User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Էջ 1 34-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Եվրասիական միություն

    Տարօրինակ է, որ այս կազմակերպության մասին թեմա չկա Ակումբում։ Մինչդեռ թեման գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում: Ու չնայած տարբեր թեմաներում այս միության հարցը շոշափվել է, կարծում եմ, այն կարիք ունի առանձին թեմայի:

    Եվրասիական միությունը (ЕврАзЭс) փաստացի Պուտինի կողմից «ստեղծված» - վերակենդանացված կազմակերպություն է, որին այս պահի դրությամբ անդամակցում են 5 երկիր՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղստան, Ռուսաստան, Տաջիկստան, իսկ լիարժեք ինտեգրված են ընդամենը 3-ը՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան։ Այս երեք երկրները միասնական, ընդհանուր տնտեսական և մաքսային տարածքում են միավորված։

    Հայաստանը, Մոլդովան և Ուկրայինան դիտորդի դերում են, սակայն Ռուսաստանը ամեն կերպ ձգտում է նրանց ևս դարձնել մաքսային-տնտեսական միության անդամ։

    Կա կարծիք, որ Հայաստանի «կոմպլեմենտար» քաղաքականությունը այլևս անհնար է և նա պիտի որոշում կայացնի, ընտրելով կամ Եվրամիությունը կամ Եվրասիական միությունը։ Մի խոսքով, երկու նապաստակի հետևից գնալ չի ստացվի, հենց այդ պատճառով հարցման մեջ այս տարբերակը չեմ ավելացնում։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (08.09.2013), Brian_Boru (05.09.2013), Lílium (28.07.2013), Tig (26.06.2013), Տրիբուն (26.06.2013)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացասական, բայց չեմ համարում, որ մեր միակ ուղին Եվրամիությունն է: Հիմա ի՞նչ քվեարկեմ:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (28.07.2013), Rhayader (03.10.2013), StrangeLittleGirl (26.06.2013), Tig (26.06.2013), Աթեիստ (26.06.2013), Արէա (26.06.2013), Ափրիկյան (01.06.2014), Ուլուանա (22.11.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի դեռ Հայաստանը կառավարում են նման արժեհամակարգ ունեցող մարդիկ, ուր էլ գնանք կամ չգնանք, միևնույն է Հայաստանի համար բացասական է լինելու արդյունքը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (28.07.2013), Արէա (26.06.2013)

  7. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացասական, բայց չեմ համարում, որ մեր միակ ուղին Եվրամիությունն է: Հիմա ի՞նչ քվեարկեմ:
    Տակը մնում ա «կոմպլեմենտարը», որը էս դեպքում արդեն չի գործում։ Թե՞ ուրիշ տարբերակ կա։

    Հ.Գ. Մերսի, ուղղեցի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (26.06.2013)

  9. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոմիություն ուզում ենք, բայց մեզ ընդունող չկա: Եվրազես չենք ուզում, բայց մեզ զոռով ուզում են ճխտել: Ինձ թվում ա, էսքանից արդեն պարզ ա, որ մեր ուղին Եվրոմիությունն ա, քանի որ ԵՄ ամեն սթից եկիր չեն ընդունում:

    Էս վերջերս շատացել են, ինչ-որ գեղամյանակերպները, որոնք ամեն կերպ ուզում են համոզել, որ Եվրազես մտնելն օգտակար ա, քանի որ գազի գին, առևտուր, միգրանտներ և այլն: Մի բան որ Գեղամյանն ու իրա նմաններն են ուզում, հաստատ լավ բան չի լինի:

    Ու ստեղ հարցը կապված չի գազի կամ մի ուրիշ բանի գնի հետ: Հարցը կապված ա էն արժեհամակարգի հետ, որին պիտի երկիրն ու ժողովուրդը ձգտի: Եթե մենք ազգովի ուզում ենք տոտոլիտար, կիսակրիմինալ, ոտից գլուխ կոռումպացված ու թալանչի համակագի մաս կազմենք, որտեղ սովորական մարդու կյանքը կոպեկի արժեք չունի, ապա խնդրեմ համացեք Եվրազես՝ գյոզալ երկրների հետ նույն շարքում (Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելոռուս .... ): Եթե չենք ուզում էս ամեն ինչը, ուրեմն խնդրեմ ձգտեք Եվրոմիություն, նույնիսկ եթե էտ ձգտումը իրագործվելու է մի հիսուն տարի հետո: Կարևորն էն ա, որ դրան ձգտելով դու ինքդ փորձում ես քեզ համապատասխանեցնել դրան:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Brian_Boru (05.09.2013), keyboard (26.06.2013), Mephistopheles (27.06.2013), StrangeLittleGirl (26.06.2013), Աթեիստ (26.06.2013), Ափրիկյան (01.06.2014), Ներսես_AM (26.06.2013)

  11. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացասական, բայց չեմ համարում, որ մեր միակ ուղին Եվրամիությունն է: Հիմա ի՞նչ քվեարկեմ:
    Ռամշ ջան, երրորդ ուղի էլ կա: Ընդունենք ազգովի իսլամ ու միանանք Իսլամական Ազգերի Լիգային: Սկզբունքորեն վատ տարբերակ չի, քանի որ կվեդառանանք նրան, ինչին սովորել ենք դեռ 7-րդ դարից: Մեր համար նույնիսկ Ռուսաստանին մաս կազմելն էր պատմամշակութային տեսանկյունից աբսուրդ, քանի որ մենք միշտ լիարժեք ինտեգրված ենք եղել մերձավոր արևելքին, իրա բոլոր լավ ու վատ կողմերով: Էս նենց, ի միջի այլոց:

    Իրականում կարծում եմ, որ Արտը ճիշտ ա՝ երրորդ ուղի չկա: Այնպես որ քվեարկիր հանուն Եվրոպայի, որը նույնպես մանրից կործանման ա գնում, բայց գոնե կործանվելուց կիմանանք, որ Ֆրանսիայի պես երկրի հետ ենք կործանվել, ոչ թե Տաջիկստանի:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (26.06.2013), Brian_Boru (05.09.2013), keyboard (26.06.2013), Աթեիստ (26.06.2013)

  13. #7
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՄ լիարժեք անդամ դառնալը նույնիսկ քննարկելը մոտակա 20 տարում անիմաստ ա: Բայց ինտեգրացիան կարելիա նաև ավելի ցածր մակարդակում՝ Մաքսային միություն, որը խելացի մոտեցման դեպքում մի քանի տարում իրագործելի ա /մենք փոքր երկիր ենք, ԵՄի համար մեծ «վտանգ» չենք ներկայացնում/:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.06.2013)

  15. #8
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր միակ փրկությունը դա ա, ես դեռ 2000 թվին եմ ասել, մեկա Հայաստանին ունենալու ա Ռուսաստանը և քանի որ մի լավ ասացվածք կա, որ երբ քեզ բռնաբարում են և դու անզոր ես պայքարելու համար, հարկ է թուլանալ և հաճուք ստանալ:
    Հիմա ավելի լավ չի, չբռնաբարի, հետն էլ հաճույք կլինի

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ մեծ խոսում ենք էլի: Հա, բա, հեսա Մաքսային Միություն ենք մտնում, հետո Եվրամիություն, հետո ՆԱՏՕ բան, մե խինդ, մե ուրախություն: Ի՞նչ ադրբեջան, ի՞նչ միլիարդավոր դոլարանոց զենք ու զրահ, ի՞նչ հինգ անգամ շատ բնակչություն ու բանակ, ի՞նչ Սաշիկ: Կայֆեր ախպեր, կայֆեր ու կայծեր: Ջան եմ ասել:

    Ոնց ասեն, տենց էլ անելու ենք: Մեկ-մեկ էլ սենց թողելու են քննարկենք, բան, իբր մենք էլ ձայնի իրավունք ունենք:

  17. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ թերահավատորեն են մոտենում Հայաստանի` ԵՄ գործընկեր լինելուն, բայց առկա գործընթացները լրիվ հակառակի մասին են վկայում: ՀՀ կառավարությունը, ինչքան էլ քննադատեն, միևնույն է, տնտեսական գծով հստակ գնում է դեպի ԵՄ, ՀՍՏԱԿ: Ասոցիացման պայմանագրի դրույթների համաձայնեցումը գրեթե ավարտվել է: Ուկրաինան այս պահին մեզնից ոչ շահավետ վիճակում է գտնվում, ու անգամ ԵՄ Հանձնաժողովը կասկածներ ունի, որ ԵՄ Խորհրդարանը կարող է Ուկրաինայի հետ պայմանագիրը ուղղակի չվավերացնել: Իսկ այս փուլում Խորհրդարանի կողմից մերժվելը կնշանակի, որ բանակցությունները նորից պետք է սկսվեն... եթե սկսվեն, որովհետև բավականին երկար ժամանակ է պահանջվելու նորից նմանատիպ համաձայնագրի ստորագրմանը հասնելը: Ինձ թվում է, որ մեր կառավարությունն էլ ՌԴ քաղաքականությունից բավականին դժգոհ է, և առանց այդ մասին բարձրաձայնելու` ուղղակի արագացնում է իր քայլերը` Ասոցիացման համաձայնագիրը կնքելու ուղղությամբ:

    ԵՄ-ն այլ արժեհամակարգ է, մեզ բավականին լուրջ մարտահրավերներ են սպասվում, եթե բարեհաջող ավարտվի այս գործընթացը, ուղղակի երկարաժամկետ շահերի տեսանկյունից ԵՄ-ն չես համեմատի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ նույն համակարգում լինելու հետ: Այստեղ միակ լուրջ հարցը անվտանգությունն է, որը ԵՄ-ն չի կարող ապահովել: Այդ հարցում, միևնույն է, կախյալ ենք մնում ՌԴ-ից: Փաստացի, մերոնք ուզում են ռազմական ոլորտում մնալ ՌԴ հետ, բայց տնտեսական, իրավական... հարցերում` ԵՄ համակարգում: Եթե մերոնք կարողանան մինչև վերջ տանել բալանսավորման այս գիծը, շատ լավ կլինի:

    ԵՄ-ն յոթ ստրատեգիական համագործակցության համաձայնագրեր ունի, որոնցից մեկը ՌԴ-ի հետ: Այսինքն` ՌԴ-ն ինքը ԵՄ-ի հետ նման մակարդակի հարաբերություններ ունի: Ռուսաստանը միշտ էլ ամբիցիոզ պետություն է եղել: Այսօր էլ վստահ և շատ պարզ հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը ՌԴ-ի համար անընդունելի է: Իհարկե, մեր բանակը լիովին պատրաստ է` մեզ պաշտպանելու, սա լուրջ, որովհետև մենք ինքնաբավ ենք, բայց քանի որ երաշխիք չկա, որ մենք հնարավոր պատերազմի դեպքում կռվելու ենք միայն մեկ հակառակորդի դեմ, և որ ռազմամթերքի մատակարարումը լինելու է կանոնավոր, ռազմական դաշինքի մեջ լինելը շատ կարևոր է: Ռուսաստանը, թեև նվիրվածությամբ աչքի չի ընկնում, այս պահին միակ ռեալ դաշնակիցն է` ՀՀ-ի համար, ինչ հակափաստարկներ էլ բերեք:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.09.2013), StrangeLittleGirl (27.06.2013)

  19. #11
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստղ, լավ էլի, դրանք մեզ ինչ դաշնակից‎։ ‎Իրանց սաղ քաղաքականությունը ուղղված ա մեզ կզցրած պահելու ու ավելի շատ կզցնելու մեջ։ ՈՒ էդ ամեն ինչի մասին էլ անթաքույց լկտի–լկտի խոսելով։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (27.06.2013), VisTolog (02.12.2013), Աթեիստ (27.06.2013), Անվերնագիր (28.06.2013), Տրիբուն (27.06.2013)

  21. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ թերահավատորեն են մոտենում Հայաստանի` ԵՄ գործընկեր լինելուն, բայց առկա գործընթացները լրիվ հակառակի մասին են վկայում: ՀՀ կառավարությունը, ինչքան էլ քննադատեն, միևնույն է, տնտեսական գծով հստակ գնում է դեպի ԵՄ, ՀՍՏԱԿ: Ասոցիացման պայմանագրի դրույթների համաձայնեցումը գրեթե ավարտվել է: Ուկրաինան այս պահին մեզնից ոչ շահավետ վիճակում է գտնվում, ու անգամ ԵՄ Հանձնաժողովը կասկածներ ունի, որ ԵՄ Խորհրդարանը կարող է Ուկրաինայի հետ պայմանագիրը ուղղակի չվավերացնել: Իսկ այս փուլում Խորհրդարանի կողմից մերժվելը կնշանակի, որ բանակցությունները նորից պետք է սկսվեն... եթե սկսվեն, որովհետև բավականին երկար ժամանակ է պահանջվելու նորից նմանատիպ համաձայնագրի ստորագրմանը հասնելը: Ինձ թվում է, որ մեր կառավարությունն էլ ՌԴ քաղաքականությունից բավականին դժգոհ է, և առանց այդ մասին բարձրաձայնելու` ուղղակի արագացնում է իր քայլերը` Ասոցիացման համաձայնագիրը կնքելու ուղղությամբ:

    ԵՄ-ն այլ արժեհամակարգ է, մեզ բավականին լուրջ մարտահրավերներ են սպասվում, եթե բարեհաջող ավարտվի այս գործընթացը, ուղղակի երկարաժամկետ շահերի տեսանկյունից ԵՄ-ն չես համեմատի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ նույն համակարգում լինելու հետ: Այստեղ միակ լուրջ հարցը անվտանգությունն է, որը ԵՄ-ն չի կարող ապահովել: Այդ հարցում, միևնույն է, կախյալ ենք մնում ՌԴ-ից: Փաստացի, մերոնք ուզում են ռազմական ոլորտում մնալ ՌԴ հետ, բայց տնտեսական, իրավական... հարցերում` ԵՄ համակարգում: Եթե մերոնք կարողանան մինչև վերջ տանել բալանսավորման այս գիծը, շատ լավ կլինի:

    ԵՄ-ն յոթ ստրատեգիական համագործակցության համաձայնագրեր ունի, որոնցից մեկը ՌԴ-ի հետ: Այսինքն` ՌԴ-ն ինքը ԵՄ-ի հետ նման մակարդակի հարաբերություններ ունի: Ռուսաստանը միշտ էլ ամբիցիոզ պետություն է եղել: Այսօր էլ վստահ և շատ պարզ հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը ՌԴ-ի համար անընդունելի է: Իհարկե, մեր բանակը լիովին պատրաստ է` մեզ պաշտպանելու, սա լուրջ, որովհետև մենք ինքնաբավ ենք, բայց քանի որ երաշխիք չկա, որ մենք հնարավոր պատերազմի դեպքում կռվելու ենք միայն մեկ հակառակորդի դեմ, և որ ռազմամթերքի մատակարարումը լինելու է կանոնավոր, ռազմական դաշինքի մեջ լինելը շատ կարևոր է: Ռուսաստանը, թեև նվիրվածությամբ աչքի չի ընկնում, այս պահին միակ ռեալ դաշնակիցն է` ՀՀ-ի համար, ինչ հակափաստարկներ էլ բերեք:
    Աստղ ջան, Հայաստանն ինքնաբավ պետություն չի, հետևաբար և ինքնաբավ բանակ կամ պաշտպանական համակարգ ունենալ չի կարող… երկրի անվտանգությունը մենակ բանակը չի, այլ ֆինանսական ու տնտեսական ֆակտորներն էլ միասին…

    Հայաստանն էսօր ինքն իրա չի կարող պաշտպանել, անգամ եթե կռվենք միայն "հակառակորդի դեմ"… իսկ էպիսի դեպք երբեք պատմության մեջ չի եղել ու չի լինելու… անհնար ա… մենք պետք ա ռեալ նայենք վիճակին…

    Հայաստանն էսօր գնում ա հստակ ոչնչացման…

  22. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ ուղղակի ուզում են ականջից բռնած "կոխել" Եվրազես… մի հատ նորմալ երկիր չկա…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (02.12.2013), Աթեիստ (27.06.2013)

  24. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ուրիշ ո՞վ է մեր դաշնակիցը: Եկեք ռեալ նայենք: Դե յուրե, դե ֆակտո ՌԴ-ն ա:

    Կետերով նշեմ ռուսական ռազմական գործոնի դերը սկզբում ՀՀ մասով, հետո` գլոբալ.
    1) ՀՀ-ՌԴ դաշինք, որը մեր անվտանգության հիմնական բաղադրիչներից երկրորդն է` մեր բանակից հետո,
    ՌԴ-ն ունի ռազմաբազա ՀՀ-ում, որը վերջին պայմանագրով կարծեմ իրավունք ստացավ գործել, եթե ՀՀ-ին օգնություն պետք լինի:
    2) ՀԱՊԿ, որը մեր համատեղ դաշինքն է, և որտեղ ակտիվ են ՀՀ-ն և ՌԴ-ն, մի քիչ էլ Բելառուսը,
    այս դաշինքի շրջանակներում ՀՀ-ն գնում է զենք-զինամթերք` ինքնարժեքով կամ շուկայականից էականորեն էժան գներով (չեմ ասում` նվիրում են մեզ, որովհետև դա այդպես չէ),
    այս դաշինքի շրջանակներում ՀՀ-ն մասնակցում է զորավարժությունների` բոլոր մակարդակներով, ինչի արդյունքում մեր զինվորները էական փորձ են կուտակում, զորավարժություններ կազմակերպվում են նաև ՀՀ-ում,
    3) ԱՊՀ շրջանակներում գործող Սահմանապահ զորքերի հրամանատարությունը: Այսքանով բավարարվենք` ՀՀ մասով:

    4) ՆԱՏՕ-ն ռիսկ չի անում շարժվել դեպի Արևելք. հո Հայաստանի՞ց չի զգուշանում: Փաստորեն, ԱՄՆ-ը և մյուս տերությունները հաշվի են նստում ռուսական գործոնի հետ: Որ նախորդ գրառման մեջ ասեցի` ՌԴ-ն կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, դա կատակ չէր, դա պաշտոնական տեսակետ է, որը ինչ-որ տեղ մեսիջներ ունի ոչ միայն Վրաստանի համար, ով անթաքույց ձգտում է դեպի ՆԱՏՕ և ԵՄ:

    5) Ո՞վ է արգելափակում Սիրիայում միջազգային ուժեր մտցնելու առաջարկները:
    Այս քայլով ՌԴ-ն որոշակի փրկում է նաև մեր տարածաշրջանը: Դե երևի կարիք չկա երկար-բարակ գրելու, թե ինչ կլինի, եթե աստված չանի ԱՄՆ-ը հարվածի Իրանին:


    Որ ուշադրություն դարձնեք, մենք ոչ մի այլ ռազմական կազմակերպության, խոշոր տնտեսական միության անդամության հայտ չենք ներկայացնում` անգամ ԵՄ-ին: Մենք մեր չափը, կոպիտ ասած, գիտենք: Ինչքանով ես եմ հասկանում, ՀՀ կառավարությունը փորձում է ԵՄ-ի միջոցով դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, ու չի բացառվում, որ ինչ-որ փուլի հասնելուց հետո ՌԴ-ն ՀՀ-ից "արտահանեն": Ես, իհարկե, դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես են մեր մոնոպոլներին ստիպելու մեր շուկան բացել, բայց ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո մերոնք այլ տարբերակ չունեն: Ու մի մտածեք, թե ես շատ ուրախ եմ, որ իմ անկախ երկրում օտար պետության ռազմաբազա կա: Ուղղակի ռեալ եմ նայում միջազգային առկա գործընթացներին, որոնք այդքան էլ ուրախացնող չեն: Իրանում նախագահական ընտրությունները քչից-շատից լավ էին կազմակերպված, բայց արդյո՞ք դա ԱՄՆ-ի մոտեցումներում ինչ-որ բան կփոխի: Ես ուղղակի համոզված եմ (լավ, 99%), որ հայ-ադր հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը սահմանը փակելու է: Ո՞վ է մեզ օգնելու: Իրանը մի կողմ թողնենք, հստակ չի դիրքորոշումը: Աշխարհի երեսին երկու պետություն կա, ով միշտ պատրաստ է զորք մտցնել Հայաստան (տարածաշրջան)` ՌԴ, Թուրքիա: Լավ, էս վերլուծական մասը թողնենք: Ուզում եմ միայն, որ ճիշտ հասկանաք. ՆԱՏՕ-ն անգամ Վրաստանին չի ընդունում, այն դեպքում, երբ արևմտյան ներդրումներով ցեմենտել են երկիրը, Հայաստանը շանս չունի: Ու Հայաստանը ընտրություն էլ չունի: ՆԱՏՕ-ից հրավեր չի եկել, որ մենք էլ էստեղ քննարկենք: Եթե հետաքրքիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու փուլերը, կարող եմ գրել: Միայն ասեմ, որ մենք ամենաառաջին` անհատական գործընկերության փուլում ենք:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (01.10.2013)

  26. #15
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան, Հայաստանն ինքնաբավ պետություն չի, հետևաբար և ինքնաբավ բանակ կամ պաշտպանական համակարգ ունենալ չի կարող… երկրի անվտանգությունը մենակ բանակը չի, այլ ֆինանսական ու տնտեսական ֆակտորներն էլ միասին…

    Հայաստանն էսօր ինքն իրա չի կարող պաշտպանել, անգամ եթե կռվենք միայն "հակառակորդի դեմ"… իսկ էպիսի դեպք երբեք պատմության մեջ չի եղել ու չի լինելու… անհնար ա… մենք պետք ա ռեալ նայենք վիճակին…

    Հայաստանն էսօր գնում ա հստակ ոչնչացման…
    Միայն "հակառակորդի դեմ"-ը նշել ես` ցանկանալով ասել, որ մեկ ճակատով հնարավոր չի՞, թե՞ ներքին թշնամիներ էլ են լինում:

    Մեֆ, մենք ինքնաբավ ենք` ռազմական առումով Համաձայն եմ, որ անվտանգությունը միայն ռազմական բաղադրիչով չի, բայց հակառակորդն էլ բավականին անֆայմ ա` իր տնտեսությունը կազմակերպելու առումով: Մենք կորած կլինեինք, եթե ճապոնացիների նման հակառակորդ-հարևան ունենայինք:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (01.10.2013)

Էջ 1 34-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •