Ես հասկանում եմ, որ առաջին հայացքից ծիծաղելի է գրառումս, որը հիմնավորելու համար ինձ այս թեմայի մի քանի էջն էլ բավական չեն լինի. ամեն խնդրի շուրջ կարելի է գիտական աշխատություն գրել:
Ես պատանդ չեմ, այն էլ` Իսրայելում, բայց գոնե մեր տարածաշրջանի խնդիրները կարելի է ասել, որ պատկերացնում եմ: Քսան րոպե առաջ Ալ Ջազիրան հայտնեց, որ Արաբական լիգան այսօր կոչ է արել աջակցել ԱՄՆ-ին` Սիրիային հարվածելու հարցում: Եվ ու՞մ գլխավորությամբ է նման կոչ արվում` սաուդների: Շղթայի մնացած օղակները իրար միացնելն էլ ձեզ եմ թողնում:
ԴՎ, նախ` ես երբեք չեմ կարող կողմ լինել գեյերի կողմից երեխա որդեգրելուն: Եթե հարևան թեմայում չեմ արտահայտել իմ բացասական կարծիքը, դա չի նշանակում, որ ես կողմնակից եմ, դա նշանակում է, որ ես հավես չունեմ իրեն "գերզարգացած" համարող մեկին ապացուցեմ, որ այդ երևույթներին կողմնակից լինելը չի նշանակում լինել զարգացած կամ գիտակից: Ու դրանք քարոզելը ընդհանրապես ես չեմ ընդունում: Վաղվանից էլ դասի եմ, հայտնի չէ` նույնիսկ այս թեմայում գրել կկարողանա՞մ, թե՞ նորից միայն սպորտի բաժնով կսահմանափակվեմ: ԵՄ-ի ներսում ընթացող գործընթացներից տեղյակ եմ, Բրյուսելում ընթացող "առևտրից" էլ: Ես իդեալիստ չեմ, ու այդ պատճառով էլ գտնում եմ, որ այս պահին չկա այլընտրանք, նորից եմ ասում` մենք ընդհանուր սահման չունենք ՌԴ-ի կամ Մաքսային միության հետ: Տարբերությունը չե՞ք զգում: Ընդ որում, այս պահին բարձր մակարդակներում որևէ խոսակցություն չկա այն մասին, թե ՌԴ-ի կամ Ղազախստանի հետ մեր երկկողմ պայմանագրերը դենոնսացիայի են ենթարկվելու: Ես բոլորի մտավախություններն էլ հասկանում եմ, հանրաքվե պահանջողներին էլ: Բայց մի հատ էլ ընդ որում, Ռուսաստանի ձեռքին են գտնվում մեր գործարաններից շատերը, ինչու՞ չեն աշխատացնում, այդ աստիճանի իրենց համար միևնու՞յն է դաշնակիցը: ԴՎ, դու "ընտանիք" արժեքի մասին ես խոսում, բայց այդ "ընտանիք" արժեքը պահել է պետք ոչ միայն գաղափարապես, այլև` նյութապես, որը, սակայն, ՌԴ-ի հետ սերտ տնտեսական համագործակցության պայմաններում չի ստացվում:
Էջանիշներ