User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբունն ջան, դու տնտեսագետ ես ու նաև աշխարհի ամեն ինչից քաջատեղյակ: Քո մասնագիտականով քո հետ վիճելը հիմարություն կլինի: Հաշվիր որ հետագա իմ փաստարկներ զուտ քո կարծիքն իմանալու համար են:
    իմ իմացածով համաշխարհային վալյուտային ներկայացվող առաջին պահանջը վստահությունն է նրա տիրոջ հանդեպ: Այսինքն ոչ թե ինքնին փողի, այլ փողի տիրոջ հանդեպ: Սա պետք է որ ընդունված կարգ լինի /չգիտեմ, մի գուցե տնտեսագիտորեն սխալ եմ/: Այդ վստահությունը տարբեր ժամանակներում տարբեր հիմքեր է ունեցել: մի ժամանակ դա միայն տիրոջ ոսկին էր, հետո բազմապարամետր դարձավ, ուր ոսկին միայն կրիտիկական պահերին սկսեց դեր խաղալ:
    Ներկա դարում, երբ ամերիկյան դոլարի ֆիզիկական ծավալները որևէ կերպ չեն համապատասխանում ոչ ոսկուն, ոչ ամերիկյան արտադրանքին, ոչ էլ քաղաքական վստահությանը, աշխարհի ֆինանսական պրոցեսներն իմ կարծիքով զուտ դինամիկ իներցիայի հաշվին են ինչ որ կայունություն ցուցաբերում:
    Էն, որ համեմատություն էի բերել սովետի ու ներկա ամերիկայի միջև պատահական չէր: սովետի օրոք մի կիլո պոմիդորը Հայաստանում էլ էր 10 կոպեկ ու Նորիլսկում էլ 10, -դա շուկայական չէր, աբսուրդ էր: Իսկ հիմա էլ դրա հակառակն է ամերիկայում:
    բժշկի աշտարավարձը իր արտասնած մեկ բառի համար 3,5 դոլար է, նեյրոխիրուրգի մեկ ժամը մոտ $10,000: CEO- ն իր աշխատողից շատ է ստանում 400 անգամ: Իսկ ԱՄՆ նախագահը, որի մի կոճակի սեղմումով երկիր կարող է վերանալ- ժամում աշխատում է ընդամենը $200:
    Սովետի վերացման մեջ ահռելի տեղ ուներ փողի անտեսումը: Իհարկե ներկա դարում փողը մի քիչ ավելի բարդացել է, բայց էս եղած աննորմալ շեղումներով ստացվում է, որ ամերիկացիք էլ են արդեն անտեսում փողը:
    Մեծ փողերի ոլորտում ոչ մի կապ չկա փողի ու իր հետևում եղած ոչ ֆինանսական պարամետրերի մեջ: օրինակ ժամը $ 4- 7 ով լիքը մարդ են աշխատեցնում օրեկան նույնիսկ 14-15 ժամ, բայց փողատերերի դեպքում փողը ոչ թե աշխատելու շնորհիվ է գալիս, այլ սարքելու շնորհիվ /making money/.
    դեռ 10 տարի առաջ դա մարսվող էր: 2008-ի կրիզիսից հետո, երբ փողը տպեցին ու նվիրեցին բանկերին, շատ բան փոխվեց: պարզվեց որ փողը ոչ մի կերպ չի աշխատվում ու կապ չունի ոչ աշխատանքի, ու ոչ էլ ապրանքի հետ, ուղղակի օդից են սարքում:
    Ինչի հաշվին է սա ապահովվում՞: Իմ կարծիքով միայն ու միայն դոլարի հանդեպ հին վստահության: Եթե ռուսները կամ չինացիք տրիլիոններ տպեն ու տան իրենց բանկերին, երկրորդ օրը ռուբլու ու յուանի վրա թքող չի լինի: իսկ ամերիկացիք տպեցին ու հեչ: ոնց կոկա-կոլան 1,25 էր, էնպես էլ 1,25 մնաց: սա անհնար բան է- ֆանտազիա է:
    Ասածս էն է, որ էս իներցիան, էս վստահությունը շարունակելու համար ամերիկան պետք է կողմնակի պրոցեսներով շեղի աշխարհի ուշադրությունը դոլարի վիճակից, ու շեղում է՝ սրան նրան ռմբակոծելով ու արդեն ոչ թե վստահությունն է փողի հիմքը, այլ վախը:
    Բիձա ջան, իներցիա չկա, կա իրողությունների ռեալ գնահատական բոլոր երկրների կողմից: Ճշմարտությունը համեմատությունների մեջ, ու ոչ թե մենակ առանձին վերցրած ԱՄՆ տնտեսությանը նայելու մեջ: ԱՄՆ տնտեական լուրջ խնդիրներ ունի հիմա, բայց միևնույնն ա, մնում աշխարհի մեծ տնտեսութուններից ամենավստահելին: Հարցը հետևյալումն ա - եթե ռեզերվներդ չպահես ԱՄՆ դոլարով, ինչո՞վ պահես: Չկա որևէ այլընտրանք, որը դոլարից լավը կլինի, քանի որ չկա որևէ մեծ տնտեսություն, որի նկատմամբ վստահությունն ավելի մեծ կլինի, քան ԱՄՆ տնտեսության նկատմամբ ա: Միակ քիչ թե շատ այլընտրանքը եվրոն ա: Մնացածի դերն ու նշանակությունը սահմանափակվում ա ռեգիոնալ կամ լոկալ նշանակությամբ: Ասենք, Վիետնամը (պռոստը օրինակ) կարա մի քիչ ռեզերվ պահի Չինական յուանով, քանի որ Չինաստանը իրա գլխավոր առևտրային գործընկերներից մեկն ա, ու առևտրային գործարքների համար պետք ա գալիս ազգային արժույթը արագ փոխարկել յուանի: Բայց նույնիսկ Վիետնամը, իրա հիմնական ռեզերվները պահում ա ԱՄՆ դոլարով: Նույն Չինաստանը ԱՄՆ դոլարի ու գանձապետական պարտատոմսերի ամենամեծ պահողն ա: Ինչի՞ հենց ԱՄՆ: Ինչի՞ Չինաստանի պես երկիրը ուրիշ բան չի պահում: Քանի որ բոլոր մնացած այլընտրանքները դոլարից վատն են:

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախորդ պատմությունները, թե ամերիկան ոնց դուրս եկավ նախորդ կրիզիսներից հիմա չեն աշխատում: ինքը էս անգամ դուրս չի եկել, շղարշել է վիճակը:
    հիմա ներսում մեծ կռիվը հենց դա է: հանրապետականներն ասում են խնայենք, իշխանություններն ասում են, հակառակը - ծախսենք, /որ իներցիայից չընկնեն/: Իսկ երկուսն էլ իրար ձեռք-ձեքի ասում են բամբիտ անենք:
    Խնայել թե ծախսել դիլեման դասական տնտեսագիտական դիլեմայա ու նոր չի կսվել քննարկվել ԱՄՆ ներսում: Սա դասագրքային դիլեմայա, ու սրանով նույնիսկ երկրների տնտեսական զարգացման մոդելներն են որոշվում: Նենց որ Բիձա ջան, դրա մեջ ոչ մի նորություն չկա, ու էտ մշտական քննարկումների արդյունքում ԱՄՆ, գոնե մինչև հիմա, միշտ գտել ա օպտիմալ լուծումը: Էն որ երկուսն էլ ասում են բամբիտ, էլի նորություն չի: Պատերազմը ու բամբիտը ԱՄՆ համար հարցեր լուծելու ռեզերվային տարբերակներից մեկն ա եղել: Ժամանակին Սովետի համար էլ ի միջի այլոց: Հիմա հանկարծս սաղս խառնվել ենք իրար, քանի որ ԱՄՆ Ավղանստան, Իրաք ու Սիրայա բամբիտ անում: Բայց ոչ մեկը չի ուզում հիշի, որ երկրորդ համաշխարհայինից հետո, ԱՄՆ փաստացի շատ քիչ ժամանակ ա եղել լիարժեք խաղաղության մեջ - Կորեա, Կուբա, Վիետնամ, Պանամա, Պարսից Ծոց - էս մի քանիսը ընդամենը: Ուղղակի ամեն ժամանակաշրջանում ապրողների համար թվում ա, թե էս էլ թազա բան ա, ԱՄՆ եկել ա ուզում ա Սիրային բամբիտ անի, ո՞վ էր սենց բան տեսել:

    Բիձա ջան, ամեն կրիզիս իրա առանձնահատկություններն ունի, ու իրա դեմ պայքարելու գործիքները, քանի որ ամեն կրիզիս իրա պատճառներն ունի: Էս կրիզիսի հիմքում ի սկզբանե ընկած էին ֆինանսական պիռամիդաները: Եթե հիշում ես ամեն ինչ սկսվեց հիպոթեքային շուկայի կրիզիսից ու Fannie Mae-ի ու Freddie Mac-ի բանկռոտից: Որը հետո դարձավ գլոբալ ֆինանսական կրիզիս ու հանգեցրեց ռեցեսիայի: Առանց մանրամասների մեջ խորանալու - ֆիանսական կրիզիսի դեմ պայքարում են ֆինանսական գործիքներով: Գումարած, ընթացքում ԱՄՆ լուծում ա մի շարք խորքային խնդիրներ որոնք կուտակվել էին - առողջապահական համակարգ, սոցիալական պաշտպանություն, ավտոմոբիլաշինության մրցունակություն, զբաղվածություն, բլա բլա բլա .... Սենց մի հատ օրենք կա - կրիզիսը միշտ բարեփոխումների խթան ա հանդիսանում, ու կրիզիսը իրանից հետո միշտ բերում ա վերելք ու զարգացում: Բիձա ջան, վատատես մի եղի, ԱՄՆ արդեն դուրս ա գալիս կրիզիսից, ու դեռ երկար ժամանակ մնալույա աշխարհի հզորահույն տնտեսություններից մեկը: Իսկ էն որ ստեղ ընդեղ կոֆեն 100 դոլարով են ծախել, աշխարհքիս անարդարությունների ու մուտիլովկեքի շարքին ա դասվում, որոնք միշտ եղել են ու լինելու են:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (03.09.2013), Բիձա (03.09.2013), Վիշապ (03.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •