է՝ գլխավոր համարես։
    -Համարյա ջարդեցի,- հուսադրեց Մորթոնսոնը։
    Ամենացավալին գիտակցելն էր, որ կարող ես սխալ պատասխան տալ։ Ոչ մի վարժարան որևէ բան չի սովորեցնում. գլուխդ մենակ տեսակ-տեսակ փիլիսոփայական ասույթներ են լցնում։ Վատն այն է, որ հենց գիրքդ փակեցիր, գլխիցդ թռնում են։ Հա՛ քիթդ քչփորիր ու չգիտեմ ինչի մասին երազիր։
    Բա թերթե՞րն ինչ կգրեն։ «Դեղնակտուց ամերիկացին անհատակ անդունդից դուրս բերեց իմաստնությունները, և այդքանից հետո ամոթալի անվճռականություն դրսևորեց։ Ախմա՛խ։ Ոչ ոքի հաճելի չէ նման պատմության մեջ ընկնելը։ Բայց կյանքում ի՞նչն է գլխավորը։ Մորթոնսոնը հանգցրեց ծխախոտն ու հիշեց, որ վերջինն էր։ Թո՛ւ։ Մենակ չշեղվի։ Կյանքում ամենակարևորը՝ կասկա՞ծն է։ Ցանկությո՞ւնը։ Նպատակին ձգտո՞ւմը։ Վայելո՞ւմը։ Ճակատը տրորելով՝ Մորթոնսոնը, ճիշտ է, մի քիչ դողացող ձայնով, բայց ասաց.
    - Կյանքում ամենակարևորը հիշողություններն են։
    Չարագուշակ լռություն տիրեց։ Իր պատկերացմամբ մի ահագին ժամանակ սպասելուց հետո Մորթոնսոնը հարցրեց.
    -Հե՛յ, գուշակեցի՞, թե՝ չէ։
    -Հիշողություններ,-աղաղակեց վերամբարձ ու հզոր Ձայնը։ – Չափից ավելի երկար է։ Այրվե՞լը։ Էլի երկար է։ Կրա՞կը։ Կյանքում կարևորը կրակն է։ Ստացվե՜ց։
    -Ես հենց կրակն էլ ի նկատի ունեի,- տակից դուրս եկավ Մորթոնսոնը։
    -Դու ինձ իսկապես շատ օգնեցիր,- հավատացրեց Ձայնը,-ախր լռվել էի էդ բառի վրա։ Դե, հիմա էլ օգնիր գլուխ հանել հորիզոնական 78-ից։ Աստղաթիռների անշփում տեղափոխման գյուտարարի հայրանունը. չորրորդ տառը՝ Դ։ Լեզվիս ծայրին է…
    Մորթոնսոնի պատմելով՝ էստեղ ինքը կրնկի վրա շրջվել ու գնացել է հնարավորինս հեռու վերերկրային Ձայնից ու բարձր մատերիայից։
    Blessed the poison which brings the end

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (18.02.2017)

  10. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ ա թարգմանել։
    DIXI
    carpe noctem

  11. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ ա թարգմանել։
    http://haso63.wordpress.com/?s=%D5%8...84%D5%AC%D5%AB
    Ինքը
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.06.2013), Հայկօ (28.06.2013)

  13. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրի ինքը ))
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (28.06.2013)

  15. #9
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շեքլիից մենակ ««ուխտագնացություն դեպի երկիր»»-ն եմ կարդացել: Ոչնչոտ
    A long time ago, in a galaxy far, far away...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (28.06.2013)

  17. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենալավը՝ Գիտակցափոխություն
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոբերտ Մայլս/Robert Miles
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.05.2017, 23:03
  2. Ռոբերտ Ամիրխանյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 25.12.2013, 17:39
  3. Մահացել է Ռոբերտ Սահակյանցը
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.09.2009, 21:47
  4. Գրառումներ: 48
    Վերջինը: 21.03.2008, 14:12
  5. Ռոբերտ Քոչարյանի ամանորյա վերջին ուղերձը
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.01.2008, 04:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •