Տարօրինակ է, որ այս կազմակերպության մասին թեմա չկա Ակումբում։ Մինչդեռ թեման գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում: Ու չնայած տարբեր թեմաներում այս միության հարցը շոշափվել է, կարծում եմ, այն կարիք ունի առանձին թեմայի:
Եվրասիական միությունը (ЕврАзЭс) փաստացի Պուտինի կողմից «ստեղծված» - վերակենդանացված կազմակերպություն է, որին այս պահի դրությամբ անդամակցում են 5 երկիր՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղստան, Ռուսաստան, Տաջիկստան, իսկ լիարժեք ինտեգրված են ընդամենը 3-ը՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան։ Այս երեք երկրները միասնական, ընդհանուր տնտեսական և մաքսային տարածքում են միավորված։
Հայաստանը, Մոլդովան և Ուկրայինան դիտորդի դերում են, սակայն Ռուսաստանը ամեն կերպ ձգտում է նրանց ևս դարձնել մաքսային-տնտեսական միության անդամ։
Կա կարծիք, որ Հայաստանի «կոմպլեմենտար» քաղաքականությունը այլևս անհնար է և նա պիտի որոշում կայացնի, ընտրելով կամ Եվրամիությունը կամ Եվրասիական միությունը։ Մի խոսքով, երկու նապաստակի հետևից գնալ չի ստացվի, հենց այդ պատճառով հարցման մեջ այս տարբերակը չեմ ավելացնում։
Էջանիշներ