User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ղազախստանն ու Բելառուսը Հայաստանին չտեսնված նվեր մատուցեցին. «Ասոցացմանը» վերադառնալու ժամանակն է»


    Ռուս հրապարակախոս, վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի ժամանակ պարզ դարձավ, որ ՄՄ երկու անդամներ դեմ են Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, երեկ «Առաջին լրատվական»-ին ասաց, որ Հայաստանին չտեսնված աշխարհաքաղաքական հնարավորություն է ընձեռվել:

    Վերլուծաբանը նշեց, որ Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումը, ինչ փաստարկներով էլ որ դրանք ղեկավարվեն, Հայաստանի համար չտեսնված աշխարհաքաղաքական հնարավորություն է: Նրա գնահատմամբ՝ գաղտնիք չէ, որ ՄՄ անդամակցությունը Հայաստանին բացարձակապես պետք չէ:

    «Հայաստանը նոյեմբերի վերջին պատրաստվում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել՝ այդպիսով կարևոր քայլ կատարելով եվրոպական քաղաքակրթության ուղղությամբ: Պուտինը Մոսկվա կանչեց ՀՀ նախագահին, ձեռքերը ոլորեց, սպառնաց, թե՝ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհին կսատարի Ադրբեջանին, և Հայաստանին ստիպեց հայտարարել, որ ցանկանում է միանալ ՄՄ-ին:

    Ներկայում այս անսպասելի նվերը Հայաստանը մեծ գոհունակությամբ պետք է ընդունի. չէ՞ որ Հայաստանը չի կարող դեմ գնալ Ղազախստանի և Բելառուսի կամքին: Այդ պատճառաբանությամբ Հայաստանը կարող է ետ կանգնել Մաքսային միությունից՝ վերադառնալով և ավարտին հասցնելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Սա է այս բարդ իրավիճակից դուրս գալու ելքը: Ես ինքս ՀՀ-ին խորհուրդ կտայի այսպես վարվել»,- նման տեսակետ հայտնեց Անդրեյ Պիոնտկովսկին:

    Վերջինս չբացառեց, որ Հայաստանի ձեռքերը ոլորելուց հետո հերթը կհասնի Ղազախստանին և Բելառուսին: Բայց, նրա գնահատմամբ, դա Մոսկվային չի հաջողվի: Նա նշեց՝ փաստն այն է, որ Բելառուսն ու Ղազախստանը դեմ են ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, իսկ նրանց համոզելը հեշտ չի լինի, նրանք մեծ հիասթափություն են ապրել այդ միությունից, ուրեմն այսօր այլևս ռուսական շանտաժից չպետք է վախենալ:

    «Այսօր ՄՄ-ի հեռանկարը լուրջ սպառնալիքի և հարցականի տակ է, ՄՄ-ն պետք էր ՌԴ-ին՝ որպես Եվրասիական միության ձևավորման նախնական միություն, իսկ Հայաստանի համար շատ շահավետ իրավիճակ է ձևավորվել: Պուտինի մոտ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները ֆիքսված, բայց իրականում հիմար գաղափարներ են, դրանք ոչ մեկին անհրաժեշտ չեն՝ ոչ հարևաններին, ոչ էլ նույնիսկ ռուս ազգայնականներին: Ռուսական ազգայնականությունը իմպերիալիստական էր, սակայն այն փոխվել է, երիտասարդությունը այլ գաղափարներ է կրում, պնդում է, որ պետք է իրենցից դուրս մղել Հյուսիսային Կովկասը և վիզային ռեժիմ մտցնել Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ:

    Պուտինի գաղափարը մեռած է, ու ՌԴ-ն էլ փորձեց խեղճ Հայաստանի ձեռքերը ոլորելով այդ մեռած միություն մտցնել նաև Հայաստանին: Հիմա Հայաստանը շատ լավ հնարավորություն ունի: Որպես իրեն հարգող երկիր՝ Հայաստանը չպետք է մտնի Մաքսային միություն, քանի որ իրեն այնտեղ չեն ցանկանում, իսկ միության մյուս անդամներին համոզելը հեշտ գործ չէ»,- մեկնաբանեց ռուս վերլուծաբանը:

    Վերջինս նաև ընդգծեց, որ ՌԴ-ն հետաքրքրված է ԼՂ հակամարտության չհանգուցալուծմամբ, որպեսզի երկու երկրների նկատմամբ էլ պահպանի ճնշման լծակները, շանտաժ բանեցնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեմ, ուստի կողմերը պետք է հակամարտության լուծումը փնտրեն Ռուսաստանից դուրս՝ ռուսական շանտաժից վերջնականապես ազատվելու համար:

    http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_226727.html
    Լավ ա ասում, բայց սրանք էդքան պլոճիկ չունեն, որ տենց բան անեն։ Երևի դրանից հետո էլ Հայլուրով ամեն օր ասում են որ մենք ՄՄ ենք մտնելու ու սաղ թույն ա չէ՞։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •