Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Հետաքրքիր ա, ի՞նչ շոու ա, ու հանուն ինչի, ու ի՞նչ ցույ տալու տալու համար: Թե՞ շուույա ուղղակի էն պատճառով, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցում: Դե բա ո՞նց, 7or.am-ը ու ilur.am-ը արդեն հայտարարել են, որ շոու ա: Այ, ԱԺ-ում կաստում-շլվարով հարցերը քննարկելը շուու չի. ժողովրդի մասին մտածել ա, լուրջ հարցեր բարձրացնել ա, քնարկել ա, համագործակցել ա վերջապես:
7օրին չեմ հետևում ու չեմ էլ ուզում հետևել, չեմ կարող դրա մասին բան ասել, բայց էսօր ինչքան իլուրին հետևել եմ, ակտիվ լուսաբանել են ու չեն հայտարարել որ շոու ա:
Ավելին, եվրոնյուզով որ հիմա սաղ աշխարհում ֆռացնում են Երևանի դեպքերի ձայնագրությունը, հենց իլուրի տեսահոլովակն ա:

Կար էսօր երկու իրականությունների բախում: Մի իրականությունը ընդվզող քաղաքացին էր, որի ցավը տանեմ, ինքը վեր էր կացել իրա բողոքն արտահայտելու, մյուս իրականությանը իշխանությունն էր, որը ձգտում էր ամեն ինչ շոուի վերածել ու էդ թվում իմ տպավորությամբ աննախադեպ լավ պատրաստված սադրանքներ իրականացրեց: Անկախ նրանից, թե իշխանությունը ինչի համար ա փորձել իրադարձություններն օգտագործել, արդյունքում բավական լավ բողոքի ակցիա ստացվեց (հեչ որ չէ երկու տարբեր փողոցներ ինչ-որ ժամանակով փակել հաջողացնելը բավական լավ է, նենց ակցիա անելը, որի մասին խոսվի միջազգային տարբեր լրատվամիջոցներով ահագին լավ ա, պուտինին դիմավորող բերվածներին հակադրվողների ցուցադրումը ահագին լավ ա):