User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Էջ 34 34-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334
Ցույց են տրվում 496 համարից մինչև 506 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

  1. #496
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրապարակը մնումա հրապարակ , բայց պահեր կա, որ կարելիա ուշադրություն դարձնել։ Առաջինը, որ իրոք վավերացման պրոցեսը դեռ չեն սկսվել ու դեռ տեղեկություն չկա, երբ կդրվի հարցը քննարկման՝ ի տարբերություն Հայաստանի ու Ռուսաստանի, երբ ամեն ինչ նախօրոք պարզ էր։ Հաջորդը Բելառուս-ՌԴ բավական լարված հարաբերություններն են այս պահի դրությամբ ու միակողմանի մաքսային ռեժիմի վերականգնումը։
    Բելառուս-ՌԴ լարված հարաբերությունները տեսականորեն գուցե և բերեն նրան, որ Բելառուսը չվավերացնի, ուղղակի իմ շատ մակերեսային կարծիքով ընդամենը էլի Հայաստանին ստորացնելու պրոցես ա՝ վերջին պահին թողնելով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #497
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարող պնդել, որ կվավերացնեն, բայց իմ տպավորությամբ էդ Հրապարակի հոդվածը սարքովի մի բան էր, սենսացիա անելով քլիք հավաքելու համար:
    Երկուսն էլ վավերացրին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (20.12.2014)

  4. #498
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թույն ա չէ՞


    Այսօր ՀՀ կառավարությունը ուշագրավ, չափազանց ուշագրավ մի որոշում է կայացնելու: Կառավարությունը հավանության է տալու «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» անունը կրող արձանագրությանը:

    Այս համաձայնագիրը հավանության է արժանանալու ԵՏՄ անդամ բոլոր մյուս երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների կողմից: Իսկ ինչն է այս փաստաթղթում ուշագրավ: Խնդիրն այն է, որ արձանագրությունը վերաբերում է բացառապես Ղազախստանին, որը երրորդ երկրների հետ առեւտրում ստանում է մի այնպիսի առավելություն, որի մասին մենք կերազեինք:

    Իսկ հիմա՝ ավելի մանրամասն: «Սույն Արձանագրությամբ սահմանվում են ԵՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման եւ շրջանառության կարգավորման առանձնահատկությունները՝ կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ»,- գրված է արձանագրության առաջին հոդվածում: Եվ ինչպիսի՞ առանձնահատկություններ են նախատեսվում այս արձանագրությամբ: «Տուրքերի ցածր դրույքաչափերը կիրառվում են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման եւ Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով դրանց ձեւակերպման դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնք նախատեսված են Ղազախստանի Հանրապետության՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցերով աշխատանքային խմբի զեկույցի 307-րդ պարբերությամբ՝ որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու պայման»:

    Այս երկար-բարակ ձեւակերպումների մեջ մի պարզ ու հասարակ գաղափար է թաքնված. Արձանագրության ստորագրումից հետո ոչ ԵՏՄ անդամ երկրներից Ղազախստան ներմուծվող ապրանքների վրա կկիրառվի ոչ թե ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը, այլ այն մաքսատուրքերը որոնք Ղազախստանը ժամանակին համաձայնեցրած է եղել Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ:

    Այլ կերպ ասած, Ղազախստանը շատ ավելի ցածր մաքսատուրքեր է կիրառելու իր երկիր մտնող ապրանքների նկատմամբ, քան ԵՏՄ անդամ մյուս երկրները , այդ թվում՝ նաեւ Հայաստանը: Որքան քրքրեցինք ԵՏՄ-ին վերաբերող փաստաթղթերը, սրան համարժեք փաստաթուղթ ԵՏՄ անդամ այլ երկրների վերաբերյալ այդպես էլ չգտանք: Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում, եթե հայաստանցի գործարարը որոշի, որ պետք է Եվրոպայից ապրանք ներկրի, սահմանին պետք է այդ ապրանքի 25-ից 80 տոկոս արժեքով մաքսատուրք վճարի: Իսկ ղազախստանցի գործարարը այլ երկրից նույն ապրանքը Ղազախստան ներկրելու համար կվճարի 10 տոկոս մաքսատուրք:

    Սա, իհարկե, աննորմալ, որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է: Հայաստանը, ինչպեսեւ Ղազախստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է եւ ԱՀԿ-ին անդամագրվելիս Հայաստանը եւս պարտավորություններ էր ստանձնել ցածր մաքսատուրքերի վերաբերյալ: Սակայն անսպասելիորեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ պաշտոնյաները հայտարարեցին, որ ԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները վերանայվելու են, եւ Հայաստանում գործելու են ԵՏՄ-ի պարտադրած բարձր մաքսատուրքերը:

    Նույնիսկ այս տարվա սկզբին կառավարությունը ձեռնամուխ էր եղել աշխատանքային խումբ ձեւավորելուն, որը պետք է ԱՀԿ անդամ երկրների հետ բանակցություններ վարի մաքսատուրքերը վերանայելու շուրջ: Այս գործընթացը ժամանակավորապես կասեցվեց, քանի որ մոտ 700 ապրանքատեսակների գծով Հայաստանը ժամանակավոր արտոնություն ստացավ՝ կիրառել նախկին` ավելի ցածր մաքսատուրքերը: Սակայն այդ արտոնությունը ավարտվելու է 2017 թվականին, իսկ Ղազախստանը նոր է ստանում արտոնություններ եւ՝ անժամկետ:

    Սա տեխնիկական տեսանկյունից նշանակում է, որ Ղազախստանը կիսով չափ դուրս է գալիս ԵՏՄ-ից: Կիսով չափ, որովհետեւ նույն արձանագրությամբ սահմանված է, որ ցածր մաքսատուրքերով Ղազախստան ներկրված ապրանքները պետք է շրջանառվեն միայն Ղազախստանի տարածքում եւ չեն կարող վերաարտահանվել ԵՏՄ այլ երկրների տարածք: Բայց գործնականում դա հնարավոր չէ ամբողջությամբ վերահսկել:

    Այսինքն ցածր մաքսատուրքով որեւէ ապրանք կարող է մտնել Ղազախստան, վերամշակվել եւ արտահանվել, ասենք, Բելառուս ու Հայաստան: Ու կստացվի, որ Ղազախստանը ոչ թե կիսով չափ, այլ ամբողջությամբ է դուրս եկել ԵՏՄ-ից: Սա գուցե չափազանցություն է թվում, բայց տեխնիկապես իրոք այդպես է: Խնդիրն այն է որ ԵՏՄ-ի ամբողջ «գաղափարախոսությունը» հիմնված է հենց մաքսային սահմանի գոյության վրա: Եվ եթե ԵՏՄ-ի որեւէ երկիր դուրս է գտնվում այդ «գաղափարախոսության» շրջանակներից, ավտոմատ կերպով դուրս է գալիս նաեւ ԵՏՄ-ից:

    Սա դասական օրինակ է, երբ որեւէ տնտեսական միության, տվյալ դեպքում՝ ԵՏՄ անդամ երկրներից մեկը բացառիկ արտոնություններ է ստանում ի հաշիվ մյուսների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի: Բայց կարելի է չկասկածել, որ Հայաստանի կառավարության անդամները այսօր առանց քննարկումների եւ միաձայն կքվեարկեն այս արձանագրությանը հավանություն տալու օգտին եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության: Առաջին անգամը չէ:
    http://armtimes.com/hy/read/73238

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.11.2015)

  6. #499
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույն ա, բայց ոչ էական։ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կազմում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 0.1 տոկոսը, ու նվազելու միտում ունի։ Չնայած սրանից ներքև էլ ու՞ր նվազի։ Ի միջի այլոց, ԵՏՄ մյուս անդամ Բելոռուսի հետ էլ առևտրաշրջանառությունը կազմում ա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 0.7 տոկոսը։

    Այսինք, էս որոշումը տեղով ոչ մի բան ա ու ոչ մի ազդեցություն մեր վրա չի ունենալու, ու մեր հաշվին Ղազախստան հաստատ ոչ մի օգուտ չի ստանում։ Ուղղակի սա մի անգամ ևս ցույց ա տալիս մեր անասունությունը, որ միացել ենք մի միության, որը ի սկզբանե կենսունակ չի, ու վաղ թե ուշ քանդվելու ա։ Այսինքն մինչև վերջ չի էլ կայանալու, որ մի հատ էլ քանդվի։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (06.11.2015)

  8. #500
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույն ա, բայց ոչ էական։ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կազմում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 0.1 տոկոսը, ու նվազելու միտում ունի։ Չնայած սրանից ներքև էլ ու՞ր նվազի։ Ի միջի այլոց, ԵՏՄ մյուս անդամ Բելոռուսի հետ էլ առևտրաշրջանառությունը կազմում ա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 0.7 տոկոսը։

    Այսինք, էս որոշումը տեղով ոչ մի բան ա ու ոչ մի ազդեցություն մեր վրա չի ունենալու, ու մեր հաշվին Ղազախստան հաստատ ոչ մի օգուտ չի ստանում։ Ուղղակի սա մի անգամ ևս ցույց ա տալիս մեր անասունությունը, որ միացել ենք մի միության, որը ի սկզբանե կենսունակ չի, ու վաղ թե ուշ քանդվելու ա։ Այսինքն մինչև վերջ չի էլ կայանալու, որ մի հատ էլ քանդվի։
    Ձյաձ թույնը էն իմաստով էի ասել որ փաստացի Ղազախստանը կիսով չափ դուրս ա գալիս էս էշությունից։ Ավելի ճիշտ օգտվում ա համ էս կողմի բարիքներից, համ էն։ ՈՒ հա մեր համար էական չի, քանի սենց խորը տեղավորվել ենք համապատասխան տեղը։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (06.11.2015)

  10. #501
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձյաձ թույնը էն իմաստով էի ասել որ փաստացի Ղազախստանը կիսով չափ դուրս ա գալիս էս էշությունից։ Ավելի ճիշտ օգտվում ա համ էս կողմի բարիքներից, համ էն։ ՈՒ հա մեր համար էական չի, քանի սենց խորը տեղավորվել ենք համապատասխան տեղը։
    Ինձ թվում ա մինչև Ղազախստանի դուրս գալը, Ռուսաստանն ա դուրս գալու։ Ու էտ էշության մեջ մնալույա մենակ Հայաատանը, քանի որ մեկա վախենալույա դուրս գա։ Ինքը մենակով իրա համար ԵՏՄ ա լինելու։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (06.11.2015), Ձայնալար (06.11.2015), Ներսես_AM (06.11.2015)

  12. #502
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի մինիստրները էլի սկսել են բուռն թափով եվրոինտեգրվել

  13. #503
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի մինիստրները էլի սկսել են բուռն թափով եվրոինտեգրվել
    Ուր ա մի գրամ ճիշտ լինեիր։ Մեր անասունները քարտեզի վրա մենակ վլադիվաստոֆսկի տեղը գիտեն։

  14. #504
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեկ մեկ լրաբեր նայի կամ խուդոյ կանեց նայողի հետ մարշրուտկի մեջ կողք-կողքի քրտնի

  15. #505
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lավն ենք էլի հո զոռով չի

    http://www.azatutyun.am/a/28014670.html

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (29.09.2016)

  17. #506
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ, մեր թավշյա վարչապետը հայտարարել ա, որ քաղաքական ռեվերսներ չեն լինելու, առաջարկում եմ ստեղ էլ քննարկել ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունների հեռանկարները ՀՀ-ում ժողովրդական վարչապետի առկայության պայմաններում։

    Հ․Գ․ Երևի թեմայի վերնագիրն էլ փոխվի կազմակերպության ամբողջական անունով։

Էջ 34 34-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •