Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա, Աստղ ջան, ես այդպես էլ չեմ հասկանում, մեզ սպառողներ են պետք՞ ովքեր կսպառեն մեր ապրանքները, թե՞ մեզ պետք ա որ մենք սպառենք...
եթե մեզ սպառողներ են պետք, ապա դրածիդ լոգիիկան հեչ չհասկացա
Սկսենք նրանից, որ սպառել տալու համար նախ պետք է արտադրել բավականաչափ: Այս պահին 500 մլն-անոց շուկան բավական է` հայկական արտադրանքը սպառելու համար: Հենց մասշտաբները մեծացնենք, մենք էլ ենք փորձելու արտադրության սկզբնական փուլերը տեղափոխել Չինաստան, իսկ վերջնականը կազմակերպել ՀՀ-ում: Իսկ թե ինչ կարտահանենք Չինաստան կամ այլ զարգացող երկրներ, դա ընթացքում պարզ կլինի, որովհետև ցանկացած դեպքում յուրաքանչյուր արտադրող ձգտում է իր ապրանքը սպառել վճարունակ Եվրոպայում. եկամուտը մեծ է լինում: