Տրիբուն (24.04.2014)
Ինչպես և ես կանխագուշակում էի դեռ մի քանի ամիս առաջ Հայաստանի մուտքը ՄՄ դեռևս որոշված չի։ Երեկ այն պետք է ստորագրվեր, բայց չեղավ։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ա. Միհրանյան. Եվրասիական միությունում վերպետական կառույցները համակարգելու են ոչ միայն տնտեսական ոլորտը.
Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Եվրասիական միությունում վերպետական կառույցները համակարգելու են ոչ միայն տնտեսական ոլորտը, այլև՝ գուցե քաղաքական և ռազմական:
Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էԿրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը ղեկավարում է ռուսաստանյան պետական ֆինասնավորմամբ գործող Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան մասնաճյուղը:
Միևնույն ժամանակ Միհրանյանը ընդգծել է. – «Ի տարբերություն հին Խորհրդային Միության` այս նոր կառույցներում չի լինելու դիկտատը մի կենտրոնի մյուսների նկատմամբ: Այնքան խորը պրոցեսը կլինի, ինչքան որ մասնակից երկրները պատրաստ կլինեն: Այսինքն, իհարկե, ակնկայտ է, որ պետք է լինի ընդհանուր վալյուտա: Բայց տեսնում եք` գրեթե քսան տարի ընդհանուր արժույթ չեն կարողանում մտցնել նույնիսկ Ռուսաստանի ու Բելառուսի մեջ, չնայած 1994 թվականին պայմանավորվեցին, որ մեկ-երկու տարի հետո պետք է լինի ընդհանուր արժույթը»:
Ռուֆուս (29.05.2014)
Ասում ա՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայաստանի առաջ ուլտիմատում ա դրե՞լ, տասնհինգ օրում առանց Ղարաբաղի ՄՄ մտնել, կամ սիկտիր լինե՞լ: Ղժժժժ...![]()
Տրիբուն (31.05.2014)
Էս էլ Սերժի բացատրությունը ... էս մարդը ադեկվատ չի, լուրջ եմ ասում ... խնդիրներ ունի, Գորտուկին կանչե՛ք:
Ո՞վ կարա էս ասածները վերծանի ...«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»
Ներսես_AM (01.06.2014)
Ուզում ա ասի ընդեղ թուղթ չկար գրած տված ձեռս(պատասխանի տեքստով), որ Նազարբաևին պատասխանեի, բայց հասկացա, որ ինձ խոցում էր։ Հիմա էս թղթից կարդում եմ ու էլի կայֆ չկա, բայց երևի դուք կջոգեք, որ թույն հիմնավորում եմ կարդում։
դպրոցական երեխա լիներ դրա տեղը, միանգամից բերնին կգար, թե ալիևն ի՞նչ կապ ունի էս թեմայի հետ։ Կամ կհարցներ բա եթե Ուկրաինաից նամակ գա, դուխդ կհերիքի՞ Պուտինին ասես առանղ Ղրիմ մտի այ նազարբաև ձյա։
Սա բերանն էր բացուխուփ անում։
էսպես չի մնա
Տրիբուն (11.06.2014)
Ոնց եմ սիրում Սերժին, ոնց եմ սիրու՜մ: Էս մարդը իր նախագահության 7 տարիների ընթացքում ինչ ասել ա հակառակն ա եղել, թու-թու-թու:
Էսօր ամսի քանի՞սն ա: Արդեն 16-ն ա:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը մինչեւ հունիսի 15-ը:
Այդ մասին նա ասել է Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են ԵՏՄ մասին պայմանագիրը:
Իր ելույթում ՀՀ նախագահը նշել է, որ «Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը»:
«Հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ստորագրման ժամկետը»,- ասել է Սերժ Սարգսյանը:![]()
Էդ 2-3 տեխնիկական բնույթի հարցն ի՞նչ ա, որ մեզ չեն ասում մենք էլ իմանանք![]()
I may be paranoid but no android!
Խաբար եք, մտանք էս ԵՏՄ, թե՞ չէ: Նազարբաեվը մեր հորթին չէր ասե՞լ հուլիսի մեկին գնա մոտը՝ առանց Ղարաբաղի:
![]()
Վստահելի աղբյուրներից ինֆո եմ տալիս։
Սերժը Պուտինին հասկացրել է, որ Հայաստանը ավելի հանգիստ կմտնի ՄՄ, միայն էն բանից հետո երբ հաստատ երևա, որ Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի արևելքի պատերազմում։ Սա է ՄՄ մտնելու ներկայիս ձգձգման պատճառը։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ