User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Էջ 27 34-ից ԱռաջինԱռաջին ... 17232425262728293031 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

  1. #391
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նոր BBC-ին էլ ա գրել որ Ուկրաինային "սոխտուր քեքենա ղադար" են արել…

  2. #392
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, երեկ իրար հետ խաշ էինք ուտում: Էտ էլ ասեմ, թե ինչու պետքա նվազի ??? Էտ մի բանն էլ դու գլխի ընկի, հարգարժան Տրիբուն:
    Vaio, ղուրբան լինեմ հայկազուն նախնիներիդ, նեռվերս մի կեր

    Հայաստանը ԱՊՀ անդամ ա անտեր 1991 թվից: ԱՊՀ անդամ բոլոր երկրների հետ գործում ա առանց վիզայի ռեժիմ, գումարած հատուկ առևտրային ու մաքսային ռեժիմը, գումարած հազարավոր երկկողմ համաձայնագրերը ԱՊՀ անդամ երկրների ու հատկապես Ռուսաստանի հետ: Գումարած ՀԱՊԿ անդամ ենք, գումարած Ռուսաստանի հետ առանձին ռազմավարական դաշնակցության համաձայնագիր ունենք: Գումարած, որ Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտները ռուսների սեփականությունն են, գումարած «գույք պարտքի դիմաց» Ռուսաստանի սեփականությանն անցած հսկայական թվով հսկայական գործարանները:

    Հարց - ինչի՞ էս եթիմ երկրում մինչը հիմա ոչ մի բան չի էժանացալ, տնտեսությունը չի ծաղկել, երկիրը չի հարստացել, ու ո՞նց ա սատցվել, որ ամեն ինչ թանկացել ա, աղքատությունը քառապատկվել ա, բնակչությունն էլ երկրից փախնում ա:

    ՅոՊեՌեՍեՏե, էսքան պարզ հարցերին գոնե մի անգամ տրամաբանորեն նայելը դժվա՞ր ա, թե մենակ հայրենասիրական անոռուգլուխ հայտարարություններ ա պետք անել:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (23.11.2013), keyboard (22.11.2013), Sagittarius (22.11.2013), Ներսես_AM (22.11.2013)

  4. #393
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն, դե ինչ ասեմ, քո գրածների մեծ մասը կամ էմոցիոնալ սֆերայիցա, կամ իռոնիայի, կամ անլրջության, կամ էլ` լահմաջոյի...

    Էս երկրում շատ բաներ կան, որ իմ դուրը չի գալիս, այդ թվում` արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը... բայց այդ ամենը ոչ մի կապ չունի իմ այն գրածների հետ, որ ես ասում էի, որ առկա իրավիճակում լավ կլինի, որ մեր հարևանները ևս դառնան մաքսային միության անդամ: Ինչ կապ ունի հայրենասիրությունը... Բուն նյութից շեղումա գնում: Էհհհհ, հավես չկա:

    Բարի գիշեր:
    Բարև Ձեզ

  5. #394
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, դե ինչ ասեմ, քո գրածների մեծ մասը կամ էմոցիոնալ սֆերայիցա, կամ իռոնիայի, կամ անլրջության, կամ էլ` լահմաջոյի...
    Ապեր, երբ օդի մեջ հայտարարություններ են արվում, քանի որ լսել են Հ1-ով, կամ քանի որ մեր տգետ կառավարության տգետ անդամներից մեկն ա մի օր բլթցրել ա, այլ բան չի մնում քան զբաղվել լահմաջոյաբուժությամբ:

  6. #395
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուկրաինայից Հայաստան են գալիս բացառապես մանր-մունր սպառողական ապրանքներ՝ սնունդ հիմնականում, որը Հայաստանի էն սակավաթիվ արտադրության ոլորտներից ա: Ու եթե չեմ սխալվում, ԱՊՀ շրաջանակներում Հայաստանը էն գլխից Ուկրաինայի հետ ներմուծման-արտահանման մաքսատուրքեր չուներ (համենայն դեպս մի քանի տարի առաջ տենց էր):

    Գիտե՞ս՝ ուր ա գնում Հայաստանի արտահանումը:

    հ.գ. եթե ուզում ես ՀՆԱ-դ աճի պետք է ոչ թե ներմուծումդ խթանես, այլ արտահանումդ- economics for dummies
    Սգո ջան, փաստացի սաղ ճիշտ ես ասում: Ամբողջ խնդիրը նրանում ա, որ ժողովրդից ճշմարտությունը թաքցնում են, չնայած ժողովրդին էլ ճշմարտությունը ոնց որ քիչ ա հետաքրքրում: Էս սաղ «մտնենք ՄՄ, ծլենք-ծաղկենք-զորանանք» լոզունգը հիմնված ա մի քանի միֆերի վրա, հերթով.

    1. Առաջին ու կարևորագույն միֆը անվտանգությունն ա: Հայաստանը արդեն ՀԱՊԿ անդամ ու ու Ռուսաստանի հետ ունի մինչև 2049 թվականը պայմանագիր ռուսական բազայի ու ռազմավարական դաշնության ու փոխօգնության մասին: Այսինքն, եթե ՄՄ-ն տալիս ա մեզ անվտանգության երաշխիքներ, էտ նշանակում ա, որ ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանի հետ համաձայնագիրը չէին տալիս էտ երաշխիքները: Այսիքն, ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանի հետ համաձայնագիրը ֆուֆլոյա: Բայց եթե ֆուֆլո չի, ուրեմն մեզ պետք չեն լրացուցիչ անվտանգության երաշխիքներ:

    2. Երկրորդ միֆը, որ ԱՊՀ-ն ու Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերներն են: Ստեղ հազար անգամ մեր պաշտոնական վիճակագրությունը ներկայացրել ենք, կարիք չկա կրկնելու, որ դա ուղղակի սուտ ա: ՀՀ հիմնական առևտրային գործընկերը արդեն երկար ժամանակ ա ԵՄ-ն ա:

    3. Երրորդ միֆը էն ա, որ ՄՄ-ն մեզ հնարավորություն ա տալու մեծացնել առևտրային ծավալներ ՄՄ անդամ մյուս երկրների հետ: Մուտիլովկայա, քանի որ 2011 թվին, 7 տարի բանակցելուց հետո, ԱՊՀ երկրները ստորագրել են «Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը», որը 2012 թվից վավերացրել են Հայաստանը, Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ուկրաինան, Մոլդովան, իսկ Կիրգիստանը, Տաջիկստանը ու Ուզբեկստանը ստորագրել են, բայց դեռ չեն վավերցարել: Էս համաձայնագրով արդեն գրեթե բոլոր առևտրային սահմանափակումները ստորգրած երկրների միջև հանվել են: Հատկապես Հայաստանը կարծեմ գրեթե ոչ մի սահմանափակում չի թողել, ոչ տարիֆային, ոչ էլ ոչ-տարիֆային:

    4. Չորրորդ միֆը, որ ՄՄ-ն պաշտպանելու ա ներքին շուկան: Ներքին շուկան պաշտպանում են էն երկրները, որոնք ներքին շուկայի համար արտադրում են մրցունակ ապրանքներ, ու տարիֆներով սեփական արտադրությունը պաշտպանելու խնդիր կա: Ռուսաստանը կարա սահմանափակումներ կիրառի, քանի որ լավից վատից մի երկու բան արտադրում ա, ասենք ավտոմեքենա, որը թափելու բան ա, բայց եթե ուրիշ երկրներից ներմուծված մեքենաները լրացուցիչ մաքսատուրքերի արդյունքում ավելի թանկանան, հնարավոր ա ասենք ռուսական ավտո ավելի շատ ծախվի: Բա մենք ի՞նչ ենք պաշտպանում: Մենք ոչ մի բան չարտադրելով սահմանափակում ենք ոչ ՄՄ անդամների մուտքը մեր երկիր, որ ուզած չուզած գնենք մենակ ռուսական բառախլոն, ու էն էլ հաստատ ավելի թանկ, քանի որ մրցակիցներին մեր ձեռով մեր շուկայից լարում ենք:

    5. Ու վերջին միֆը, որը վերաբերվում ինքնիշխանության կորստին: Ասոցացման համաձայնագրի դեպքում խոսքը գնում ա այլ միության հետ ասոցացվելու մասին, այսինքն քեզ հնարավորություն են տալիս իրանց հետ ավելի ազատ շփվել, կյանքի բոլոր ոլորտներում - սկսած մարդկանց տեղաշարժից (վիզաներ), վերջացրած ապրանքների, ծառայությունների ու կապիտալի շարժով: Երկրները երազում են սենց հնարավորությունների մասին, հատկապես, երբ առաջարկը անում են շատ հարուստ ու առաջադեմ երկրները: Այսինքն ԵՄ հետ ասոցացում կնքելուց ինքնիշխանության նույնիսկ շատ փոքր, մասնակի կորստի մասին խոսք ուղղակի չի կարող լինել: Իսկ այ ՄՄ մտնելով դու մտնում ես ՄԻՈՒԹՅՈՒՆ, որը ինքնին նշանակում ա, որ դու քո որոշումենր մի մասը տալու ես վերազգային մարմիններին: Էլ չեմ ասում, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի արդեն տնտեսական, ռազմական ու հոգեբանական կախվածություն կա: ՄՄ մտնելը նշանակում ա, գոնե Հայաստանի համար, դառնալ Ռուսաստանի գուբեռնիա, ու պահել միայն անկախության ֆորմալ տարրերը - դրոշ, հիմն, գերբ, կաթողիկոս: Պատահական չի, որ Սերժի հայտարարությունից երեք ամիս անցած արդեն բաց խոսում են ռուսերենի կարգավիճակի մասին, որը շատ սպասելի էր:


    Ամփոփենք - ԵՄ-ն ոչ մի պրոբլեմ չուներ 2011-ին ԱՊՀ երկրների կնքած «Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի» հետ: ԵՄ-ն ասում ա, ես շատ ուրախ եմ, որ դուք իրար հետ ազատ առևտուր եք անում, եկեք իրար հետ էլ ազատ առևտուր անենք, ու եկեք ասոցացման համաձայնագիր ստորագրենք: Հասկանու՞մ ես հարցը ինչումն ա - ԵՄ-ն ասում ա, եկեք ազատականացնեք, մենք ոչ մի պրոբլեմ չունենք: Բայց Ռուսաստանը հասկանում ա, որ ԵՄ հետ ասոցացումը իրա սաթելիթներին մանևրելու հնարավորություն ա տալիս, ու մանրից իրա ձեռից դուրս են սղում, քանի որ լայն ու ազատ առևտրի գոտում Ռուսաստանը ոչ մեկին ոչ մի առաջարկելու բան չունի, բացի նավթ ու գազից: Ու Պուտինը արագ տեմպերով հորինում ա Մաքսային Միությունը, որը արդեն ոչ թե ազատ առևտուր ա, այլ ընդհակառակը, սահմանափակում ա առևտուրը: ՄՄ-ն վաբշե ոչ մեկին պետք չի, քանի որ ապրանքների ազատ տեղաշարժի համար արդեն կա «Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը»: Այսինքնս, ՄՄ-ն պռոյեկտ ա միայն ու միայն նրա համար, որ սաթելիթներին չթողնի գնալ Եվրոպայի ուղղությամբ, ընդամենը: ՄՄ-ն ոչ մեկին ոչ մի բան չի տալու, ու հատկապես Հայաստանին: ՄՄ-ն էնքան արհետսական պռոյեկտ ա, որ երկար կյանք չի կարա ունենա, դա միանանշանակ ա: Բայց ցավն էն ա, որ ՄՄ-ով Ռուսաստանը մեզ ու մեր նման մի քանիսին էլի մի 10-20 տարով հետ քցեց եվրոպական ուղղությունից: Հիմա արդեն Հայաստանում պիտի ռադիկալ տեղաշարժեր լինեն, որ մենք էլի հնարավորություն ստանանք ԵՄ հետ նորմալ բանակցելու:

    Ինշալահ, ով կարդա էսքանը, հալալ ա

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (22.11.2013), Sagittarius (22.11.2013), Ներսես_AM (22.11.2013)

  8. #396
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, դե ինչ ասեմ, քո գրածների մեծ մասը կամ էմոցիոնալ սֆերայիցա, կամ իռոնիայի, կամ անլրջության, կամ էլ` լահմաջոյի...

    Էս երկրում շատ բաներ կան, որ իմ դուրը չի գալիս, այդ թվում` արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը... բայց այդ ամենը ոչ մի կապ չունի իմ այն գրածների հետ, որ ես ասում էի, որ առկա իրավիճակում լավ կլինի, որ մեր հարևանները ևս դառնան մաքսային միության անդամ: Ինչ կապ ունի հայրենասիրությունը... Բուն նյութից շեղումա գնում: Էհհհհ, հավես չկա:

    Բարի գիշեր:
    Ապեր, բան չասի, ես էլ հավես չունեմ, դրա համար երկրից հելա-գնացի Ուղղակի մինչև մեծամասնությունը հասկանա, որ իրանց սխալ որոշումներից և ուրիշների սխալ որոշումների հետ համակերպվելուց ոչ միայն ես, Պողոսը ու Պետրոսն են տուժելու, այլ հենց իրանք՝ բոլորի հետ միասին, բանը բանից արդեն անցած ա լինելու...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.11.2013)

  10. #397
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ձյա սրանք էդ 2011 թվի պայմանագիրը նենց մի թաքուն են պահել։ Մինչև հիմա լիքը մարդ խաբար էլ չի որ տենց բան կա։ Վայոն վկա։ ՈՒ տենաս խի 2011–ին գները չեն իջել։ Առավել ևս հիմա խի պտի իջնեն։ ՈՒ իսկականից խի իջացնեն որ։

    Իսկ չորրորդ կետիդ վերաբերյալ էս տղեն կարգին երգ ա գրել։ Շուտով նաև մեր մասին կլինի էս երգը։


  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.11.2013)

  12. #398
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ ուրախ եմ էս ՄՄ-ԵՄ տուրուդմփոցից ու հարայ-հրոցից։
    Մինչև սեպտեմբեի 3-ը քաղաքականությունը Հայաստանում դարձել էր մի հատ ձանձրալի Սանտա-Բարբարա․․․
    Հիմա կարգին էքշըն վիճակներ են։ Գմփուցիկների հեղափոխություն, էգուց էլ կլինի ավելի կայֆոտ հեղափոխություններ։ Անգլիան փող չի խնայի հուսով եմ
    Բա սենց է էլի եղել որ հայ ազգը մինչև հիմա գոյատևել է․․․
    Մեզ որ մնար վաղուց բուզանդաինտեգրվել պրծել էինք։ Մեկը պիտի միշտ կողքից բրդի Հայաստանին, որ կյանքը նոր իմաստ ստանա մեր համար։ Հիմա էդ մեկը Ռուսաստանն են ու ձյաձ Պուծինը։

    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #399
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշ լեվի կայքերում գրում են որ ՄՄ-ը Ռոտշիլդների պրոեկտն ա։
    Ռոտշիլդները Ռոքֆելերների հետ թարսվել են ու հիմա իրենց բիզնեսը կիսվել է
    Ռոտշիլդները վերցրել են Չինաստանը ու ՄՄ-ը
    Իսկ Ռոքֆելերներին մնում է ԱՄՆ-ը իրա սատելիտներով

    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  14. #400
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաքսային միության հերթական բոցերից.

    http://emedia.am/?p=48189/magsayin+m...i+artadrutyuny
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. #401

  16. #402
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարդացե՞լ ես: Սրա անունը տեսնում, արդեն վաԴանում եմ: Մանավանդ որ իմ ազանունից ունի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (02.12.2013)

  18. #403
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացե՞լ ես: Սրա անունը տեսնում, արդեն վաԴանում եմ: Մանավանդ որ իմ ազանունից ունի
    Ապեր, քո ազգանունից ունենալը Հայաստանում էտքան էլ դժվար բան չի .. սրտիդ մոտիկ մի ընդունի ..

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (23.11.2013)

  20. #404
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի տնտեսագետներին շնորհակալություն` արտահայտած տեսակետների համար :


    Ինձ մի հանգամանք հանգիստ չի տալիս. Պուտինը Հայաստան գալու է դեկտեմբերի 2-ին: Ամսաթիվը ձեզ ինչ-որ բան չի՞ ասում :
    Մտածում եմ` դեռ լավ պրծանք, որ Իջևանով չի գալիս Երևան, այլ` Գյումրիով :

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.11.2013), My World My Space (23.11.2013), Norton (23.11.2013), Անվերնագիր (24.11.2013), Ներսես_AM (23.11.2013), Տրիբուն (23.11.2013)

  22. #405
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հանգամանք հանգիստ չի տալիս. Պուտինը Հայաստան գալու է դեկտեմբերի 2-ին: Ամսաթիվը ձեզ ինչ-որ բան չի՞ ասում :
    Մտածում եմ` դեռ լավ պրծանք, որ Իջևանով չի գալիս Երևան, այլ` Գյումրիով :
    Բլին .. մտքովս չէր անցել ...

Էջ 27 34-ից ԱռաջինԱռաջին ... 17232425262728293031 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •