User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հանգամանք հանգիստ չի տալիս. Պուտինը Հայաստան գալու է դեկտեմբերի 2-ին: Ամսաթիվը ձեզ ինչ-որ բան չի՞ ասում :
    Մտածում եմ` դեռ լավ պրծանք, որ Իջևանով չի գալիս Երևան, այլ` Գյումրիով :
    Միքայել Հայրապետյանը նույնիսկ հայտարարություն էր տարածել էս առթիվ.

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    1991թ. անկախության հռչակումից ի վեր Հայաստանում լուծված չէ քաղաքակրթական ընտրանքի խնդիրը: Դրածո իշխանությունները շարունակում են ճնշումներն ու հալածանքներն իրական անկախության և ժողովրդավարության կողմնակիցների դեմ՝ փորձելով Հայաստանը ետ տանել դեպի խորհրդային ամբողջատիրական կայսրություն: Այս ծիրում ենք դիտարկում նրանց կողմից Շանթ Հարությունյանի եւ նոյեմբերի 5-ի իրադարձությունների մյուս մասնակիցների կալանավորումը:

    Շանթ Հարությունյանի եւ նրա զինակիցների նոյեմբերի 5-ի գործողությունը համարում ենք Հայաստանի Հանրապետության լիակատար ապագաղութացման պայքար եւ, որպես այդպիսին, ողջունում ենք այն:

    Ըստ այսմ՝ հայտարարում ենք.

    1. Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղկալանավորների անձերին ու նոյեմբերի 5-ի նրանց ազատագրական գործողությունն անվանարկող ցանկացած գնահատական կհամարենք Հայաստանի քաղաքացիներին ազգային իրական խնդիրներից շեղելու, ապակողմնորոշելու եւ քաղաքական գործընթացները լղոզելու ու խեղաթյուրելու գործակալական փորձ, որն իրենց կարող են թույլ տալ միայն Հայաստանում ներդրված օտարերկրյա հինգերորդ շարասյուները, որքան էլ ծպտվեն քաղաքական կազմակերպությունների անվամբ,

    2. Հայաստանը Մաքսային Միություն մտցնելու որոշումը համարում ենք բիրտ պարտադրանքի եւ ռեալ այլընտրանքի բացակայության հետեւանք, որը, վերջին հաշվով, դատապարտվելու է ձախողման,

    3. 1920թ. դեկտեմբերի 2-ին՝ հայ ժողովրդի համար ստորացուցիչ եւ ողբերգական Ալեքսանդրապոլի պայմանագրի տարելիցի օրը Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետը եթե չփոփոխվի, ապա մենք դա կհամարենք ՀՀ քաղաքացիների արժանապատվության եւ մեր պետականության նվաստացման վայրենի դեմարշ:

    Ըստ այսմ՝ կոչ ենք անում.

    1. Ազատ արձակել Շանթ Հարությունյանին եւ կալանավորված մյուս անձանց,

    2. Մեր ազգային սգո օր դեկտեմբերի 2-ից մեկ այլ ժամանակահատված տեղափոխել ՌԴ նախագահի այցի ժամկետը:

    ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
    Աղջյուր՝ Ա1+


    Ուրիշ անդրադարձներ էլ են կարծես եղել օրվա ընտրությանը՝ բայց հատուկենտ: Հիմնականում չգիտես ինչու անտեսում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (23.11.2013), Rhayader (28.11.2013), Ներսես_AM (24.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •